«Նախախորհրդարան» նախաձեռնության համակարգող Գարեգին Չուգասզյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ինչպես գիտեք, դեկտեմբերի 11-ին, ժամը 14.30-ին, 58204212 քրեական գործի (Վարդան Օսկանյանի գործ) շրջանակում ծանուցագրով որպես վկա ինձ հրավիրել էին ԱԱԾ քննչական վարչություն:
Մամուլի բազմաթիվ ներկայացուցիչների խնդրանքներին ի պատասխան հաղորդում եմ մանրամասնություններ այդ հանդիպումից:
Թեև հրավիրել էին «Սիվիլիտաս» հիմնադրամի գործունեությանը վերաբերող քրեական գործով, սակայն հարցեր էին տալիս 2002 թ. Արտաքին գործերի նախարարության և իմ գլխավորած «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» կազմակերպության միջև առնչությունների վերաբերյալ՝ կապված Տեղեկատվական հասարակությանը նվիրված գիտագործնական միջոցառումների հետ: Որքան էլ զարմանալի թվա, սակայն ինձ տեղեկացրին, որ սա «Սիվիլիտաս» հիմնադրամի գործունեությանը վերաբերող քրեական գործի դրվագ է համարվում:
Հարցերը մասնավորապես վերաբերում էին 2002 թ. ՀՀ Արտաքին գործերի նախարարության կազմակերպած «էլեկտրոնային Կովկաս» կոնֆերանսին իմ առնչությանը: Հարցնում էին, թե արդյոք հիշում եմ այն իսկապես անց է կացվել, թե ոչ, մասնակցել եմ այդ կոնֆերանսին և նրա կազմակերպական աշխատանքներին, թե ոչ, գիտեմ արդյոք որքան գումար է հատկացված եղել դրա կազմակերպման համար և ինչպես, ովքեր են եղել ֆինանսավորողները, ովքեր են մասնակցել, ովքեր են եղել կազմակերպիչները:
Ես պատասխանեցի, որ չնայած այդ շրջանից անցել է շուրջ տասը տարի, սակայն ես հստակ հիշում եմ, որ նման կոնֆերանս անց է կացվել Եվրոպական միության հովանավորությամբ, թեև ինքս չեմ մասնակցել կոնֆերանսին և առավել ևս նրա կազմակերպական աշխատանքներին: Ասացի, որ չգիտեմ նաև ֆինանսավորման գումարը: Ասացի նաև, որ այդ կոնֆերանսին մասնակցել են բազմաթիվ հյուրեր, որոնց թվում’ Ռուսաստանի հեռահաղորդակցության այդ ժամանակվա նախարարը: Հիշեցի նաև Արտաքին գործերի նախարարությունում հրավիրված այն կազմակերպչական հանդիպումը, որին հրավիրված են եղել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Հատուկ հարց տրվեց, թե ես ինչու եմ հրաժարվել մասնակցել կազմակերպական աշխատանքներին: Պատասխանեցի, որ պատճառն իմ այդ ժամանակվա խիստ զբաղվածությունն է եղել: Նշեցի, որ ինքս այդ կոնֆերանսին նախորդող ժամանակաշրջանում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի էլեկտրոնային զարգացմանը նվիրված շուրջ քսան օտարերկրյա հյուրեր ներառող միջազգային սեմինարի կազմակերպմամբ էի զբաղված, որի պաշտոնական ֆինանսավորողների թվում կար նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Մանրամասն հարցեր տրվեցին այդ ֆինանսավորման չափի ու բնույթի վերաբերյալ: Ինձ հիշեցրեցին, որ ես Վարդան Օսկանյանից ստացել եմ շուրջ երկու հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար, և հարցրեցին, թե ինչպես է օգտագործվել այդ գումարը: Ես պատասխանեցի, որ մեր կազմակերպությունը այդ ֆինանսական միջոցները ստացել է ոչ թե Վարդան Օսկյանյան անձից, այլ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից պաշտոնապես՝ ի դեմս նախարար Վարդան Օսկանյանի և սեմինարի ավարտից անմիջապես հետո ՀՀ արտաքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումներին ներկայացրել է այդ գումարի օգտագործման վերաբերյալ մանրամասն բովանդակային և ֆինանսական հաշվետվություն:
Հատկանշական է, որ տվյալ հարցաքննությունը կատարվեց «Նախախորհրդարան» նախաձեռնության ստեղծումից օրեր անց: Ինչպես հայտնի է, վերջինս ունի հստակ արտահայտված քաղաքական ուղղվածություն, այն է մեկնարկել ազգային խնդիրների առաջադրմանը և իրականացմանը ունակ կառավարման համակարգ ունեցող պետության հիմնադրման գործընթացը: Տպավորությունն այնպիսին է, որ իմ’ որպես «Նախախորհրդարանի» համակարգողի, մասնագիտական և գործարար անցյալի վրա ստվեր գցելու անհաջող ձեռնարկումով, անուղղակի ձևով փորձ է արվում քաղաքական ճնշում ստեղծել «Նախախորհրդարանի» աշխատանքի վրա: Հարկ եմ համարում նշել, որ իրականում սա միայն բարձրացնելու է «Նախախորհրդարանի» հեղինակությունը և ավելացնելու է հետաքրքրությունը նրա աշխատանքների նկատմամբ, ինչպես նաև հերթական անգամ բացահայտելու է Հայաստանի կառավարման ներկայիս համակարգի ողջ սնանկությունը»:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.