Շարունակում ենք մեր զրույցը փաստաբան Տիգրան Հայրապետյանի հետ:
«Վերջերս հնչեղություն ստացավ մեկ այլ գործ ևս. երբ Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Թորոսյանը քաղաքացուն կանչել էր «ռազբորկայի», դատարանի շենքում կարգադրիչների հետ ծեծել էին, հետո առավոտյան էլ գնացել դիմում էին գրել, թե քաղաքացին եկել է, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, պարզապես իրենք կարգի են հրավիրել և ձեռք չեն տվել: Քաղաքացուն կալանավորեցին, ազատազրկման դատապարտեցին խուլիգանության համար: Այդ դեպքում այդքան մարմնական վնասվածքները որտեղի՞ց. դատարանը կամ հետաքննության մարմինը պետք է պարզեր, որովհետև փորձագետի եզրակացություն կա 11, 12 տարբեր մարմնական վնասվածքներ` գլխի վրա, կողի վրա, ոտքերի վրա, ու իրենք ասում էին՝ «Մատով չենք կպել»:
Հետո դատավորն ու կարգադրիչներն, այնպիսի վարկած էին առաջ քաշում, որ հնարավոր չէր դա ուղղակի բացատրել. ասում էին՝ առաջին անգամ եկավ Աշոտը, մենք տեսանք ինքը հարբած է, ասեցինք` գնա, ինքը գնաց, մենք էլ վախեցանք` մտածեցինք, հնարավոր է զենքով հետ գա, կանչեցինք ուժային կառույցի մեր ընկերներին, որ մեզ պաշտպանեն: Բայց իրենք, մի քանի ամիս հետո, որ ցոււցմունք էին գրել, խառնել էին` գրելով, որ` Աշոտը եկավ, մենք բոլորս այնտեղ էիք: Հետո, գրել էին` հենց Աշոտը գնաց, մենք վախեցանք, զանգեցինք, իրենց կանչեցինք:
Հիմա. Մենք կես ժամ իրենց ասում ենք` այդ դեպքում, որն է ճիշտը, Աշոտն առաջին անգամ եկավ, մնացած աշխատողներն այնտեղ էին, թե` զանգեցինք, կանչեցինք եկան, ո՞նց կբացատրեք:
Կես ժամ` ոչ ոք չէր պատասխանում այդ հարցերին ու այդպես էլ չիմացանք` ոնց է եղել, այսինքն՝ չբացահայտվեց, չպարզվեց, թե Աշոտի մարմնական վնասվածքները որտեղից են եղել. իրեն դատապարտեցին խուլիգնության համար: Աղմուկը շատ էր ու դատախազությունը չորս ամիս հետո խափանման միջոց կալանավորումը փոխեց:
Ի դեպ, Աշոտը պաշտոնով մարդ էր` մարզպետարանում` հիվանդանոցի ֆինանսական տնօրեն էր: Ինքը հացադուլ արեց, հետո դատախազությունը հասկացավ, որ մամուլը շատ արձագանքեց, միայն դա էր պատճառը որ կալանավորումը փոխեցին.Այլ դեպքում դա էլ չէր լինի: Հիմա այդ գործն էլ պետք է գնա Եվրոպական դատարան:
Այսինքն, մեր դատարանները չեն պատճառաբանում իրենց դատական ակտերը ու այն մարդիկ, ովքեր այս ոլորտի մեջ չեն ինչ-որ խելացի բան ասում են, այդ մարդիկ գլուխները շարժում են ,մտածում են` սա էլ է տեսակետ, ու մենք այսպես 5 — 7 տարի է գնում ենք առաջ` հանձինս մեր Վճռաբեկ դատարանի:
Վճռաբեկ դատարանը պարծենում է իր նախադեպային որոշումներով. ուրեմն մի այսպիսի նախադեպային որոշում կայացրեց ` մեկ սենյականոց բնակարանը պատկանում է երեք հոգու, երեք սեփականատեր ունի, համասեփականատերերից մեկն ասել էր. «Ես իրենց բաժինն օգտագործում եմ արդեն երկար ժամանակ», որպեսզի ապացուցի, որ սխալ է այս հետևությունը, բոլոր գործի նյութերով հաստատվում էր, որ 20 տարի ինքն է մենակ ապրում իր ընտանիքով:
Դատարանը գրել էր` քանի որ այդ մեկ սենյականոց բնակարանը չի բաժանվել երեք մասի, ինքը չի կարող ասել, որ նրանց բաժինն էլ է օգտագործել և այդ հիմքով մերժեց:
Այսինքն, սա նույնն է, որ ձմերուկը երեք հոգու է պատկանում, մեկն ասի` ես եմ կերել ամբողջը, դատարանն էլ ասի` դու չես կարող ասել իրենց մասն էլ ես կերել, որովհետև իրենց մասը չեն առանձնացրել` չեն որոշել, որն է իրենց մասը, ոնց կարող ես ասել` կերել եմ:
Այսպիսի որոշումներ է կայացնում մեր վճռաբեկ դատարանը.մեր Սահմանադրական դատարանի նախագահը` Գագիկ Հարությունյանը մի օր ասաց` «Սա իրավական խայտառակություն է», շատ մեղմ ասեց. սա ոչ թե իրավական խայտառակություն է, այլ` հանցագործություն:
Այսինքն, Վճռաբեկ դատարանի հովանավորությամբ, մնացած դատարանները այս դիրքորոշումն են բռնել: Ստացվում է, կարևոր չէ` դու տրամաբանական պատճառաբանես, կարևոր է, որ ինչ-որ բան ասես կամ չասես: Ավելի անվտանգ է` չասես, որովհետև, չեն կարող ասել` սխալ ես ասում. Ինքը չի ասում ու դա անցնում է մեզ մոտ:
Շարունակելի…
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.