Վերջին շրջանում անհանջողությունները հետապնդում են ԲՀԿ-ին: Դեռ չէր չորացել բրյուսելյան ֆիասկոյի թանաքը, երբ նույն Վիդալ-Քուադրաս Ռոկան հայավարի թփթփացրեց Ծառուկյանի «մեշկին» ու ասաց, որ սպորտային և ֆիզիկական վիճակը լավ ցուցիչ է քաղաքական ասպարեզում, ընդ որում, ԲՀԿ-ն էլ այդ ֆրագմենտը ներառել էր իր տեսաշարի մեջ` չփորձելով հասկանալ, որ եվրոպացիք անչափ նուրբ հումոր ունեցող հանրույթ են:
Իբր դա քիչ էր, նոր անհաջողությունը բախեց ԲՀԿ դուռը. Պարզվեց` հիմա էլ դաշնակցականներնն են դավաճանել ԲՀԿ-ին` հանդիպելով Սերժ Սարգսյանի հետ:
Ընդ որում, նեղ միջավայրում, Ծառուկյանը, որպեսզի քողարկի բրյուսելյան իր ֆիասկոյի բոլոր նուանսները, ասել է, որ Սերժ Սարգսյանի հետ շաբաթօրյա իր հանդիպման (ուր գործող նախագահին տեղեկացրել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը, բայց «տակից» շատ ուժեղ պաշտպանելու է նախագահին) և այնտեղ հնչած իր մտքերի իրական պատճառը ոչ թե բրյուսելյան տապալումն էր, այլ, որ` դաշնակցականները սկսեցին «տակից» խաղալ Սերժ Սարգսյանի հետ` նույն շաբաթ օրը, իրենից առաջ ընկած, հանդիպել Սերժ Սարգսյանին ու նրա հետ պայմանավորվածություններ ձեռք բերել, երբ ուրվագծվում էր, որ ՀՅԴ-ն իրեն է պաշտպանելու:
Իհարկե, ՀՅԴ մեր աղբյուրներն իսպառ հերքեցին նման պայմանավորվածությունը Ծառուկյանի մասով, որովհետև, գոնե մեզ հայտնի էր, որ ՀՅԴ-ն ոչ մի դեպքում չի պաշտպանելու Ծառուկյանի թեկնածությունը, իսկ նրանց` Քոչարյանին տված խոստումը բացառապես առնչվել է Օսկանյանին, որի առաջադրվելու շանսերը կանխվեցին իշխանությունների կողմից վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործի պատճառով:
Ինչևէ. Բրույսելն ու ՀՅԴ-ն ԲՀԿ-ի վերջին օրերի միակ ձախորդությունը չեն. նրանց «Կարմիր» քարտ ցույց տրվեց ոչ միայն Եվրոպայի, ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, այլև` ՀԱԿ-ի կողմից:
Խոսքը վերաբերվում է Մարտի մեկի առնչությամբ ՀԱԿ ստեղծելիք նոր խորհրդարանական հանձնաժողովին, որն էլ պարզեց, որ ՀԱԿ-ը ևս շատ սահուն խաղում է իշխանությունների հետ` ընդդեմ ԲՀԿ-ի:
Ու եթե սրան էլ հավելենք ռուսական «գետնի վրա» տեղի ունեցած ձախողումը, երբ ԲՀԿ-ն չմասնակցեց Սանկտ-Պետերբուրգում Եվրասիական միության միջկուսակցական կոնֆերանսին, ուր բավականին հետաքրքիր փաստաթուղթ ստորագրվեց, որի տակ այդպես էլ չկար ԲՀԿ ստորագրությունը:
Այն, բնականաբար, առաջացրել էր ռուսական «բարինի» բավականին լուրջ զայրույթը, ինչի ձայնն այսօր կամ վաղը կգա:
Կարծում ենք, որ հաշվի առնելով ֆիասկոների այս «նոն ստոպ» շարքը, որն սկսվեց Բրյուսելից և այդ առնչությամբ տարածված, ապա՝ հերքված հաղորդագրությունից (որը դեռ երկար կշարունակվի) Ծառուկյանն այլ ճար չուներ, բացի «տակից» ուժեղ` շա~տ ուժեղ Սերժ Սարգսյանին պաշտպանելը, ինչի մասին, ըստ մեր աղբյուրների, այսօր կտեղեկացնի իր թիմին` «Կանյաչնիում»:
Ի դեպ. քաղաքական-փորձագիտական շրջանակներում տեսակետ կա, որ Ծառուկյանը պետք է առնվազն առյուծների վանդակում պատասխանատվության «կանչի» իր բրյուսելյան այցն այդպես ու այդքան փառահեղորեն տապալած թիմակիցներին… մնում է միայն այդքան մարդ տեղավորվի վանդակում:
Վահե Հովսեփյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.