Arman Melikyan. Մենք հաճախ մեզ հաշիվ չենք տալիս, թե ինչ խորքային ազդեցություն են ունեցել մեր աշխարհայացքի և արժեհամակարգի կայացման գործում մանկության և պատանեկության շրջանում ատացած տպավորությունները: Այդ տեսանկյունից հատկապես մեր սերնդի մարդկանց համար կարևորագույն դերն են խաղացել 60-80-ական թվականների խորհրդային ֆիլմերը, որոնցից էլ, հաճախ մեր իսկ համար աննկատ կերպով, փոխ ենք առել բազմաթիվ վարքագծային հատկանիշներ, իմաստուն ասույթներ, կատակներ: Այժմ, հետևելով Հայաստանում ընթացող նախընտրական գործընթացներին` համոզվում եմ, որ մեզանում քաղաքական մտածողության մի շարք ուրույն դրսևորումներ ևս` իրենց գոյությամբ, թերևս, պարտական են խորհրդային սինեմատոգրաֆին: Այս առումով, եթե դիտարկելու լինենք Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգ ներմուծելու միջոցով ազգին հավերժ երջանկությունն ապահովելու հրամայական անհրաժեշտության վերաբերյալ քաղաքական խորհրդակցություններ նախաձեռնելու որոշ կուսակցությունների միաժամանակյա նորահայտ գովելի հակվածությունը, ապա, ակամայից հիշողության մեջ հառնում է “Կովկասի գերուհին” դասական ֆիլմը: Ավելի կոնկրետ`աչքիս առաջ է գալիս հարսնացու Նինային առեվանգելու դրվագը, երբ բացասական հերոսներից մեկը`հարսնացուի քեռին, նենգորեն խաբելով միամիտ ու ընտրած մասնագիտությանն անհունորեն նվիրված Շուրիկին, հենց վերջինիս ջանքերով էլ գլուխ է բերում առևանգումը:Այս հնարքն իր կարճ բանաձև-ձևակերպումն ուներ. “Ով որ մեզ խանգարում է, նա էլ մեզ կօգնի”: Մեր այսօրվա իրողություններում այս նույն բանաձևի կիրառումը խորհրդարանական կառավարման համակարգի ներդրման վերաբերյալ միջկուսակցական խորհրդակցությունների տեսքով և քաղաքական ուժերի այս հարցում փոխհամաձայնության գալը բանակցային գործընթացում կարող է հանգեցնել բոլորիս համար երանելի այն իրողությանը, որ պարոն Սերժ Սարգսյանը կպահպանի իր տեղը նախագահական պալատում, իսկ ՀՀ վարչապետ կդառնա պարոն Ռոբերտ Քոչարյանը, իսկ մեր շուրիկներն էլ հերթական անգամ ցույց կտան, որ անհունորեն նվիրված են իրենց մասնագիտությանը:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.