Ֆրանսիայի Դովիլ քաղաքում նախօրեին կայացած Մեծ ութնյակի գագաթնաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագանող երկրների նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի և Նիկոլա Սարկոզիի` ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ, ցավոք, չկա տարանջատում` Հայաստանի և Ադրբեջանի վարքագծի վերաբերյալ, և ,ըստ էության, հավասարության նշան է դրված երկու կողմերի համար: Այս կարծիքը մայիսի 27-ի ճեպազրույցում հայտնեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ սա «անընդունելի տարբերակ է, հատկապես` Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի ներքո և անընդհատ խախտվող զինադադարի պայմաններում»:
Ըստ նրա, հայտարարության տրամաբանությունից բխող հաջորդ ուշագրավ արձանագրումն այն է, որ, բացառությամբ վերջին պարբերության, փաստաթղթում անընդհատ օգտագործվում է ՙկողմեր՚ հասկացությունը: «Այստեղ է, որ մենք ուղերձ ենք տեսնում, որ Հայաստանը կարող է և պետք է պահանջի, որ այլևս Լեռնային Ղարաբաղը չի կարող չմասնակցել այս գործընթացին»,-եզրակացրեց Ա.Մինասյանը: Նրա մատուցմամբ, երրորդ ուղերձն այն է, որ եռանախագահները հավանություն են տալիս Ռուսաստանի գործողություններին, և պատահական չէ, որ ակնկալում են հունիսին Կազանում որոշակի համաձայնության ձեռքբերում:
«Մենք ընդհանուր առմամբ եթե գնահատելու լինենք այս փաստաթուղթը, ինչպես նախկինում նշել ենք, այդ համաձայնությունները մեր համար բազմաթիվ առումներով ընդունելի չեն կարող լինել, բայց նաև կարևոր ենք համարում, որ այս երեք ուղերձների մասով մենք կարողանանք մեր արտաքին դիվանագիտությանը կամ քաղաքականությանը ճշգրիտ ուղղորդում տալ»,-ասաց Ա.Մինասյանը:
Խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանն էլ հավելեց, որ իր կարծիքով, հայտարարության մեջ առկա հորդորը` նախապատրաստել հասարակություններին, հիմնականում վերաբերում է Ադրբեջանին, որի «հասարակությունը ներշնչվել է, որ որևէ զիջում չի լինելու և Ղարաբաղն էլ մնալու է Ադրբեջանի կազմում»: Ըստ նրա, հայկական կողմը ևս անհամաձայնություններ ունի` կապված ազատագրված տարածքների հետ. «մենք չենք կարող նման զիջումների գնալ, ինչպես նաև փախստականների վերադարձ և այլն»: Պատգամավորի համոզմամբ, պետք չէ մոռանալ, որ ԼՂ-ի տարածքների մի մասն Ադրբեջանի կողմից այսօր էլ մնում է օկուպացված, ուստի հայկական կողմը «չպետք է շտապի ամեն անգամ, երբ համանախագահողները բերանը բացում, մի երկու բառ են ասում», անմիջապես ողջունի, այլ պետք է բարձրաձայնի իր խնդիրները: «Այնպես չէ, որ հայ հասարակությունը պետք է ծափողջույներով այս ամեն ինչն ընդունի` մենք լուրջ խնդիրներ ունենք»,-ասաց Ա.Շահբազյանը:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 13:52Ես չեմ վիրավորում. եթե թքելը քաղաքական գնահատական է, իմ ասածներն էլ են քաղաքական գնահատական. Բագրատ Սրբազան
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 13:53Փաշինյանը՝ իր տիկնոջ մասնակցած խրախճանքի մասին․Ցանկացած քաղաքացի կարող է գնահատել՝ որտեղ հագնեն սպիտակ, որտեղ հագնեն սեւ
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.