Մինչ ՀԱԿ-ական ճամաբարն ու նրան շրջապատող իշխանամետ գործիչներն ու իշխանության համար կոնկրետ գործ անողները կաշվից դուրս են գալիս՝ գալիք նախագահական ընտրություններից հետո արևի տակ իրենց տեղը ճշտելու, նույն կերպ իշխանությունից նոր «կորզումներ» է փորձում անել ՀՀ երկրորդ քաղաքական ուժը` ԲՀԿ-ն:
Սակայն թե մեկի, և թե մյուսի պարագայում, ՀՀ իշխանություններն՝ ի դեմս շախմատի լրջագույն գիտակ Սերժ Սարգսյանի, շարունակում են նոր «ժերտվաներ» տալ ու նոր «խոդեր» անել՝ թե սևերի թե սպիտակների ճամաբարում, ինչն, անշուշտ, իր հետևանքները դեռ թողնելու է, կամ էլ շատ անակնկալ, ազդարարելու է խաղի ավարտի մասին:
Իսկ մինչ այդ պահը ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի թվացյալ քարշակի դեր ստանձնած ֆիգուրները, վերջում մաղվելու են՝ նախ այն պատճառով, որ ՀՀ իշխանություններն են այդպես կամենում, երկրորդ`որ նրանց կրակի վրա ոչ ոք ցախ դնել չի ուզում, առավել ևս ՀՀԿ-ն ու նրա գլխավորողները:
Իսկ հիմա այն մասին, թե ինչ է կատարվում իշխանական`ՀՀԿ-ական ճակատում, ի՞նչ աժիոտաժ է տիրում իրեն այլընտրանք հորջորջող ԲՀԿ-ի շրջապատում, և վերջապես այս անգամ ո՞ւմ ձեռքով և ինչպե՞ս է փորձելու կրակից շագանակներ հանել հազար բեկոր դարձած ՀԱԿ-ը, որն այսօր, ԲՀԿ-ի փեշերից կպած, փորձում է գոնե չկորցնել ֆինանսական այն հոսքերը, որոնցով որոշ ՀԱԿ-ականներն ու նրանց սպասավորները շարունակում են բուրժուական կայֆեր անել:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա այն շարունակում է, թեկուզ ոչ հրապարակային ու ոչ պրոտոկոլային մակարդակով, մանր «կտեր» տալ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի «բլբուլ» կտրած թևին, որոնց թվում է, թե իշխանության շատ գործ տալով ու «երգելով», լրջագույն պոստեր կարող են զբաղեցնել:
Իրականում, մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, 2013-ի փետրվարի 18-ից հետո, ՀՀԿ-ն իշխանության խոշորագույն պատառները բաժանելու է հենց ՀՀԿ-ի միջև, հանուն որի էլ գործի է անցել ՀՀԿ-ի ողջ աշխատող ռեսուրսը`ՀՀ-ի տարբեր մարզերում ու համայնքներում, ուր Սերժ Սարգսյանի «տեղակալ» դուքանապետերն արդեն իսկ ցուցակները ձեռքներին, հատ առ հատ ձայների հավաքագրում են կատարում` Եվրոպաների առաջ իրենց լեգիտիմությունն ի ցույց դնելու համար:
Իսկ թե բարձրադիր պորտֆելներից հետո, ինչ փայ կարող է թողնել ՀՀԿ-ն իրեն այլընտրանք մատուցող ԲՀԿ-ի ու «սուտի ընդդիմադիր» խաղեր տվող ՀԱԿ-ի համար դժվար է կանխորոշել:
Մանավանդ, որ նույն ԲՀԿ-ականներն ու հատկապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Նիկոլայիչն արդեն իսկ ՀՀԿ «գլխավոր դերակատարների» մոտ սրտնեղում է, որ ինքը 2007-ի ընտրություններից հետո ստորագրեց կոոալիցիոն հուշագրի տակ, բայց, արի ու տես, որ իշխանություններն իրենց քցեցին ու թողեցին ձեռնունայն:
Մյուս կողմից էլ, Գագիկ Նիկոլայիչի ՀՀԿ-ականամերձ շրջանակում որոշակի ռեպլիկներ է թողնում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, դժգոհելով, որ ԲՀԿ-ի նկատմամբ այսօրինակ վերաբերմունքն անարդարացի է…
