Հանրության արձագանքն էր պատճառը` լրատվամիջոցների տարածած լուրերի վերաբերյալ, թե ՝ «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի հավակնորդը մոլի որսորդ է ու ԱԺ նախագահի հովանավորյալն ու նրան որսամիս մատակարարողը, թե՞ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամն ու Կովկասի բնության հիմնադրամի ներկայացուցիչների դիրքորոշումն ու ֆինանսական հոսքերի դադարեցման մասին հայտարարությունը, սակայն փաստն այն է, որ այսօր ՀՀ բնապահպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, թե Գաբրիել Պողոսյանը չի նշանակվել «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը հայտարարել էր, որ հիմնադրամը դադարեցնում է Խոսրովի արգելոցի ֆինանսավորումը` որսագող տնօրենի նշանակման պատճառով. «Խոսրովի արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթած Գաբրիել Պողոսյանը չի համապատասխանում այդ պաշտոնին ստանձնելու համար անհրաժեշտ որևէ պայմանի: Նա պետք է ունենա բարձրագույն կրթություն, որը չունի, պետք է ունենա համապատասխան տեսլական, հրատարակված մասնագիտական հոդվածներ և այլն: Մենք դեմ ենք Գաբրիել Պողոսյանի պաշտոնավարմանը` որպես
Խոսրովի արգելոցի տնօրեն և դադարեցնում ենք ֆինանսավորումը, մինչև որ նա ազատվի աշխատանքից և տնօրենի թափուր պաշտոնի համար նորից մրցույթ հայտարարվի»:
Իսկ Հայաստանում Կովկասի բնության հիմնադրամի ազգային համակարգող Արման Վերմիշյանն էլ նշել էր, որ Խոսրովի արգելոցի ֆինանսավորումն անմիջապես կվերսկսվի համապատասխան տնօրենի նշանակումից հետո. «Ես անձամբ եղել եմ այն հանձնաժողովի անդամ, որը 85 բալ նշանակեց այդ թեկնածուին, բայց, ըստ իս, նա բացարձակապես չի համապատասխանում պահանջներին: Մենք չէինք կարող աչք փակել նման իրողության վրա»:
Սրան է հաջորդել Բնապահապանության նախարարության հայտարարությունը.
«Նոյեմբերի 28-ին լրացավ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրենի նշանակման ժամկետը: ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար ս/թ նոյեմբերի 23-ին կայացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Գաբրիել Պողոսյանը չի նշանակվել այդ պաշտոնում:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշանակման ժամկետի լրանալու օրը` նոյեմբերի 28-ին, անցկացրել է աշխատանքային քննարկում, որին հրավիրվել է նաև Գաբրիել Պողոսյանը: Նախարարը ևս մեկ անգամ կարևորելով արգելոցի կառավարման հետ կապված խնդիրները՝ առկա դժվարությունները, ինչպես նաև թեկնածուի հետ կապված հանրային ոչ միանշանակ արձագանքն ու հասարակական կազմակերպությունների դիրքորոշումը, թվարկման կարգով նշել է արգելոցի կառավարման, արգելոցում իրականացվող աշխատանքների որակական բարելավման խնդիրները և տնօրենի թեկնածուից պահանջել այս ամենի նկատմամբ գործուն պատասխանատվության ստանձնում:
Նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այսօր, առավել ևս քան երբևիցե, արգելոցը լինելու է ինչպես նախարարության, այնպես նաև հասարակական կազմակերպությունների ուշադրության կիզակետում:
Գաբրիել Պողոսյանը՝ գիտակցելով առկա դժվարությունները և ունենալով նաև լրացուցիչ այլ ծանրաբեռնվածություն, խնդրել է ընթացք չտալ տնօրեն նշանակվելու խնդրանքով ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրած իր դիմումին: Այդ հիմքով իսկ կասեցվել է տնօրենի նշանակման գործընթացը»:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.