ՀՀ իշխանությունները, իրենց մշակած «Մասկի շոու»-ի շրջանակներում շարունակում են իրականացնել, այսպես կոչված, «թիկնապահական օպերացիան»: Սակայն, պատահում է, որ իրավապահները «կալցոյի» մեջ են վերցնում ոչ թե իրենց փնտրած թիկնապահներին, այլ վրիպում են ու անհարմար դրության մեջ դնում, թե իրենց, թե իրենց համար թիրախ դարձրած ֆիգուրների ընտանիքի անդամներին ու հարազատներին. ինչը մասնավորապես վարը նշված դեպքում կատարյալ աբսուրդի է վերածվել:
Այն, որ նույն իշխանությունների, ինչպես նաև իրավապահ մարմինների համար, «թիկնապահաթափ» անելու շոուն յուրայինների և ոչ յուրայինների դեպքում այլ է, ակնհայտ իրողություն է: ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը վառ օրինակ, որին այս անգամ ՀՀԿ-ն իր թիմի հետ, այդպես էլ, չտարավ խորհրդարան:
Այժմ էլ «Թիկնապահաթափության» դրամատիկ էպիզոդները շարունակվում են մայաքաղաք Երևանում ու ՀՀ-ի բոլոր մարզերում, փորձելով տպավորություն ստեղծել, թե ընտրությունների նախաշեմին, տեսեք-տեսեք, գործ ենք անում:
Հերթական դրամատիկ միջադեպը տեղի է ունեցել նախօրեին, երբ «Մեդիա Շանգալ» եզդիների միություն -հասարակական կազմակերպության նախագահ Ջընդի Ամարյանը ընդամենն իր ընտանիքի անդամների ու ազգականների հետ Էջմիածնից վերադառնալուց է եղել Երևան: Նրանց շրջապատել և «Թիկնապահաթափման օպերացիա» են իրականացրել մեր իրավապահները:
Մեր ունեցած տեղեկություններով, Ջընդի Ամարյանին պատկանող երկու ավտոմեքենանները գտնվում են իրավապահների տիրույթում, իսկ նրա մեքենայի մեջ գտնվող երիտասարդներն ու նրա բարեկամները, ովքեր որ գնացել էին Էջմիածին`մասնակցելու տոնախմբության, ՀՀ Ոստիկանության կողմից զգուշացվել են այսուհետ շատ մեքենաներով չշրջել ու «աչք չծակել»:
Ի դեպ, այդ «օպերացիայի» շրջանակներում, իրավապահներից մեկը փորձել է վիրավորել մեքենայի մեջ նստած ուղևորներին ՝արհամարհանքով ասելով, թե նրանք եզդի են: Բանն այն է, որ Ամարյանի դեմ իրականացված այդ «գրոհին»ականատես են եղել նաև դրսից ժամանած հյուրերը, որոնց համար ուղղակի զարմանքի տեղիք է ու տվել այդօրինակ զավեշալի մոտեցումը:
Ի՞նչ է ստացվում, ուղղակի ձև՞ է, երբ ասում ենք ազգային փոքրամասնություններին հարգում, ընդունում, տեղ ենք տալիս, իսկ իրականում մարդկանց երեսով ենք տալիս`ազգային պատկանելությունը:
Նախընտրական «թամաշան» մինչև վե՞րջ պետք է այրի այն կամուրջները, որոնք ձևավորվել են տարիների բարեկամության շրջանակներում:
Ինչպե՞ս կարելի է նման մոտեցում ցուցաբերել այն մարդու ընտանիքի, հյուրերի նկատմամբ, որին նույն իշխանությունները հարգանք են հավաստում եղբայրական ու բարեկամական ձեռքսեղմումներով:
«Մեդիա Շանգալ» Հ/Կ-ի նախագահ Ջընդի Ամարյանի պարագայում իրավապահների մոտեցումը իրոք՝ հարցերի ու եզրահանգումների տեղիք է տալիս, քանի որ այս նույն կազմակերպությունը, հավաստի տեղեկությունների համաձայն, մշտապես կանգնել է իշխանությունների կողքին` ընտրությունից-ընտրություն հազարավոր ձայներ ապահովելով նույն այն իշխանության համար, որոնք «նեղն» ընկնելու դեպքում չեն հրաժարվում եզդի ազգի օգնությունից ու նրանց «եղբայրական նշանակության» ձայներից: Իսկ առջևում, դեռ 2013 կա:
Ի դեպ, նշենք, որ ինչպես ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի պարագայում, այնպես էլ «Մեդիա Շանգալ» ՀԿ-ի նախագահի հանդեպ, բազում անգամներ մահափորձի դեպքեր են եղել: Իսկ եթե Աստված մի արասցե կրկին մահափորձեր լինեն, որը չի կարելի բացառել, ում վրա դնել հույսը, հետաքրքիր է, մեր քաջարի իրավապահները, որոնք երբեք չեն հայտնվում ժամանակին, կկարողանա՞ն կանխել դրանք:
Շատ տարօրինակ մի հանգամանք էլ, մոտ երկու ամիս առաջ, երբ «թիկնապահաթափությունը» որպես երևույթ դեռ ուժի մեջ չէր մտել, նույն Ջընդի Ամարյանին նույն 6-րդ վարչության աշխատակիցները շրջապատել էին ու նույն սցենարն էին իրագործել: Միգուցե սա նաև նախազգուշական ինչ- որ սցենար է, ո՞վ իմանա:
Եվ որ ամենագլխավորն է, ինչպե՞ս է պատահում, որ այդ օրենքները չեն տարածվում իշխանության յուրային «ախպեր-տղերքի» վրա:
Անի Սուլթանյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.