Հետաքրքիր է, ԲՀԿ-ական այս տրամադրությունները ո՞ւմ են վերաբերում Ռոբերտ Սեդրակիչին, թե՞ Սերժ Ազատիչին:
Վստահ ենք, որ շատ շուտով կպարզվի, քիչ մնաց:
Բայց դառնանք նրան, թե արդյո՞ք իշխանությունների մտքին կա որևէ ԲՀԿ-ականի, անգամ ՀՀԿ-ի թրի տակով անցած, տեսնել Երևանի քաղաքապետի աթոռին:
Իհարկե ոչ: Նման բան տեղի ունենալ չի կարող, քանի որ ԲՀԿ-ն դժվար թե կարողանա մինչև փետրվարի 18-ն այլևս առիթ ունենալ իր պիտանելիության գործակիցը մեծացնելու, կամ գոնե զրոյական մակարդակի վրա չթողնելու:
Այդ աթոռը գրավելուն անգամ չեն օգնելու տարատեսակ սև պիառ ակցիաներն ու քաղտեխնոլոգիաները, որոնց հույսով քաղաքական ուժերը փափագում են այդ պաշտոնում տեսնել ԲՀԿ-ականի:
Դե, իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանի անունը պտտացնելուն ու մեդիա փորձագետների մակարդակով վարկածներ առաջ քաշելուն, ապա դա նույնպես պարապ ու անօգուտ գործերի շարքից են, քանի որ «Հայկական Վարկած»-ի տեղեկություններով, տիկին Զոհրաբյանի հարցը ոչ միայն փակված է, այլև որևէ այլ պաշտոնի հավակնությունն էլ անգամ քննարկման չի արժանացել Բաղրամյան 26-ի կողմից:
Իսկ թե իրականում կմնա, թե՞ կհեռանա պաշտոնից, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն, այս պահի դրությամբ,Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատը պնդում է, որ որքան էլ որոշ քաղաքական ուժերի համար «սիրուն չի», բայց Մարգարյանն առայժմ շարունակելու է պաշտոնավարել: ԻսկԲՀԿ-ի կողմից իրականացվող «նաեզդը», արդեն նյարադայնացնում է ՀՀԿ-ին:
Եվ այս խմորումն է եղել պատճառներից մեկը, որ օրերս, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին բարձրաստիճան ՀՀԿ-ականներից մեկն ասել է, թե բոլոր պատվերների հետևում ականջներն երևում են, բայց կարևոր է դավաճանի անուն չհանելը:
Այնպես որ, ԲՀԿ-ի համար սիրուն է, թե գեշ՝ փաստն այն է, որ այս պահին, ՀՀԿ-ի օրակարգում, ոչ միայն քաղաքապետի փոփոխության հարց դրված չէ,այլև որևէ կոնկրետ պոստի հարց չի քննարկվում: Իսկ բոլոր տիպի խայծերն այս օրերին ավելի շատ լաբորատոր փորձաքննություն կատարելու համար են, ոչ թե կյանքի կոչելու:
Ինչ մնում է ՀԱԿ-ին, ապա ՀԱԿ-ը թախտին նստած սպասում է բախտին, նրանց հույսը մեկն է. ինչքան շատ պատվերներ ստանան Բաղրամյան 26-ից, այնքան հուսալի կլինի ՀԱԿ-ի ապագան:
Ինչ վերաբերվում է Բագրատյանին, ճիշտ է Տիգրան Սարգսյանի շանսերը նվազում են, սակայն դա չի նշանակում, որ շրջանառվող վարկածը, թե նրան սպասվում է վարչապետական աթոռ հեքիաթի ժանրից չէ:
Այնպես որ, ցավոք, բոլոր թելերը տանում են Բաղրամայն 26, որտեղից տիկնիկավարը խաղում է, բավականին հմտությամբ: Իսկ շտապել պետք է, քանի դեռ պատվերները չեն վերջացել, թե չէ հետո, իշխանական գնացքում որևէ մեկի գիրկն անգամ նստելու հնարավորություն չի լինելու:
Ա. Վարդանյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.