ԼԱՎ ԼՈՒՐ: Հանդիպումներով հագեցած հերթական օրն էր: Ուղղակի հուզված եմ, քանի որ վերստին տեսա, թե ինչ է նշանակում քաղաքացիների ու մարդկանց հետադարձ կապ. երբ մարդիկ ինքնակամ այցելում են շտաբ, առաջարկում մարդկային անգնահատելի ռեսուրսներ ու անվարձահատույց աջակցություն, փոխանցում են բազմաթիվ մարդկանց զորակցության խոսքեր, հրավիրում են իրենց բակ կամ տարածք հանդիպման ու սպասում են քեզ: Գործերը հրաշալի են գնում:
ՎԱՏ ԼՈՒՐ: Ավան համայնքի իմ համակիրներից մեկը քիչ առաջ պատմեց, որ 1 տարի առաջ ձեռք են բերել բնակարան, պետական ձեւակերպումների պահին բոլոր նախկին տերերին հանել են հաշվառումից, բայց նախորդ ընտրությունների ժամանակ հանկարծ պարզել են, որ բացի իրենցից եւս 6 մարդ գրանցված են այդ հասցեում, որոնց չեն ճանաչում…. Այդպիսի մի զավեշտալի դեպք էլ բացահայտել էր իմ վստահված անձերից մեկը (նա ֆեյսբուքայն ակտիվ օգտատերերից է ու լավ քաղաքացի, որի անունը կտամ, եթե ինքը դա ցանկանա) մայիսի 6-ին, երբ գնացել էր տեղամաս` փոխարինելու իմ մեկ այլ վստահված անձի, ու հայտնաբերել էր, որ իրենց հասցեում ոչ միայն գրանցված են 4 ընտրողներ, այլեւ արդեն քվեարկել ու գնացել են…. Եթե սրան էլ հավելենք տեղամասերից մեկում միջադեպը, երբ կասկածելի անձնագրով «ընտրողը», որին բռնացրել էիմ իմ վստահված անձերը քվեարկելու պահին, իշխանական հանձնաժողովականների ակտիվ աջակցությամբ ու օգնությամբ ճողոպրել էր տեղամասից (ահազանգի հետքով ԱՄՆ դեսպանն էլ էր այդ տեղամասում), ապա պատկերն ամբողջական է դառնում, թե ինչ մեխանիզմ է գործում:
Ամեն ինչ անելու ենք, որ այս անգամ հանձնաժողովի «Ժառանգության» անդամների տրամադրության տակ լինեն բոլոր այդպիսի տվյալները, կամ առնվազն դրանց գերակշիռ մասը: Հայցում եմ բոլորի աջակցությունը` այդ ամենը հայտնաբերելու եւ մեր տրամադրության տակ ունենալու համար: Շտաբի ակտիվիստները իրենք էլ ստուգելու են ցուցակները: Բայց մեծ օգնություն կլինի, եթե այդ տարածքի բնակիչներն իրենք էլ մեզ ներկայացնեն իրենց տնօրինած տեղեկատվությունը:
ԱՀԱԶԱՆԳ 1: Հավաստի աղբյուրներից մեկը այսօր հայտնեց, որ դեռեւս մայիսի 6-ի ընտրություններից սուպերմարկետների տերերը պարտադրել ու «ապահովել են», որ իրենց բոլոր աշխատակիցները գրանցված լինեն որոշակի ընտրատարածքի հասցեներում: Արդյո՞ք այդպիսի մարդիկ ունեն կրկնակի հաշվառում կամ կրկնակի անձնագիր (ոստիկանության աշխատակիցներից մեկը նախկինում հարցականով ինձ հասկացրել էր, թե «միթե՞ հնարավոր չէ, որ նույն անձը ՀՀ երկու անձնագիր ունենա»…), թե իրենց հաշվառման վայրից ստիպված դուրս են եկել ու գրանցվել ֆեոդալի կալվածքում, պարզել դեռ չենք կարողացել: Ըստ աղբյուրի` բացառություն չեն նաեւ Ավանի տարածքում առկա սուպերմարկետները: Ակնկալում ենք, որ լրագրողները հետաքննություն կիրականացնեն այս հարցով ու ջրի երես կհանեն այս խայտառակությունը:
