Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարայանը մի առիթով ասել էր. «Նախկինում կատարված հանցագործություններ են բացահայտվում: Օրերս մեկ աղմկահարույց սպանություն ևս կբացահայտվի»: Անցավ այդ ժամանակը և սպասված բացահայտումը չեղավ:
Այդ պահին տպավորություն կա, որ նա ի նկատի ուներ 3 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի գործը, որի շուրջ ժամանակ առ ժամանակ աշխուժություն է լինում:
Ազգային անվտանգության վարչության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն, իր հերթին հայտարարեց թե` Մհերյանը տեղյակ էր ջավախահայության անձնագրային ցուցակներից, և այն բանից, թե, քանի միլիոն են աշխատել այդ մարդկանց անձնագիր տալու համար կարելի է ենթադրել, որ նրա սպանությունը կարող է առնչություն ունենալ հենց այս գործի հետ:
Ի դեպ, Եղիազարյանը հիշեցրեց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայտարարությունը, թե` Մհերյանի սպանության բացահայտումն իր պատվի հարցն է:
Եղիազարյանը դեռևս այն ժամանակ ասել էր, որ այդ սպանությունը չի բացահայտվի, քանի որ դա շատ խորն արմատներ ունի: Իսկ իշխանության մեջ դոմինոյի սկզբունքն է գործում, երբ «բավական է մեկին ձեռք տան, ամեն ինչ փլվելու է»:
Այն ժամանակ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը չժխտեց, որ կարող է և դա լինել որդու սպանության դրդապատճառը. «Դա վարկած է, որի վրա աշխատում են և չի բացառվում, որ կարող է դա լինել պատճառը»:
Սակայն Պետրոս Մհերյանը նոր վարկածներ է առաջ քաշում. նա հիմա էլ պնդում է, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կարող էր կանխել որդու սպանությունը:
Թե ինչո՞ւ է որդեկորույս հայրը նման բարձր կարծիքի նախկին ոստիկանապետի կարողությունների մասին, անորոշ է: Չէ որ, Ալիկ Սարգսյանը իր պատվի հարցն էր համարել այդ սպանության բացահայտումը, և դժվար թե իր բոլոր հնարավորությունները չծառայեցներ այս գործին: Փաստորեն ուժը չպատեց: Իսկ դա արդեն այլ խոսակցություն է:
Մենք տասնյակից ավել նման կարգի չբացահայտված սպանություններ ունենք, սակայն սա առանձին քննարկան նյութ է:
Ինչ վերաբերվում է Մհերյանի սպանության մեջ կասկածվող Գրիգոր Իգիթյանին, մենք մի անգամ արդեն առիթ ունեցել ենք գրելու, որ հավաստի տեղեկություններ ունենք, թե նրան բերման են ենթարկել այդ կասկածանքով, քանի որ Իգիթյան եղբայրները սփյուռքահայերից մեկի հետ տարիներ տևած դատավարության կողմ էին հանդիսանում: Իսկ այդ տարիներին երիտասարդ և խոստումնալից փոխոստիկանապետին լիազորվել էր վերահսկել նման կարգի գործերը, սակայն Գրիգոր Իգիթյանին որևէ կերպ չհաջողվեց ներքաշել սպանության պատմության մեջ: Քանի որ նրան անհիմն կալանավորել էին, իսկ Իգիթյան եղբայրների գործունեության դեպքում մի թեթև խարդախություն գտնելը դժվար չէր, նրան հարմարացրեցին մեղադրանքին՝ դատապարտելով 4 տարվա ազատազրկման:
Իսկ Մհերյանի գործը տեղից չի շարժվում, այնպես ինչպես չբացահայտված խորհրդավոր մահերի դեպքերում. իր աշխատասենյակում գնդակահարված Հենրիկ Խաչատրյանի, Ղանդիլյանի, Համբարձում Գալստյանի, Խոռխոռունու , Արծրուն Մարգարյանի , Տիգրան Հայրապետյան, Արթուր Մկրտչյան…. Այս ցուցակը կարելի է շարունակել:
Ռուզան Ավոյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.