«Տաղանդավոր Սերունդ» մանկապատանեկան, երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Միքայել Մարգարյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Տաղանդավոր Սերունդ» ՀԿ-ն Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունից պահանջում է հրատապ կերպով չեղյալ հայտարարել «Մանկական եվրատեսիլ 2012» հայաստանյան մրցույթի արդյունքները և կազմակերպել նոր ընտրություն` ժյուրիի բաց քվեարկությամբ:
Հիշենցնեք, որ սեպտեմբերի 30-ին կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2012» մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլը և ժյուրիի ու կարճ հաղորդագրությունների միջոցով քվեարկությունների արդյունքում հաղթող ճանաչվեց Compass Band-ը` իր Sweetie Baby երգով: Քվեարկությունից օրեր անց հայտնի դարձավ, որ խմբի մասնակիցներից մեկը 9 տարեկան է, սակայն մրցույթին կարող են մասնակցել միայն 10-ից 15 տարեկան երեխաները:
Իսկ երեկ Հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը հայտարարեց, որ խմբի հիմնական մասը կազմված է 4 հոգուց և բոլորն էլ 13 տարեկան են:
ՀԿ-ի նախագահի խոսքով, Հանրային հեռուստաընկերությունը նախապես հայտարարել էր, որ մրցույթի հեռարձակումը կլինի ժամը 19:30-ին, այնինչ սկսվեց 19:00-ին:
«Մարդիկ հնարավորություն չեն ունեցել դիտելու մոտ 7-8 երեխայի, բնականաբար նրանք կորցրել են իրենց հնարավոր ձայները: Պահանջում ենք նաև քաղաքացիներին փոխհատուցել կարճ հաղորդագրությունների վրա ապարդյուն ծախսված գումարները»,– ասել է Միքայել Մարգարյանը և ավելացրել, որ իրենք պահանջում ենք պատժել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ղեկավար կազմին` զբաղեցրած պաշտոններում պարտականությունները լավ չկատարելու, օրինազանցություններ թույլ տալու, երեխաներին հոգեբարոյական վնաս հասցնելու, մանուկների բարոյական նորմերի խեղաթյուրման մեղադրանքի հիման վրա:
«Մենք չենք ուզում դիմել եվրոպական ատյաններին և ցանկանում ենք հարցը լուծել Հայաստանում: Բայց եթե այսպես շարունակվի, Հայաստանը կգնա որակազրկվելու ուղղությամբ»,- նշել է նա:
Կազմակերպությունը խախտումների մասին նամակ է ուղարկել ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, ՀՀ մշակույթի նախարարությանն ու այլուր։
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.