ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ Աշտարակի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «Սաքրեն» ընկերության տնօրեն Կարեն Գրիգորյանի նկատմամբ, տեղեկացնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից:
Օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների և հաշվարկների մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ ներառելու միջոցով նա փորձել է խուսափել առանձնապես խոշոր չափերի` շուրջ 29 միլիոն դրամի հարկերի վճարումից:
Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Գոլդ-Էներջի» ՍՊԸ հիմնադիր և նախկին տնօրեն Ժորժիկ Բաղումյանը համաձայնության գալով «Սաքրեն»-ի տնօրեն Կարեն Գրիգորյանի հետ` գործարքի ընդհանուր գումարի 6 տոկոսի դիմաց, 2009թ. փետրվար-օգոստոս ժամանակահատվածում, առանց փաստացի ապրանքներ ստանալու, ձեռք է բերել ավելի քան 90 միլիոն դրամի կեղծ, անապրանք հաշիվ-ապրանքագրեր, որոնք էլ նա հետագայում օգտագործել է որպես ծախսեր հիմնավորող իրական փաստաթուղթ:
Ավելին, 2009թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ ներառելով, չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 30 միլիոն դրամի հարկերը պետբյուջե վճարելուց:
Հետագայում, քրեական գործի նախաքննության հանգամանքների բազմակողմանի հետազոտման նպատակով, հոկտեմբերին Ժորժիկ Բաղումյանին պատկանող Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի 40-րդ տանը խուզարկության ժամանակ հայտնաբերվել են «Գոլդ-Էներջի» ընկերության կողմից թաքցված հարկերի փաստը հաստատող բոլոր փաստաթղթերը:
Խուզարկության ընթացքում տանտիրոջ չհրկիզվող պահարաններից հայտնաբերվել և առգրավել են նաև վերջինիս կողմից ապօրինի կերպով ձեռք բերված և պահվող հրազեն հանդիսացող մեկական` «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, «ՏՕԶ-8» մոդելի որսորդական-սպորտային հրացան, ինքնաշեն ատրճանակ, «ԻԺ-43» տեսակի երկփողանի 12մմ տրամաչափի որսորդական հրացան և 72 հատ 9մմ տրամաչափի մարտական փամփուշտներ ու 10 հատ 5.6մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական-սպորտային փամփուշտներ:
Դեպքի առթիվ Ժորժիկ Բաղումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով ու որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.