Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության Կոտայքի բաժինը վերջերս ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 7 դեպք է բացահայտել: Այսպես, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, բաժնի աշխատակիցները Զովունի գյուղում հայտնաբերել են գիշերային ակումբ, որն, ինչպես պարզվել է, գործել է հարկային դաշտից դուրս: Պարզվել է նաև, որ գիշերային ակումբը պատկանում է Աբովյանի բնակիչ Արման Ասլանյանին:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ օրերս էլ ուսումնասիրելով ձեռնարկատիրական գործունեության հանգամանքները, Կոտայքի բաժինը պարզել է, որ հարկային դաշտից դուրս` Աբովյանում Սամվել Պողոսյանը, իսկ Եղվարդում Արսեն Մխիթարյանը կոշիկի արտադրությամբ են զբաղվում: Ձեռնարկած օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում Կոտայքի բաժնի աշխատակիցներն անօրինական գործունեության մի շարք դեպքեր էլ բացահայտել են նաև սպասարկման և սննդի ոլորտներում: Այսպես, պարզվել է, որ Մայակովսկի գյուղի բնակիչ Գեղամ Ավագյանն, առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառվելու, լավաշի արտադրությամբ է զբաղվում, հարկային դաշտից դուրս էլ Աբովյանում` Արա Մխիթարյանը հանրային սննդի, իսկ Կամարիս գյուղում` Սամվել Գրիգորյանը մանրածախ առևտրի գործունեություն են իրականացնում: Մեկ այլ դեպքով էլ բացահայտվել է, որ Կապուտան գյուղում Մերուժան Սաֆարյանը, չունենալով համապատասխան գրանցում, ցորենի վերամշակման անօրինական աշխատանքներով է զբաղվում:
Ներկայացված բոլոր դեպքերով պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է:
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.