Հայաստանում, փաստորեն, կան մեծ թվով մարդիկ, ովքեր իրադարձության գնահատականը տալիս են ոչ թե ըստ այնմ, թե ինչ է դա նշանակում, այլ ըստ այնմ, թե ինչպես են իրենք ուզում տեսնել այդ իրադարձությունը կամ ինչպես է իրենց ձեռնտու: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե չի առաջադրվում նախագահի թեկնածու, նախագահական առաջիկա ընտրություններում որևէ մեկին չի սատարում, և ընդդիմադիր դաշտում ոմանք ձև են անում, թե տոնում են իրադարձությունը, որ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին չի սատարում:
Ծառուկյանը, սակայն, չի հայտարարել, թե Սերժ Սարգսյանին չի սատարում, նա ասել է՝ որևէ մեկին չի սատարում: Սա նշանակում է, որ չի սատարում ոչ Սերժ Սարգսյանին, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանին, ոչ Րաֆֆի Հովհաննիսյանին: Ոչ մի թեկնածուի, որ կառաջադրվի նախագահի թեկնածու կամ թեկնածու առաջադրվելու մտադրություն ունի: Թվում է, թե սա առնվազն նույնպիսի վերաբերմունք է նախագահի բոլոր թեկնածուների նկատմամբ: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Սերժ Սարգսյանը միակ թեկնածուն է, որ ոչ տեսականորեն, ոչ գործնականում Գագիկ Ծառուկյանի աջակցության կարիքը չունի: Գագիկ Ծառուկյանից Սերժ Սարգսյանի միակ ակնկալիքն այն է, որ նա գնա՝ նստի իրենց տանը և ոչ մի բանի չխառնվի: Ծառուկյանը հենց դա էլ արել է: Ընդ որում, արել է այն բանից հետո, երբ շատերն ընդդիմադիր դաշտում իրեն են վերապահել իրադարձությունները հանգուցալուծողի գլխավոր դերը, ժողովրդին հավաստիացրել են, թե հեսա-հեսա ԲՀԿ-ն անցնում է ընդդիմության կողմը, որ կազմաքանդի ավազակապետությունը: Ու երբ ընդդիմադիր դաշտը սպասում է, որ Գագիկ Ծառուկյանը ստանձնելու է Չապաևի դերը և սեփական կյանքի գնով ընդդիմությանը բերի իշխանության, Գագիկ Ծառուկյանը ասում է՝ դե՜ դուք կայֆ արեք, ես թռա: Այսինքն, անում է այն, ինչ պետք է աներ, և կույր էր պետք լինել՝ այդ դերակատարումը չտեսնելու համար:
Գլխավոր հարցը հետևյալն է. ինչու Գագիկ Ծառուկյանը չի հայտարարում, թե սատարում է Սերժ Սարգսյանին: Պատասխանը տրվեց արդեն, որովհետև Սերժ Սարգսյանը հիմա չունի Գագիկ Ծառուկյանի աջակցության կարիքը: Սերժ Սարգսյանի առաջ կանգնած հակառակորդի ուժերն այնպիսին չեն, որ նա ողջ բանակը օգտագործի: Գագիկ Ծառուկյանը մնում է ռեզերվում և Սերժ Սարգսյանի հրամանով մարտադաշտ կմտնի այն ժամանակ, երբ դրա կարիքը լինի: Ծառուկյանը կատարում է այն դերակատարումը, որ պետք է կատարեր, նա ապահովում է Սերժ Սարգսյանի հաղթանակն առաջիկա նախագահական ընտրություններում: Հարցերի հարցը, ուրեմն, հետևյալն է. իսկ ի՞նչ էին անում նրանք, ովքեր դիֆերամբներ էին ձոնում Գագիկ Ծառուկյանի հասցեին: Կամա, թե ակամա՝ ընդամենը մեկ բան, ապահովում էին Սերժ Սարգսյանի հաղթանակը նախագահական ընտրություններում: Եվ այս տրագիկոմեդիան իրականում երեք արար ունի, երկուսն ավարտվել են, առաջիկայում մենք նաև երրորդ արարի ականատեսը կլինենք:
Գագիկ Ծառուկյանի դերակատարումը սրանով ավարտված չի կարելի համարել: Սերժ Սարգսյանի պլանների մեջ է մտնում ոչ միայն առաջիկա նախագահական ընտրություններում հաղթելը, այլև քաղաքական ողջ դաշտը սեփական վերահսկողության տակ պահելը: Կախված պահի անհրաժեշտությունից, Ծաոուկյանին կվերապահվի որոշակի դերակատարում, և չի բացառվում՝ դա լինի ընդդիմադիր դերակատարում: Ասենք, օրինակ, նախագահական ընտրություններից հետո ԲՀԿ-ն կարող է հայտարարել այլընտրանքից ընդդիմադիր դառնալու մասին, որպեսզի ողջ ընդդիմությունը կամ դրա մի հսկայական մասն իմանա, թե որն է լինելու այն պրագմատիկ քայլն առաջիկա հինգ տարում, որ հանգեցնելու է ավազակապետության կազմաքանդմանը. համոզել Գագիկ Ծառուկյանին, որ նա բուրժուադեմոկրատական հեղափոխություն անի, որի արդյունքում ընդդիմությունը կհասնի իշխանության և որպես արև կճառագի հայության վրա:
Հ.Գ. Բայցևայնպես, վարչախումբը խուճապի մեջ է, ռեժիմը քանդվում է, որովհետև առողջ ուժերը բաց կոչով դիմել են Լֆիկ Սամոյին և Նեմեց Ռուբոյին, բացատրելով, որ եթե Սերժ Սարգսյանը մնա Բաղրամյան 26-ում, իրենց բոմժ է դարձնելու: Ուստի, այս երկու հայաստանածին օլիգարխներին կոչ է արվում բուրժաադեմոկրատական հեղափոխություն իրականացնել: Լֆիկն ու Նեմեցը խոստացել են առաջիկայում քաղաքական խորհրդակցությունների շարք սկսել:
Հայկական ժամանակ
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.