Հանրապետականները սխալ են վարվել՝ տապալելով ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը: Խորհրդարանը մտքեր փոխանակելու և, ինչու չէ, դրանք քարոզելու համար է: Եթե վստահ ես քn ճշմարտության մեջ, մասնակցիր քննարկմանը, արտահայտիր քո տեսակետը և դեմ քվեարկիր քn չհավանած օրինագծին: Եթե ՀՀԿ-ն այդպես աներ, աշխարհը, ենթադրում եմ, շուռ չէր գա: Մյուս կողմից` ընդդիմադիրները ակնհայտորեն սխալվում են` ասելով, որ Աժ նիստին մասնակցելը պատգամավորների առաջ դրված սահմանադրական պահանջ է՝ նախքան նման բան ասելը պետք էր խորհրդակցել իրավաբանների հետ:
Բայց խոսքս Աժ-ի ցանկապատի մոտ ակցիայի մասին է: Դիտեք այդ տեսանյութերը, լսեք, թե ինչ են խոսում այդ մարդիկ: Չգիտեմ` նրանք ՀԱԿ ակտիվիստներ են, թե պարզապես «ժողովրդի ներկայացուցիչներ», բայց նրանց դատողություններից և «փաստարկների» մակարդակից պարզապես մարդու «ականջներն են թոռոմում» (եթե թույլատրելի է ռուսերենից բառացի թարգմանությունը): Ակնհայտ է, որ այդ մարդիկ բացարձակապես չգիտեն, թե ինչի համար են եկել, ինչ պահանջներով է անցկացվում բողոքի ակցիան: Ես չեմ կարծում, որ խորհրդարանի 4 խմբակցությունների օրենսդիրները մտադիր են ժողովրդին համախմբել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի կամ խորհրդարանական համակարգի շուրջ: ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» ներկայացնող բոլոր պատգամավորները և ԲՀԿ-ից 8-10 հոգի ունեն բավականաչափ մտավոր մակարդակ` հասկանալու համար, որ հանուն պառլամենտական հանրապետության մարդկանց ոտքի չես հանի: Մեր քաղաքացիների մեծամասնությունը չգիտի` դա ինչ է և որն է դրա օգուտը:
Գիտեմ, որ ընդդիմադիրներն ինձ հետ համաձայն չեն լինի, բայց ինձ թվում է, որ այսօրվա հայաստանցիների համար նման համախմբող գաղափար չեն կարող լինել ժողովրդավարությունը, լեգիտիմությունը, սահմանադրական կարգը, օրինականությունը, արդարությունը և այլն: Դրանք չափից դուրս վերացական հասկացություններ են, և բացահայտել դրանց կապը ամեն մի քաղաքացու աշխատավարձի կամ թոշակի հետ գրեթե անհնարին է: Այդպիսի միասնական գաղափար չի կարող լինել նաև «ռեժիմից ազատվելը»` չնայած այստեղ, որքան հասկանում եմ, միասնություն չկա նույնիսկ ընդդիմադիր կուսակցությունների միջև: Թվում է, թե «ռեժիմից ազատվելը» պետք է համախմբի բոլոր դժգոհներին, որովհետև նույն փողոցային ակցիաների ժամանակ դուք կլսեք իշխանությունների հասցեին ամենաթունդ հայհոյանքներ, անեծքներ, բողոքներ, ատելության զանազան դրսևորումներ: Բայց այդ էմոցիաները չեն ձևակերպվում որպես քաղաքական համոզմունք և պահանջ: Եվ քանի դա այդպես է, այդ բողոքող և անիծող մարդիկ սուսուփուս կվերցնեն ընտրակաշառքը և կքվեարկեն «ինչպես որ հարկն է»:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.