Tert.am–ն, իր ֆեյսբուքյան էջին հղում անելով, տեղեկացրել է, թե ստացել է մի տեսանյութ, որում իր էջի ընթերցողը կայքին տեղեկացնում է, թե ադրբեջանական հեռուստաալիքներից մեկը թողարկում է ամենօրյա հայալեզու նորություններ, որում հակահայկական քարոզչություն է իրականացվում :
«Նշված տեսանյութը, որը ներկայացնում ենք ստորև, նվիրված է Հայաստանից արտագաղթի թեմային։
«Չնայած, որ պաշտոնական Հայաստանը Թուրքիային համարում է թշնամի երկիր, հազարավոր հայեր իրենց գոյությունը պահպանելու համար հաց են վաստակում այս երկրում»,- հայախոս առոգանությամբ ասում է հաղորդավարուհին:
Դրան զուգահեռ, տեսաշարով ներկայացվում են կադրեր՝ հայաստանյան եկեղեցիներից և էջմիածնից:
Արդեն Հանրապետության հրապարակի և կառավարության շենքի պատկերներով ուղեկցվող տեսաշարում հաղորդավարուհին ասում է.«Հայաստանը կարող էր չկայացած երկրի հիանալի օրինակ ծառայել, ինչպես օրինակ՝ Ղրղըզստանը և Մոլդովան, եթե չլիներ Ռուսաստանը»։
Մեկ այլ ռեպորտաժում մի տղամարդ էլ մաքուր հայերենով ասում է, որ 80-ականների վերջերին Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից զանգվածային բնույթ է կրել ադրբեջանցի բնակչության վտարումը», -գրում է կայքը:
Նախ, մենք պարզապես իրավունք չունենք, նման կերպ մեկնաբանելու այս թեման, պրիմիտիվ ու սիրողական մակարդակի տեսանյութը չարժե բարձրացրած աղմուկին և ոչ էլ հարկ կա ԱԱԾ-ին մեղադրել քնած լինելու մեջ:
«Մեր ընթերցողը տեղեկացնում է, որ ամբողջ զավեշտը, սակայն, այն է, որ այս տեսանյութից ստացվում է, որ ադրբեջանցիները կամ նրանց համար աշխատող անձինք ոչ միայն ելումուտ ունեն Հայաստան, այլև կարողանում են նյութեր հավաքել իրենց հեռուստառեպորտաժների համար:
Օրինակ՝ այդ թողարկումներից մեկում ցուցադրվել է ցելոֆանի մեջ մի կտոր հաց փաթաթած մի ծերունի, որը դժգոհել է իշխանություններից ու իր սոցիալական վիճակից:
Tert.am-ը փորձեց այս մասին մեկնաբանություններ ստանալ Ազգային անվտանգության ծառայությունից, սակայն ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը խուսափեց այս մասին մեկնաբանություններից», —գրում է կայքը:
Այո, կարող են և լինել մարդիկ, որոնք հայթայթում են նման կադրեր, և այո՛, ինչու չէ, կարող են լինել և նմանօրինակ հաղորդումներ՝ թշնամի երկրի կողմից, և ԱԱԾ-ի անելիքը այս հարցում բոլորովին այն չէ, ինչ ակնկալում են նրանից: Ի՞նչը մեկնաբանի ԱԱԾ-ն:
Նման անլուրջ հարցադրումների փոխարեն , մենք պետք է առավել հզոր հակաքարոզչության պահանջ հնչեցնենք, որն ավելի իրատեսական է, պահանջենք ցույց տալ թե՛ Ադրբեջանի իրական թշվառ վիճակը, թե՛ այդ երկրի իրական դեմքը:
Սա է, որ պետք է արվի մեր համապատասխան մարմինների կողմից, որը պատշաճ կերպով չի արվում:
Ռուզան Ավոյան
http://www.youtube.com/watch?feature=player_detailpage&v=XQxIRv76d7E
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.