Այն, որ քաղաքական դաշտում և հատկապես իշխող ուժի` ՀՀԿ-ի ներսում դեռևս ԱԺ նախագահի աթոռին ճոճվող Հովիկ Աբրահամյանի երգը երգվել է, կարծում ենք, որևէ մեկի համար նորություն չէ:
Նորություն ասած չենք լինի, եթե նշենք , որ Արգամիչն այդ ամենի մասին շատ վաղուց է գլխի ընկել ու դրա շնորհիվ, պարբերաբար, ճգնում, տանջվում ու, իր ոճին հարիր, շարունակում է յոթ ճակատով խաղեր տալ Սերժ Ազատիչի առաջ, թե ինքը, ինչ էլ ասվի, ՀՀԿ-ի համար «վիզ» դնող տղա է, չնայած որ բոլորը, այդ թվում նաև ՀՀԿ ղեկավարը, գիտեն, թե իրականում ինչ «պտուղ» է մերօրյա Արգամիչը, որի տված խաղերի արդյունքում, ՀՀԿ-ն երբեմն այնպիսի «կիքսեր» է թույլ տալիս, որ մի փութ մեղրով անգամ ուտել չի լինում:
Շատերն են մինչ օրս հիշում նրա համառ բնավորությունը, որը նրան ծաղկավաճառից, ապա «մատոռիստից» բերեց հասցրեց քաղաքականություն: Իրականում Արգամիչը մի տեսակ է, որը մտածում է միայն սեփական բարեկեցության, իր անձի ու փառքի մասին: Նա օր ու գիշեր երազում է այնքան փափագած վարչապետի աթոռի մասին, ինչն այդպես էլ մնում է երազանք:
Եվ այս դեպրեսիոն սպասումների ու անվերջ դեգերումների հետ կապված հուզումները ոչ մի կերպ Արգամիչին հանգիստ չեն տալիս:
Ավելին, Արգամիչին հանգիստ չի տալիս նաև այն դառն իրականությունը, որ ինքը խոշոր հաշվով մնում է իր մի քանի պուճուր-մուճուր քաղաքական երգեհոնահարների ու մի քանի խոսք տանող- բերող մելկի «ժուչոկների» հույսին, որոնք էլ ավելի են բարդացնում ու դժվարացնում ԱԺ նախագահի գործերը:
Կարճ ասած, Արգամիչի` ժամանակին ձևավորած ՀՀԿ-ական թևը ամբողջությամբ հoդս է ցնդում, քանի որ այս պահին ինքն անգամ մի հուսալի ու ամուր թև չունի, որ գնա ու այդ թևի տակ հանգրվանի: Իսկ դա նաև այն պատճառով է, որ Արգամիչը տեղը «տիտիկ» անել չի սիրում. 24 ժամվա մեջ նա սիրում է 28 «խաղ» տալ, ընդ որում, մեկը մյուսի հետ կապ չունեցող:
Հիմա էլ, նույն ինքը տարած -հետ բերած ԱԺ նախագահը, խճճվելով իրեն բաժին հասած ճակատագրի մեջ, սկսել է խնդիրներ ունենալ նաև մարզային ու տեղական իշխանիկների հետ, որոնցից ոչ բոլորին է , որ նա կարողանում «բռի» մեջ պահել ու շարունակել գլխներին «պոպոք ջարդել»:
Չգիտես ինչու, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի վրա Արգամիչն ինքն է սկսել «ատամ» կռճտացնել. ասում են , նախ նրա համար, թե ինչո՞ւ է Տավուշի մարզպետը «քիթը խցկում» մարզի դատական գործերի ու ընթացող դատավարությունների մեջ, երկրորդ` ինչո՞ւ է Ղուլարյանը պետությունից բաժին հասած փողերը «մսխում» իր չիմացած մարդկանց հետ:
Հետաքրքիր է, այդ ի՞նչ սև կատու անցավ այս երկու` իրար շաղկապված զույգի միջև, որոնք տարիներ շարունակ իրար ջան ու ջիգյար ասելով «տժժում» էին պետբյուջեի գումարների հովանու ներքո:
ՀՀԿ-ական մարզպետ Արմեն Ղուլարյանը, որը ողջ տարին «տակից» ԲՀԿ էր խաղում, «վրայից» ՀՀԿ, փաստորեն, խաղաքարտերը վերջնականապես վառեց ու ընկավ այն թակարդի մեջ, որը լարած` իրեն էր սպասում:
Չնայած, որ Ղուլարյանի խաղաքարտերը վաղուց պիտի վառված լինեին, քանի որ ողջ մարզի աչքի առաջ նա անթաքույց իր բիզնեսներն աճեցրեց. բենզալցակայաններ, գազալցակայաններ, ռեստորաններ ու այլ առևտրային օբյեկտներ, որոնք ողջ տարին լցնում են, մատը մատին չխփած մարզպետի սեփական գրպանը: Չհաշված` կողմնակի եկամուտները` քաղաքական ուժերին տակից սպասարկելու ու նրանց պահելու տարաբնույթ մախինացիաները:
Այնպիսի տպավորություն է, որ Ղուլարյանը, կարծես թե, Արգամիչի աշակերտը եղած լինի, որից նա հասցրել է լավ դասեր առնել: Եվ ահա, հիմա Արգամիչը նյարդայնացել է իր նմանակի կողմից տրված բազմակոմբինացիոն խաղերի վրա, ինչն էլ հանգեցրել է նրան, որ նախօրեին` ԱԺ-ում մարզպետների հետ ունեցած հանդիպման ժամանակ, Արգամիչը տողատակերով մի լավ «քլնգել» է ընտրությունից ընտրություն ՀՀԿ-ի ձայները քամուն տված Տավուշի մարզպետին, իսկ հետո էլ, նա իր վստահելի մարզային իշխանիկներից մեկի մոտ ասել է, որ «Ղուլարյանը գծերը իրար ա խառնում, ու ոնց որ թե նրան ուշքի բերելու ժամանակն է»:
Բայց, կարծես, վաղուց հասունացել է պահը Աբրահամայն-Ղուլարյան ՀՀԿ-ական «վոժդերին» երկարատև արձակուրդի ուղարկելու ու նրանց եռագույն խաղերից ազատվելու, թե չէ այս տեսակի խաղացողներն ու կուսակցական խոհանոցը խառնողները ոչ հավատացող են, ոչ էլ փոխվող:
Գյումրու Վարդանիկը, աչքներիս ավելի շուտ կփոխվի ու կհավատա, քան թե այս տռզածները, որոնց դիզածով մի ամբողջ պետություն կարող է մի քանի տարի ապրել:
Ի դեպ, ՀՀԿ-ում, բացի Ղուլարյանից, ԱԺ նախագահի և, ընդհանարապես, ՀՀԿ վերնախավի սև ցուցակի մեջ հայտնվել են շատերը, որոնց մասին կխոսենք հերթով, կամ ինչպես Գագիկ Նիկոլայիչը կասեր`այդ մասին հաջորդ դասին:
Ի դեպ, հաջորդ հերոսը մայրաքաղաքին ամենամոտ գտնվող մարզի ղեկավարներից մեկն է, որն իրականում չի հավատում, որ, իսկապես, ճամպրուկները կապելու իր ժամը հասել է:
Ա. ՆԱԶԱՐՅԱՆ
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.