Այս ընտրություններն ահավոր ոչ ստանդարտ ստացվեցին: Ու դեռ դժվար է ասել` որքան, որովհետև յոթ-ութ օր դեռ կա մինչև քարոզարշավի ավարտն արձանագրելը:
Այս ընտրություններում, ինչպես ընդունված ասել` ամենքը խելագարվել են յուրովի:
Սերժ Սարգսյանն իրեն ոչ հատուկ լեքսիկոն է դրել շրջանառության մեջ, ինչն էլ նրա ներքին, այսբեգային տրամադրությունների ենթագիտակցական արտացոլանքն է: Հասկանալի է, երկար ժամանակ հայտնի կառույցներում աշխատած պրոֆեսիոնալը մի հայացքով էր հասկանալու, թե ինչ է կատարվում իր «շուրջն», ինչպես նաև բոլոր մնացածյալների «այսբերգներում», և հենց այդ «իմացումն» է, որ նրան մասամբ հունից հանում է, և ամեն անգամ քարոզարշավի օրերին, նա այս կամ այն կերպ, նաև` ակամա, դուրս է նետում այդ «իմացումի» ենթագիտակցական պալարները:
Հասկանալի է նաև, որ նրան զեկուցում են որոշակի դիվերսիաների, ֆորս-մաժորների հնարավոր վտանգի մասին: Սակայն ճշգրիտ ուղղությունը, հաստատ անհայտ է մնում` ոչ թե կազմակերպիչ-հեղինակների, այլ` կոնկրետ քայլերի մասով, ինչն էլ դառնում է ակամա տագնապային եզրույթ, որն էլ դուրս է թռչում Սերժ Սարգսյանի խորքից:
Նա, անշուշտ, լավ գիտի` էս երկրում ով` ով է, և ով ինչի է ընդունակ: Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձի հետքը տարել, կանգնեցրել են հայաստանյան բավականին հետաքրքիր ֆիգուրներից, նախագահական թեկնածուներից մեկի դռանը:
Իր հերթին հայաստանյան հայտնի փորձագետներից մեկը դուրս է նետում նույնքան այսբերգային ինֆորմացիա, այն է «վաղուց ցանկություն կար թափել Հայրիկյանի արյունը, որպես սատանիստի, այն ժամանակ, երբ նա նոր էր վերադարձել ԱՄՆ-ից»` իննսունականների սկզբին, և բացատրում է, որ այդ կարգի ռիտուալները հայաստանյան էզոտերիկների մոտ նշանային են այն առումով, որ շուտ են բերում հանգուցալուծումը:
Գուցե, իրոք, Նիցշե դասանվանդող, կասկածելի կապերով, կասկածելի ունեցվածքով, կասկածելի սպառնալիքներով, կասկածելի գործերով` հոկտեմբերի քսանյոթ, Տիգրան Նաղդալյանի սպանություն «անցնող» նախագահի թեկնածուն, որ նաև տիրապետում է «նշանային» համակարգի լեզվին, որոշակի բացատրություններ կունենա այս առնչությամբ, այնուհանդերձ մեր տեղեկություններով, այս պահին իշխանություններն էլ իերենց հերթին են նրան զգուշական «կրակոց» հղել` ձերբակալվածմների անունները կապելով նրա հետ, վերջինիս զգուշացնելով, խաղի որոշակի մասին իրենք տեղյակ են:
Ավելին` ուժային կառույցներից մեկի ներկայացուցչի հետ զրույցում վերջինս ասաց, որ ընտրություններից հետո շատ բան է հայտնի դառնալու:
Այնպես որ, կողմերը նյարդերի ու «կրակոցների» փուլում են գտնվում: Վիտուալ և` ոչ միայն:
Ընթացքը ցույց կտա, ում հաշվարկն էր ավելի կենսունակ, և ում քայլերը էին վնասում այս երկրին, այս պետությանը, որովհետև մահափորձը Հայրիկյանի վրա առավել հեռուն գնացող նպատակներ էր հետպանդում:
Բայց քանի որ, խորհուրդ մարդկանց կամք Աստծու, պլան «ա»-ն չաշխատեց:
Կլինի՞ պլան «բ», թե իշխանությունները այսբերգային իրենց քայլերով կասերցեցին այն, կերևա առաջիկայում:
Վահե Հովսեփյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.