Հունվարի 27-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Հրաչ Քեշիշյանի նկարած «Գարեգին Նժդեհ» ֆիլմի «փակ» դիտումը, իսկ հունվարի 28-ին՝ պրեմիերան, որը, ինչպես նշեց ռեժիսորը, նվիրված էր հայոց բանակի ազգային տոնին: Այսօրվանից այն կինոէկրանին է: Ֆիլմում նկարահանվել են Արտաշես Ալեքսանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը, Չուլպան Խամատովան, Միխայիլ Եֆրեմովը և ուրիշներ:
Ռեժիսորը փորձել է ոչ միայն Գարեգին Նժդեհի անցած ուղին պատկերել, այլև նրա կյանքի ոչ այնքան լուսաբանված դրվագները: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար, նշենք, որ ով էլ համարձակվեր «ձեռք տալ» Նժդեհի «տրամաչափի» մտածողին ու ռազմական գործչին, քննադատվելու էր, արված գործն էլ համարվելու էր անկատար: Բայց ցանկացած թեմա ու նպատակ էլ հաղթահարելի է, եթե համոզիչ է:
Ինչ վերաբերում է Հրաչ Քեշիշյանի «Գարեգին Նժդեին», նկարը բաղկացած էր ընդամենը հաջողված կտորներից: Այն տեսարաններում, որտեղ փորձ էր արվում ներկայացնել Գարեգին Նժդեհ մարդուն, «իրավիճակն» ավելի բարվոք էր, ռազմական տեսարանները, սակայն, «խեղճ» էին, և բնավ կարիքը չկար, որ Նժդեհը կամ նրա մարտիկները գլուխներ թռցնեին, որպեսզի հանդիսատեսը հասկանար, որ կռվիվ է: Լեռնահայաստանը երևում էր ողջ հմայքով, ու դա ավելի խոսուն էր, քան հերոսների՝ հանուն այդ հողի մեռնելու երբեմն ծամծված խոսքերը: Կոպիտ էին անցումները, մի տեսակ կտրտված էր ստացվել ֆիլմը, անընդհատ «ցատկերով» էին կտորները միմյանց «կպնում»: Մոտ 3 ժամանոց ֆիլմում տեղին չէին Նժդեհի պաթետիկ-հայրենասիրական երկարաշունչ մենախոսությունները: Հաջող էր Նժդեհի՝ հայր դառնալու մասին լուրն իմանալու կտորը, հուզիչ՝ թոռան հետ հանդիպման պահը և այլն: Ի տարբերություն Հրաչ Քեշիշյանի նախորդ ֆիլմերում ունեցած իր մյուս դերերի, այս անգամ բավական հասուն էր Պողոսին մարմնավորած Խորեն Լևոնյանի խաղը, սակայն ծիծաղելի էր նրա մատ թափ տալը Նժդեհի վրա: Չստացված էր Հովհաննես Դևեջյանը՝ Վիգեն Ստեփանյանի կերպարը: Սրա կողքին փոքրիկ կտորում շատ վառ ու կենդանի էր ստացվել Երվանդ Մանարյանի հերոսը: Ֆիլմում համարյա բոլոր «էպիզոդիկ» կանայք լավ էին խաղում:
Ի դեպ, երիտասարդ տարիքում Նժդեհին մարմնավորած, բայց Արտաշես Ալեքսանյանի ձայնով «խոսող» Շանթ Հովհաննիսյանը լավ էր «նայվում» ու լավ էլ խաղում էր: Ինչ վերաբերում է ինձ համար շատ սիրելի դերասան Արտաշես Ալեքսանյանին, ֆիլմում մի քիչ շատ էր նրա գոռգոռոցը. հասկանալի է, որ բարդ ճակատագիր ունեցող հզոր անհատի էր մարմնավորել՝ կյանքի բարդագույն փուլում, մարդու, որն անմնացորդ նվիրվել է հայրենիքին ու ժողովրդին, սակայն, վերջին հաշվով պատասխան էր տալիս հայրենասեր լինելու համար: Բայց այս ամենը գոռալով խաղալու պատրվակ չէին: Համոզիչ չէր նաև անվտանգության ծառայության բարեհամբույր սպան, որին շեֆերն անընդհատ գաղտնալսում էին Նժդեհի հետ ջերմ զրուցելիս, սակայն մատով չէին դիպչում. դա այն ժամանակների համար ֆանտաստիկայի ժանրից է:
Կարճ ասած՝ Նժդեհը մի քիչ «լացկան» էր ստացվել, հասկանալի էր, որ այդ աներեր ու խրոխտ էակն էլ մարդ է, տառապող մարդ, բայց նա հաստատ վեր է կանգնած եղել սովորական մարդկային թուլություններից ու չի երկնչել ոչնչից: Ֆիլմում կիքսեր էլ կային. Նազենի Հովհաննիսյանը մի դրվագում խոսում է արևմտահայերեն, մյուսում՝ արևելահայերեն, Նժդեհը մի տեսարանում երկրպագում է հեթանոս աստվածներին ու Վահագնին, մյուսում՝ սուրն օծել է տալիս քրիստոնյա հոգևորականի մոտ…
«Իմ հոգին զույգ հենարան ունի՝ Աստված և Հայրենիք»,- կարծում ենք այսպես մտածող գործիչն ավելի լավ վերաբերմունքի էր արժանի:
«Առավոտ» օրաթերթ
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.