Երեկ թերթին հասած տեղեկությունների համաձայն` Հայաստանում արձանագրվել է H1N1 վիրուսի` «խոզի գրիպի» հետևանքով մահվան ևս 4 դեպք:
Ավելի վաղ թերթն անդրադարձել էր երկու այլ դեպքի, որոնք, ըստ տարածված լուրերի, դարձյալ խոզագրիոյի հետևանքով էին: Հետո, իհարկե, պարզվել էր, որ մահը գրանցվել է թոքաբորբի պատճառով, բայց ահա բժիշկ-մասնագետը չէր հերքել, որ թոքաբորբն էլ իր հերթին կարող էր H1N1 վիրուսի հետևանք լինել:
Ինչ վերաբերում է թարմ դեպքերին, ապա «ՀԺ»-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել դրանցից մեկի մասին: Ըստ այդմ, H1N1 վիրուսի զոհ է դարձել 24-ամյա կինը, որը հղիության 7-րդ ամսում էր: Երիտասարդ կնոջը հուղարկավորել են երեկ` Վայքի գյուղերից մեկում: Նրա բարեկամներից մեկը թերթի հետ զրույցում պատմել է, որ հղիի մոտ երիկամային խնդիրներ են առաջացել, ինչի կապակցությամբ էլ նա դիմել է«Էրեբունի» բժշկական կենտրոն: Անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո կինը դուրս է գրվել, բայց շուտով նրա մոտ գրիպանման երևույթներ են նկատվել, ինքնազգացողությունը սկսել է վատանալ: Դարձյալ հոսպիտալացվել է. ինչից հետո բժիշկները հայտնել են, որ հիվանդի մոտ առկա է խորը թոքաբորբ: Օրեր անց նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ հենց նույն օրը արձանագրված է եղել խոզի գրիպից մահվան մեկ դեպք: 24-ամյա կնոջ հարազատի խոսքով` դրանից հետո բժշկական կենտրոն են այցելել ՀՀ գլխավոր վարակաբանն ու հակահամաճարակային տեսչության աշխատակիցներ: Անալիզներ են վերցրել նաև իրենց հիվանդից, իսկ հետո հայտարարել արդյունքները` խոզագրիպ չկա, այլ միայն` թոքաբորբ: Հարազատների կարծիքով, թերևս մոր ընդունած հակաբիոտիկների պատճառով, փետրվարի 14-ին մահացել է դեռ չծնված երեխան, իսկ փետրվարի 18-ին` մայրը: Ու չնայած բժիշկները H1N1 վիրուսի առկայության մասին հիվանդ կնոջն ու հարազատներին ոչինչ չեն ասել, բայց նրա մահվան թերթիկում նշվել է H1N1 վիրուսը: Թերթը հավելում է նաև, որ թեև հարազատները ցանկություն են ունեցել մահացած կնոջ հոգեհանգիստն ու հուղարկավորությունը կազմակերպել մեկական օր ուշ, սակայն, ըստ նրանց, դիահերձարանից դա արգելել են` հորդորելով չուշացնել թաղումը: Նաև դիակը պահվել է փակ դագաղում, որպեսզի հարազատները չվարակվեն: Սա արդեն ուշագրավ է` հաշվի առնելով, որ վերը նշված նախկին երկու դեպքերից մեկի ժամանակ էլ դիակը պահվել է փակ դագաղում` հարազատներին թույլ չտալով մոտենալ:
Հայկական ժամանակ
- 12:10Իրանը և Հայաստանն Արաքս-Մեղրի համատեղ ազատ տնտեսական գոտի կստեղծեն. Իրանցի պաշտոնյա
- 22:15Լևոն Ալթունյանի խայտառակ «կապրիզը» մարդկային կյանքերի հետ է խաղում. ահազանգում է քաղաքացին
- 12:23Ավանդական չինական բժշկություն. մարդու կյանքը կաթվածի ժամանակ հնարավոր է փրկել
- 13:35Մոտակա 14 տարում մահվան հավանականությունը՝ արյան անալիզի շնորհիվ
- 18:10Խնայեք ձեր երեխաներին՝սմարթֆոնները կուզիկության պատճառ կարող են դառնալ (լուսանկարներ)
- 11:30Աչքերը շատ բան կարող են ասել ձեր հիվանդության մասին
- 11:53Անսպասելի բացահայտում. գեյ տղամարդիկ և բիսեքսուալներն ավելի հաճախ են տառապում մաշկի քաղցկեղով
- 13:20Մարմնի տհաճ հոտը գուժում է ձեր հիվանդության մասին
- 17:36Ինչպե՞ս պահպանել տեսողությունը համակարգչով աշխատելու ժամանակ
- 12:41Հայազգի բժիշկ Գագիկ Ավագյանն Ուկրաինայում բուժել է քաղցկեղով տառապող մարդկանց (տեսանյութ)
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.