Այն, որ քրեական մաֆիայի ամենահայտնի դեմքի, կամ, այլ կերպ ասած, քրեական աշխարհի կնքահայր`Դեդ Հասանի՝ Ասլան Ուսոյանի սպանությունից հետո, հանցավոր աշխարհում նոր քաոսային իրավիճակ էր տիրելու, դրանում համոզված էին շատերը: Կանխատեսելի էր նաև այն հանգամանքը, որ Դեդ Հասանի սպանությունից հետո կրիմինալ աշխարհում փորձելու էին գլուխ բարձրացնել հանցավոր աշխարհի հին ու նոր դեմքերը, որոնց միջև կլանային լուրջ պատերազմ է ընթանալու`թեկուզ իրար ոտքի տակ փորելու ու իրար «ուտելու» մակարդակով:
Ի դեպ, այս առթիվ, օրերս որոշակի դիտարկումներ էր արել քրեագետ Սերգեյ Գալոյանը, նշելով. «Կրիմինալ աշխարհում, եթե մի կողմը պարտվում է, մյուս կողմը սկսում է դիմել զենքին, իսկ հաղթող կողմն էլ, իր ձեռքբերումները պահում է զենքի միջոցով: Այնպես, որ արյունահեղության նոր դրսևորումներ կլինեն»:
Քրեագետը չէր բացառել, որ քրեական հեղինակությունների սպանություններըը կդառնա նոր վերադասավորումների ու նոր կլանային բախումների պատճառ, ինչից զերծ չեն մնա հատկապես հայ ազգի ներկայացուցիչները: Թեև ըստ Գալոյանի. «Հայկական կրիմինալ աշխարհի ներկայացուցիչներ համարյա չունենք Հայաստանում: Հիմնական հզորները Ռուսաստանում են»:
Այն օրից, ինչ Դեդ Հասանը գլուխը վայր դրեց, ՌԴ-ի տարածքում հայկական քրեական աշխարհի ներկայացուցիչների դեմ վհուկների որս է սկսվել, որից, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, այս օրերին զերծ չի մնում նաև Դեդ Հասանի կլանին մոտ կանգնած հայազգի ներկայացուցիչ, Արտյոմ Սարատովսկին:
Վերջինիս առաջխաղացումը քրեական աշխարհում հատկապես խիստ անհանգստացնում է Սարատովի հնագույն գողերից մեկին`Թենգիզ Օզմանովին, որը գողական աշխարհում առավել հայտնի է «Դաթո Կուադլա» մականունով:
Բանն այն է, որ Հասանի մահից հետո, Դաթոն փորձում վետո դնել հայազգի քրեական աշխարհի ներկայացուցիչների վրա՝ այդ կերպ փորձելով իր տիտղոսը ամուր պահել ու որևէ կերպ դիրքերը չզիջել:
Դաթո Կուադլան, ըստ համացանցում եղած ինֆորմացիայի, սերտորեն կապված է իրավապահ համակարգի հետ. նա այն մարդն է, որ երբ ՀՀ-ի գողերից մի քանիսը` Լենինականցի Սուրոն, ԶԱՊ-ը, Վանիկը Տեր-Պողոսյան, Կառկենը`Բիձեն, Թեմուրը Սարատովից և այլոք որոշել են օրենքով գող կարգել, կամ այլ կերպ ասած թագադրել հայազգի ներկայացուցիչ Արտյոմ Սարատովսկունն, դեմ է կանգնել:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն , հայազգի գողականների «սխոդկան» օրեր առաջ տեղի է ունեցել ՀՀ-ի սահմաններից դուրս, որի ժամանակ էլ Արտյոմ Սարատովսկու թագադրմանը առանց հիմնավոր պատճառների ու փաստացի կոմպրոմատների փորձել է խանգարել նույն Դաթո Կուադլան, ասելով, որ Արտյոմին գող կարգվելու դեպքում նշանակում է իրեն սաղ-սաղ թաղում են, և որ ինքը չի կարող այդ բանը հանդուրժել:
Նույն լուրերի համաձայն, երբ Կուադլայից ՀՀ-ի գողերը փորձել են ճշտել, թե ինչի հիման վրա է նա իրեն այդ կերպ դրսևորում, և որն է պատճառը, որ չի համաձայնում ախպերության որոշման հետ, վերջինս առանց հիմքերի ու ասելիքի բացակայության ընդամնեը հավելել է, որ դա իր համար ուղղակի վերջը կլինի: Ու թերևս սա է եղել այն հիմնական պատճառը, որ Դաթոն բանեցրել է իրավապահների շրջանում ունեցած իր կապերը`թույլ չտալով Արտյոմ Սարատովսկու ապահով մուտքը դեպի Սարատով:
Հասկանալի է, որ քրեական աշխարհում տեղի ունեցող վերադասավորումներն ու դերաբաշխումները, միշտ չէ, որ ցանակալի հունով են գնում ու խաղաղ ավարտ են ունենում, իսկ թե ինչո՞ւ Է այս խաղի կանոններով առաջնորդվում Դաթո Կուադլան, անհասկանալի է:
Իսկ թե քրեական աշխարհի ու մաֆիոզ կայսրության տիրույթում ինչ նոր պայթյուններ ու սրեր կճոճվեն կփորձենք խոսել առաջիկայում:
Ա. Վարդանյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.