ԱՀԱԶԱՆԳ 2: Երեւանի քաղաքային ու թաղային իշխանություններից հանձնարարություն է իջեցվել Նոր Նորքի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ զանգվածների համատիրություններին` ռեսուրսներ փնտրել Ավան եւ Նոր Նորքի 1-ին 2-րդ զանգվածներում ՀՀԿ թեկնածուի օգտին դժվարին քվեներ հայթայթելու համար: Անձամբ արդեն գիտենք համատիրությունների մի քանի ղեկավարների, ովքեր խոպան են եկել թիվ 1 ընտրատարածք: Համատիրություններից մեկի հետ կապված մի պատմություն էլ կա, բայց դրա մասին կխոսեմ առաջիկայում: Վրդովեցնող է, որ համատիրությունները քաղաքացիների առջեւ իրենց սուրբ պարտականությունը կատարելու փոխարեն ներքաշվել են մարդկանց խիղճը ու քվեն բռնաբարելու գործին: Խոստանում եմ, անկախ ընտրությունների արդյունքներից, դեկտեմբերի 3-ից հատ-հատ զբաղվել այս տարածքի համատիրությունների ֆինանսական ու այլ գործունեությամբ, ինչպե՞ս են ընտրվել, ի՞նչ են արել հավաքագրված գումարները եւ ինչպե՞ս են ծախսել, ինչպես են ձեռքբերել ջիփեր եւ ունեցվածք: Եւ նման «հարստացման պայմաններում» ինչո՞ւ չեն կարողանում կոյուղի փոխել, տանիք նորոգել, մուտքեր վերանորոգել եւ լուծել տարրական հարցեր, որոնց համար անգամ ինձ են դիմում: Այն ինչ անելու եմ, կապ չունի` ես պատգամավոր կընտրվեմ, թե ոչ: Բավական է արդեն թույլ տանք, որ ոչ միայն ստորացնեն մարդկանց, այլեւ չպատժված հանցագործություններով ֆռֆռան թաղերում: Ուզում եմ, որ իմ այս առաջիկա առաքելության մասին իմանան բոլոր համատիրությունների ղեկավարները:
ԱՀԱԶԱՆԳ 3: Երկու` իրար հետ կապ չունեցող աղբյուրներ /մեկը Ավանում, մյուսը` Նոր Նորքում/ այսօր հայտնեցին, որ 10.000-ական դրամ ընտրակաշառքների բաժանման պահը մոտենում է: «Ակնկալողներից» մեկն այսօր ասել է, որ հայտնել են, թե մոտակա օրերին կտրամադրվի խոստացված գումարը:
ԱՀԱԶԱՆԳ 4: Մանկապարտեզների զգալի մասում հանդիպումներ ու հանձնարարություններ եղել են հօգուտ ՀՀԿ թեկնածուի: Անձնագրերով ծնողական ժողովներին արդեն անդրադարձել եմ:
Ահա հայաստանյան ազատ, արդար, մրցակցային ընտրությունները: Բայց անգամ այս պայմաններում իմ հաղթանակի շանսերը, պատկերացրեք, հուսադրող է:
Թեպետ անիմաստ է, բայց վերստին ակնկալում եմ, որ Երեւանի քաղաքային ու թաղային իշխանությունները զբաղվեն իրենց բուն գործով ու սահմանադրական շրջանակներում մնան, նաեւ արգելեն քաղաքականության մուտքը համատիրություններ, դպրոցներ ու մանկապարտեզներ:
Եւ վերջապես` գոնե իրենց ղեկավարին` ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին ազնվորեն տեղեկացնեն, թե ինչպես են ձայներ հայթայթելու նաեւ իր համար նախագահական ընտրությունների ժամանակ եւ չխաբեն, թե «ազնիվ քվեներ» են ապահովվելու ՀՀԿ լավ աշխատանքի դիմաց:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.