Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունների նախօրյակին քաղաքական դաշտի ամայացման միտող երևույթները վերլուծման և որոշակի կանխատեսումների ընդհանուր համապատկեր են ուրվագծում։ ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կատարած հայտարարությունը` նախագահական ընտրություններին չառաջադրվելու իբրև թեկնածու և մանավանդ չսատարելու որևէ թեկնածուի նկատվում է շոկային կամ բեկումնային, ըստ հայաստանյան լրատվամիջոցների որոշ վերլուծաբանների. և կամ` «սպասված քայլ» ըստ քաղաքական այլ շրջանակների:
Բայց մինչև Ծառուկյանի կատարած քայլի հետևանքների մասին որոշ պատկերացումներ ունենալու փորձ կատարելը, մտաբերենք այն վարկածը, որ հիմնվում էր ԲՀԿ-ի ոչ ընդդիմադիր հանգամանքի մասին համառ պնդումների կամ ինքնաբնութագրված «այլընտրանքային ուժ» անվանակարգման վրա: Ի վերջո եզրակացնելու համար, որ ԲՀԿ-ն ինքնուրույն որոշում կայացնող կուսակցություն չէ և իբրև այդպիսին ծառայեցվում է ընդդիմադիր դաշտի տիրապետմամբ հօգուտ իշխանության դեր ստանձնելու, ավելի ճիշտ` կառավարելի ընդդիմության վերածվելու:
Ոչ շատ հեռուները գնացող հետադարձ հայացքը կարող է օգտակար լինել ԲՀԿ-ի դերակատարության մասին որոշակի լույս սփռելու ուղղությամբ: ԲՀԿ-ն խորհրդարանական վերջին ընտրություններին չմիացավ ՀՀԿ-ին կամ ավելի քաղաքագիտական եզրով կոալիցիոն միացյալ ընտրացուցակով չմասնակցեց ընտրություններին: Այս քայլը նպաստեց ընտրությունների արդյունքի կանխորոշվածության գործոնը որոշ չափով չեզոքացնելու և դրանով նպաստեց ընտրազանգվածի մասնակցության աստիճանաչափի բարձրացմանը: Միաժամանակ, ԲՀԿ-ն չբողոքարկեց կամ չվիճարկեց ընտրություններին ի գործ դրված մեքենականությունները, վարչական և նյութական լծակների օգտագործման երևույթները և դրանով իբրև երկրորդ կարևորագույն ուժ նպաստեց ընտրությունների օրինականացմանը կամ միջազգային կազմակերպությունների կատարած գնահատականների խմբագրմանը: ԲՀԿ-ի նման եղանակով մասնակցությունը սատարեց խորհրդարանական երևութական բազմակուսակցականության դիմագծի ձևավորման քաղաքականությանը:
Ին՞չ կստացվի այժմ: Երևութապես այն, որ ԲՀԿ-ն շրջում է այս վարկածները և փոխանցում է ինքնուրույն և այլընտրանքային ուժ լինելու ինքնասահմանումը: Հավանաբար այդ առումով կատարված քայլը որոշակի ընկալելիություն կապահովեր, եթե հայտարարությունը առայժմ բավարարվեր առաջին բաժնով` ԲՀԿ-ի առաջնորդը չառաջադրվեր նախագահական ընտրություններին: Բայց երբ հետևում է երկրորդ բաժինը և Ծառուկյանը բացարձակորեն հաստատում է, որ իր կուսակցությունը չպիտի սատարի որևէ թեկնածուի, այստեղ տեղի կտա տարատեսակ մեկնաբանությունների: Փաստորեն, երբ տակավին չեն հստակեցված ու պաշտոնապես չեն հայտարարված բոլոր թեկնածուները, կանխավ նման հայտարարություն կատարելը մտածել է տալիս ԲՀԿ-ի գործոնի ինքնաչեզոքացման մասին: Այս քայլը 2017-ի ընտրություններին մասնակցելու պատրաստությամբ բացատրելը այնքան համոզիչ չի թվում և ավելի առնված քայլին հիմնական շարժառիթները մշուշապատելու միտումով կարող է բացատրվել:
Համենայնդեպս քայլը կատարված է հիմա. և ընդդիմադիր դաշտի միացյալ թեկնածուի արդեն իսկ տարակուսելի գոյառումը առավել անտեսանելի է դառնում։
Իրադրությունները ավելի են համոզում, որ թեկնածուի անձի ճշտումից առաջ, հրամայականների, առաջնահերթությունների և հիմնական գաղափարների շուրջ համախմբվելը հնարավորություն կտար ոչ միայն ճամփա հարթել միավորվելու, փոփոխություն բերելու և նոր մեկնարկ ապահովելու, այլ նաև քաղաքական նոր մշակույթ ձևավորելու համար:
ԲՀԿ-ի առաջնորդի քայլը ևս մեկ անկում է արձանագրում առաջադրված քաղաքական մշակույթի կայացման գործընթացում: Ոչ վաղ անցյալում ԲՀԿ-ն հուշագիր կստորագրեր գործող նախագահին առաջիկա ընտրություններին սատար կանգնելու հանձնառություն ստանձնելով: Այս քայլը նշանակում է նաև, որ պետական բարձրագույն մակարդակների վրա կայացած գրավոր հուշագիր-համաձայնագրերը չունեն վավերականության իմաստ:
Հետագա իրադրությունները կարող են զարգանալ այլազան ուղղություններով: Հայաստանյան լրատվադաշտը կհորդի այս ուղղությամբ կատարվող մեկնաբանություններով: Մինչև իսկ նախատեսվում է, որ գործող իշխանությունները ընտրությունները կեղծեն հօգուտ ընդդիմադիր թեկնածուի, փորձելով քաղաքական ամայացումից դուրս բերել դաշտը. և կամ, միանձնյա-միաբևեռ համակարգի դիմագիծը շրջելու մտադրությամբ:
Վստահաբար շատ հարցեր կան պարզելի: Պարզը այն է, որ ԲՀԿ-ն այս քայլով ինքնակամ դուրս կգա խաղադաշտից` ճամփա հարթելով գործող նախագահի հեզասահ վերընտրության:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.