Այսօր՝ հունվարի 10-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների ժամանակավոր պահման վայր տեղափոխվեց Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 15 շենքի 10-րդ բնակարանում հաշվառված 52 ամյա Սերգո Երեմյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա նկատմամբ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի աշխատակիցները Կուրղինյան փողոցին հարակից Դալմայի այգիներ այգեգործական տարածքի կիսակառույց տնակի հետնամասում հայտնաբերել էին տղամարդու մասնատված դի: Պարզվել էր, որ տեղի ունեցածը սպանություն էր, իսկ սպանվածը Կուրղինյան փողոցի բնակիչ 48 ամյա Արա Հունանյանն էր:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ս. Երեմյանը նախկինում դատապարտված է եղել ԽՍՀՄ քրեական օրենսգրքի 99 հոդվածի (դիտավորյալ սպանություն ) հատկանիշներով և կալանքից ազատվել է 1996 թվականի սեպտեմբերին:
Նա փաստացի բնակվելուց է եղել նշված կիսակառույց տնակում: Ա. Հունանյանը բազմաթիվ անգամ օգնության ձեռք է մեկնել Ս. Երեմյանին, և սպանության օրը նույնպես օգնության նպատակով այցելել է նրան և ինչ-որ հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել և Ս. Երեմյանը իբրև ճանապարհելու նպատակով հետևից հարվածներ է հասցրել Ա. Հունանյանին, որից հետո դին մասնատել է տնակում, և դին տեղափոխել է հետնամաս և կտորով փաթաթել, ինչպես նաև փորձել է քողարկել հողի, խոտի և երկաթե ճաղավանդակի տակ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ դին հայտնաբերվել է, դատական բժիշկն ու փորձագետը կտորը քանդելուց հետո նոր ականատես եղան դաժան տեսարանին:
Ըստ ֆոտոլրագրողի Ս. Երեմյանը արդեն ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Իսկ առաջիկա օրերին քննչական մարմինը դիմելու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի կալանավորումը:
Գ. Շամշյանը հայտնում է, որ սպանվածը ավարտել էր տնտեսագիտական համալսարանը և աշխատում էր «Գրանդ Տոբակո» ընկերությունում, իսկ նրա տղան օրեր էր առաջ էր զորացրվել Զինված ուժերից:
shamshyan.com
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.