Նոյեմբերի 6-ին Արարատի մարզի Ջրաշեն գյուղով անցնող ջրանցքում հայտնաբերված գլխատված դին ջրանցքն է նետվել Երևանից։ Այլ կերպ ասած, սպանությունը կատարվել է մայրաքաղաքում։ Երեկ, մեր թղթակցի հետ զրույցում նման ենթադրություն է արել Ջրաշենի գյուղապետ Արտյոմ Ղազարյանը. «Սպանվածը հաստատ մեր գյուղի բնակիչ չի։ Դիակը ջուրը բերել ա Երևանի կողմից, դրա համար էլ մտածում ենք, որ ինքը ջրանցքի՝ Երևանով անցնող հատվածից է ջուրը նետվել»։ Զրաշենի գյուղապետ Արտյոմ Ղազարյանը երեկ պատմել է նաև, որ ջրանցքում դիակը հայտնաբերել էր գյուղում անասուն պահող գյուղացիներից մեկը, որը զանգահարել էր գյուղապետին, հայտնել դրա մասին, գյուղապետն էլ իր հերթին զանգահարել էր ոստիկանություն։ «Երբ դիակը դեռ ջրի մեջ էր, դրա միայն մեջքն էր երևում, միայն տեսանք, որ մեջքից դանակի բազմաթիվ հարվածներ կան, չէր երևում, որ ուրիշ վնասվածքներ էլ կան, ու ինքը գլխատված է։ Իսկ երբ ԱԻՆ–ի տղաները դիակը ջրից դուրս հանեցին, պարզվեց, որ դիակն այդ վիճակում է»։ Գյուղապետը պնդեց, որ սպանվածը իրենց գյուղի բնակիչ չէր, նաև կարծիք հայտնեց, որ դիակը Երևանից է հայտնվել ջրանցքի մեջ, և այդտեղից է ջուրը տեղափոխել դեպի գյուղ։ «Ես կարծում եմ, որ հենց այդպես է եղել։ Սաղ Երևանի մեջով անցել է, հետո ջրի երես է դուրս եկել, ու արդեն մեր գյուղի մոտ իրան տեսել են»,– ասաց գյուղապետը, նշելով, որ դիակի տեսքից է ենթադրել, որ ոչ թե գյուղի տարածքից է հայտնվել ջրի մեջ, այլ Երևանից։
Ոստիկանությունից երեկ թերթի թղթակցին հայտնել են, որ դիակի ինքնությունը դեռևս չի պարզվել, միաժամանակ ոչ հերքել, ոչ էլ հաստատել են, որ այդ դաժան ու տարօրինակ սպանությունը հենց Երևանում է կատարվել, քանի որ հանգամանքները դեռ ճշտվում են։
Երկրորդ դեպքի մասին հայտնի դարձավ նոյեմբերի 12-ին։ Ժամը 14.30-ի սահմաններում դաժան սպանության հետքերով դիակ էր հայտնաբերվել Կոտայքում։
«Արզականի գյուղապետ Նորիկ Մովսիսյանը մեզ հայտնեց, որ դեպքի բոլոր մանրամասներին չէ, որ տեղյակ է, սակայն կարող է ասել հետևյալը. նախօրեի երեկոյան Սերյոժան ժամը 9-ի սահմաններում տնից դուրս է եկել և գնացել խանութ՝ ծխախոտ գնելու ու չի վերադարձել։ «Առավոտյան ժամը 10-ի սահմաններում պատահական մի անցորդ Դալար գետի ափին, որտեղ պատ կա… այդ պատի դեպի գետ ընկած կողմում դիակ է տեսել, դե ու, բնականաբար, զանգել է ոստիկանություն, շտապօգնություն ու այլն»,– պատմեց գյուղապետը և նշեց, որ Սերյոժա Թովմասյանը երեք անչափահաս երեխաների հայր էր, աշխատում էր գյուղում ընթացող բազմաթիվ շինարարական աշխատանքների վրա ու «հանգիստ տղա էր»։ «Երևի երբ գնացել է խանութ, ինչ-որ բան է եղել, նստել է մեքենան, և հետո այդ բանն է եղել, կամ էլ նա տնից դուրս գալիս ոչ թե խանութ պետք է գնար, այլ ինչ-որ խնդրի հետ կապված պետք է դուրս գար։ Չգիտեմ։ Դժվար է ասել, թե ոնց է եղել։ Ես չեմ կարծում, որ ինքը կռվի մեջ մտած լինի։ Ինձ թվում է, որ ինչ-որ բան է եղել, ինչ-որ մեկը նրան հարվածել է, ինչից Սերյոժան ընկել է, խփողը վախեցել է, նրան տարել է, թողել գետի էդ պատի տակ»,– ասաց գյուղապետը և նշեց, որ իր այս կասկածը հաստատում է այն նախնական փաստը, որ տղամարդը մահացել է գլխին ստացած ուժեղ հարվածի հետևանքով։ Մեր հարցին, թե ճանաչո՞ւմ է արդոք այն Սամվել Ս.–ին, որին ձերբակալել է ոստիկանությունը, գյուղապետը պատասխանեց, որ գաղափար անգամ չունի, թե նա ով է, համենայն դեպս՝ իրենց գյուղի բնակիչ չէ»,–գրում է թերթը։
«Հայկական ժամանակ».
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.