ՀՀ նախագահի 8 թեկնածուները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել գույքի և եկամուտների հայտարարագրերը:
Այսպես, ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի դրամական միջոցներն ամենաշատն է՝ 108 մլն 400.000 ՀՀ դրամ։ Իսկ ամենից քիչը՝ ԼՂՀ նախկին արտգործնախարար, ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը՝ 440 հազար դրամ։
Ստորև ներկայացնում ենք թեկնածուների ԿԸՀ ներկայացրած սեփական ունեցվածքի հայտարարագրերը։
ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանն ունի մեկ անշարժ գույք, որը գտնվում է Ստեփանակերտում և զբաղեցնում է 96ք.մ:
Դրամական միջոցները կազմում են 108. 400.000. 00 ՀՀ դրամ, ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը՝ «Միցուբիշի Մոնտերո», ունի նաև 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք: Նախագահի թեկնածուն ունի հնաոճ իրեր՝ 18-20-րդ դարի արձանիկներ, քանդակներ և այլն, կտավների հավաքածու՝ Խանջյան, Սարյան, Հակոբյան, Գյուրջյան, Բաշինջաղյան, Մինաս, Ե. Քոչար, Կոջոյան, Աբեղյան, 20-րդ դարի ժամանակակից նկարիչների թվով 32 կտավ:
Սերժ Սարգսյանն ունի եկամտի մի քանի աղբյուր` ՀՀ նախագահի աշխատակազմից նա ստանում է 3.898.800.00 դրամ աշխատավարձ, ՀՀ նախագահի աշխատակազմից աշխատավարձին հավասարեցված վճարումը կազմում է 2.596.017.00 դրամ, իսկ «Արարատ» բանկին տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը 10.925.535.60 ՀՀ դրամ է: Նախագահի թեկնածուն արժեթղթեր և այլ ներդրումներ, ըստ հայտարարագրի, չունի:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դրամական միջոցները կազմում են 402 հազար դրամ և 51 հազար դոլար։ Թեկնածուն ունի 2 առանձնատուն` Երևան քաղաքի Նորք թաղամասում և Երզնկյան փողոցում, ունի մեկ «Գազ 311000» մակնիշի ավտոմեքենա։
«Ազատություն» կուսակության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի դրամական միջոցները կազմում են 65.000 դոլար։ Ունի 2 բնակարան` 85քմ Ավետիսյան և 120 քմ Սայաթ-Նովա փողոցներում, 613քմ տարածքով մեկ առանձնատուն Արաբկիրում և մեկ ավտոտնակ, ավտոմոբիլային տրանսպորտի մեկ միջոց՝ Նիսսան X-trail մակնիշի մեքենա:
Թեկնածուի եկամտի աղբյուրները, ըստ հայտարարագրի, մի քանիսն են. ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը խորհրդարանից տարեկան ստանում է 2.180.980 դրամ աշխատավարձ, Հայ-ռուսական համալսարանից ստանում է 1.073.900 դրամ աշխատավարձ, Ուկրաինայի Ազգային բանկի Բանկային գործի համալսարանից` 91.439 հրիվնա (մոտ 11254 ԱՄՆ դոլար): Նախագահի թեկնածուն Ֆրանսիայի Pernod-Ricard-ից ունի 0.0003% բաժնետոմս՝ 9.400 եվրո շահաբաժնով, ինչպես նաև` 7.342.000 դրամ` Ասմուս Ռոտնե վարձակալական վճար: Թանկարժեք գույք, որը գերազանցում 8 մլն դրամը, Հրանտ Բագրատյանը չունի։
Էպոսագետ, ՀՀ նախագահի թկնածու Վարդան Սեդրակյանի դրամական միջոցները կազմում են 9 մլն 900 հազար դրամ։ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ունի 3 հողամաս` 0,141 հա, 0,16 հա և 0,1600 հա մակերեսներով: Եվս մեկ հողամաս՝ 0,255 հա, ունի Կոտայքի մարզի Քարաշամբ համայնքում, նաև անասնագոմ ունի:
Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում թեկնածուն ունի մեկ առանձնատուն, որը զբաղեցնում է 252,4 քմ մակերես տարածք և Արաբկիր համայնքում 132 քմ մակերեսով մեկ բնակարան: Ունի «Միցուբիշի Outlander 3.0» մակնիշի ավտոմեքենա: Թեկնածուն թանկարժեք գույք չունի և նշված չեն նաև նրա եկամուտները:
ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հայտարարագիրը ներկայացնելու պահի դրությամբ ունի 20 հազար 198 դոլար և 120 հազար դրամ։ Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասում մեկ բնակարան, Կոտայքի մարզի Գողթ գյուղում թեկնածուն ունի կիսակառույց շինություն և հողամաս, Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղում շինության և հողամասի համասեփականատեր է:
Պարույր Հայրիկյանի շարժական գույքը 2003 թ.-ի արտադրության «Ջիպ Լարեդո» մակնիշի ավտոմեքենան է: Որպես եկամտի աղբյուր թեկնածուն նշել է, որ 50 հազար դոլարը, գոյանում է ԱՄՆ տարբեր բանկերից ստացած փոխառություններից: Հայրիկյանը նաև 360 հազար դրամ կենսաթոշակ է ստանում, ինչպես նաև MGM ընկերության 0,0001%-ով բաժնետոմս ունի:
«Ռադիո Հայ» ՍՊԸ հիմնադիրների ժողովի նախագահ, նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը ԿԸՀ ներկայացված հայտարարագրի պահին ունի 2 միլիոն 500 հազար դրամ, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում բնակարան, Կոտայքի մարզի Զովունի գյուղում սեփական տան, հողամասի և վարելահողի համասեփականատեր է:
Որպես շարժական գույք` նշված է 2007 թ.-ի արտադրության «Տոյոտա Պրադո» մակնիշի մեկ ավտոմեքենա: Նրա որպես եկամտի աղբյուր՝ «Ռադիո Հայ» ՍՊԸ-ից ունի 9 մլն դրամի եկամուտ և 4 մլն դրամ եկամուտ՝ «Ա-3 Ճարտարապետներ» ՍՊԸ-ից: Անդրիաս Ղուկասյանը 45 տոկոս փայաբաժին ունի «Ֆլամինգո-Արտ Լողափ» ՍՊԸ-ում:
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը 1,6 մլն դրամ և 500 ԱՄՆ դոլար ունի, անշարժ գույք Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի և Լվովյան փողոցներում: Որպես շարժական գույք` 2003 թ.-ի արտադրության «ԳԱԶ 3110-101» մակնիշի մեկ ավտոմեքենա: Նախագահի թեկնածուի եկամտի աղբյուր են հանդիսանում խնայողություններն ու բանկային փոխառությունները:
ԼՂՀ նախկին արտգործնախարար, ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն ունի 440 հազար դրամ։ Արման Մելիքյանը չունի անշարժ, շարժական և թանկարժեք գույք: Թեկնածուն չունի նաև ոչ մի տեսակի եկամուտ, արժեթուղթ կամ այլ ներդրում: Արման Մելիքյանը հաշվառված է Երևան քաղաքի Հալաբյան 35 փողոցի բնակարաններից մեկում, սակայն բնակվում է Երևանի Բրյուսովի 23 հասցեով:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.