Հերթական մշտադիտարկման շրջանակներում Խոշտանգումների և բռնությունների կանխարգելման բաժնի աշխատակիցները և Պաշտպանին առընթեր ստեղծված Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի անդամներից ստեղծված աշխատանքային խումբը այցելել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ ծանոթացել էր քրեակատարողական հիմնարկի պահման վայրերին, առանձնազրույցներ ունեցել դատապարտյալների հետ, լսել նրանց բողոքները: Այս մասին ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անբավարար պայմանների մասին առաջինը վկայում էին պատերի սառնությունն ու խոնավությունը ու դրանցից առաջացած գարշահոտությունը, որը թե հիմնարկի անձնակազմի և թե դատապարտյալների առողջության համար խիստ վտանգավոր պայմաններ է ստեղծում:
Քրեակատարողական հիմնարկում կարևորագույն խնդիրներից է գերբնակեցումը: Ըստ լրակազմի` նախատեսված է 840 պահման տեղեր, սակայն այցելության պահին պահվում էր 1184 ազատազրկված:
Բոլոր խցերը հիմնականում նուն մեծության են, սակայն աշխատանքային խումբն արձանագրել էր, որ 8 հոգու համար նախատեսված որոշ խցերում ապրում են 3 հոգի, իսկ մյուս նմանատիպ խցերում մինչև 18 հոգի:
Արձանագրած հաջորդ խնդիրը դատապարտյալների պահման պայմաններն էին: Բացառությամբ մի քանի խցերի, մյուս բոլոր խցերը խոնավ էին ու հակահիգենիկ և վերանորոգման կարիք ունեին, սանհանգույցները նույնպես անմխիթար վիճակում էին:
Աշխատանքային խումբը արձանագրել է նաև, որ առավոտյան նախաճաշից օրինակ 17 հոգուց բաղկացած խցում օգտվում են միայն երեքը. սնդդի վատ որակը դատապարտյալների մշտական բողոքների թվում է եղել: Դատապարտյալները հիմնականում օգտվում են դրսից ուղարկված հանձնունքներից: Բավական վատ պայմաններում է պահվում նաև կալանավորների համար նախատեսված սնունդը:
Իսկ քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցում պայմանները վերանորոգումից հետո բարելավվել էին, սանիտարահիգիենիկ վիճակը բավարար էր: Սակայն դատապարտյալները հայտնել են, որ անհրաժեշտ բոլոր դեղամիջոցները ստանում են հարազատներից: Աշխատանքային խումբը պարզել է նաև, որ բժշկական քարտերում չեն փաստագրվում ազատազրկվածի կողմից հրավիրված բժշկի խորհրդատվությունը և հարազատների միջոցով ձեռքբերված դեղորայքը:
Դատապարտյալների հետ առանձնազրույցի ընթացքում աշխատանքային խումբը արձանագրել է նաև, որ զբոսանքները կատարվում են որոշակի օրերի, իսկ կիրակի օրը ընդհանրապես զբոսանք չի լինում: Վարչակազմը այս խնդրի կապակցությամբ հայտնել է, որ զբոսանքների ամենօրյա կազմակերպումը կապված է աշխատակիցների ոչ բավարար քանակի հետ:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.