Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 29-ին խորհրդարանական լսումներ էր կազմակերպել ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։
Նախագծով վերացվում է ամուսնության կնքման ժամանակ կանանց և տղամարդկանց համար սահմանված տարիքային տարբերությունը, և ամուսնության տարիքի նվազագույն շեմ է սահմանվում 18-ը:
Ներկայացնելով խորհրդարանական լսումներ հրավիրելու անհրաժեշտությունը՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանը նշեց, որ կառավարության կողմից օրենքի նախագծի ներկայացումից հետո հասարակության տարբեր շրջանակներում, հատկապես ազգային փոքրամասնությունների շրջանում, անհանգստության ալիք բարձրացավ, ինչն էլ ազդանշան դարձավ, որ ամուսնության տարիքի խնդիրը լրացուցիչ քննարկելու կարիք կա:
Օրինագծի էությունը հնչեցված խնդիրների շրջանակում պարզաբանեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը: Նրա ներկայացմամբ՝ նոր օրենքով կարգավորվում է առաջին հերթին գենդերային հավասարության խնդիրը, այն է՝ կանանց նկատմամբ ամուսնության հետ կապված խտրականությունը:
Ինչպես նշեց Արամ Օրբելյանը, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջն է, որ տղամարդկանց և կանանց համար ամուսնության տարիքը լինի նույնը: Իսկ թե ինչու է այդ տարիքը որոշվել 18-ը, Արամ Օրբելյանի խոսքով՝ հիմնավորումը կարելի է գտնել՝ ուսումնասիրելով եվրոպական երկրների փորձը, որոնց մեծ մասում ամուսնության տարիքի նվազագույն շեմը սահմանված է 18-ը, բայց այն կարող է իջեցվել ծնողների համաձայնությամբ:
Արդարադատության նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ հաշվի առնելով հնչեցված խնդիրները՝ նախարարությունը պատրաստել է նախագծի լրամշակված տարբերակը, որով երկու սեռերի համար էլ ամուսնության նվազագույն տարիք է սահմանվում 18-ը, ծնողների կամ հոգաբարձուների համաձայնությամբ՝ այն կարող է սահմանվել է 17, բացառիկ դեպքերի համար նախատեսվում է դատական կարգ 16 տարեկանում ամուսնության համար:
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ- գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, անդրադառնալով օրենքի փոփոխության առողջապահական կողմին, նկատեց, որ այն արդարացված է կանանց առողջության պահպանության տեսանկյունից, քանի որ մայրանալու տարիքի նվազագույն օպտիմալ շեմը 18-ն է: Ինչպես ներկայացրեց մանկաբարձ- գինեկոլոգը, առողջապահական մի շարք նկատառումներից ելնելով՝ ամուսնության համար լավագույն տարիքը 23-27-ն է: Մասնագետը թե կենսաբանական և թե հոգեբանական պատրաստության տեսանկյունից երկու սեռերի համար էլ արդարացված համարեց ամուսնության տարիքի նվազագույն շեմի բարձրացումը:
Պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ելույթների ժամանակ նախագծի փոփոխված տարբերակը հիմնականում համարեցին ամբողջական և ընդունելի:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.