ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ԱԺ փոխնախագահները, ԱԺ մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների ղեկավարները:
Ողջունելով հյուրերին` Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի եւ Ուրուգվայի միջեւ առկա են ջերմ եւ բարեկամական հարաբերություններ, որոնք անհրաժեշտ է ավելի ու ավելի զարգացնել` հիմք ընդունելով մեր ժողովուրդների միջեւ ավանդական բարեկամությունը: Նա կարեւորել է երկու երկրների միջեւ ձեւավորված իրավապայմանագրային դաշտը` միեւնույն ժամանակ անհրաժեշտ համարելով դրա արդիականացումը եւ ընդլայնումը, որպեսզի պարարտ հող ստեղծվի տարբեր ոլորտներում սերտ փոխգործակցության համար:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ հայկական կողմը դրա լուծումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: «Մեզ համար շատ կարեւոր է հրադադարի պահպանումն ու համարտության լուծումը խաղաղ բանակցությունների ճանապարհով»,-նշեց Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ հայ-թուրքական հարաբերություններին:
Հանդիպման վերջում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետության հետ ավանդական բարեկամական կապերի ամրապնդման եւ միջպետական հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի համար Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյին պարգեւատրեց ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով: Ուրուգվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ Ուրուգվայ-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամ Ռուբեն Մարտինեսը պարգեւատրվեց ԱԺ պատվոգրով:
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.