Սիրված դերասանուհի եւ գրող Անահիտ Թոփչյանի նորատիպ «Տագնապ» վեպին հայալեզու ֆրանսիական մամուլն առաջինն է անդրադարձել: Այն անվանել են հայկական էրոտիկ վեպ, որը հեղափոխիչ է: Հեղինակի առաջին քննադատն ու ամուսինը՝ Ալեքսանդր Թոփչյանը, նշում է, որ հոդվածում փաստվել է, թե հայ արձակում առաջին անգամ են տղամարդ եւ կին հարաբերությունները ներկայացվել այսպիսի մանրամասնությամբ եւ առանց գռեհկության ու ավելորդ նատուրալիզմի:
Ով է Անահիտ Թոփչյանի «Տագնապի» հերոսուհին. գեղեցիկ, կայացած, խելացի ու միշտ սիրառատությամբ պարուրված մի կին, որը մեկ էլ համատեղ ամուսնական կյանքի 25-րդ տարում պարզում է ամուսնու երբեմնի դավաճանությունը: Նրան օգնում է կանացի բնազդը, որն էլ մղում է «հետաքննություն» կատարելու, ամենավերջում էլ՝ վրեժից դրդված դավաճանության կնամեծար երիտասարդի հետ: Բայց ցանկացած վրեժ ու դավաճանություն տհաճ հետք են թողնում մարդու հոգում՝ սիրած մարդուց հայացքդ կարող ես փախցնել, մինչդեռ խղճիդ «աչքերի» մեջ ստիպված ես նայել:
Անահիտ Թոփչյանի վեպը կարդացվում է մեկ շնչով, ասես ֆիլմ նայելիս լինես. հերոսուհին՝ իրեն խաբված համարող դերասանուհին հայտնվում է կազինոյում, անսպասելի մեծ գումար շահում, հետն էլ՝ տեղի երիտասարդ ու զգացմունքային դաշնակահարի սիրտը, ապա կանացի եսը «շոյելու» եւ ամբիցիաները բավարարելու փուլն է սկսվում՝ դավաճանությունը ամուսնական մահճում: Ամեն ինչ այնքան նուրբ է նկարագրվում՝ հոգեբանական «վրձնով»: Վեպում «բաց տեսարաններ» կան, բայց գռեհիկ չեն, ամեն ինչ բնական է ու բնականոն:
«Առավոտի» հետ զրույցում, Անահիտ Թոփչյանն իր վեպի մասին խոսելիս նշում է, որ ճիշտ է, սիրո բոլոր ասպեկտները կան, սակայն ի վերջո այն վեհ սիրո ու ոգեղեն սեքսի մասին է. «Չեմ կարող ասել, որ «Տագնապը» բոլորովին էրոտիկ չի, որովհետեւ էրոտիկ էներգիա կա մեջը, որը վարակում է… Անպայման չէ ամեն ինչ ասել, ինչպես ծովի համն իմանալու համար պետք չէ ամբողջ ծովը խմել:
Դու կարող ես մի շտրիխով այնպիսի մի տեսարան ստեղծել, որ մարդիկ կինոյի նման տեսնեն, թե ինչ է այնտեղ տեղի ունենում: Կարեւորը էրոտիզմի հոգեբանական ապրումն է, ոչ թե նատուրալիստական մակարդակով ներկայացնելը… Սիրած մարդու հետ սեքսը արարչություն է, այն թեւեր է տալիս, ձգտում ես երկինք…»:
Վեպում հետաքրքիր դրվագներ կան, դրանցից մեկն էլ «ամեն ինչ տեսած», «մարդաթող» կանանց խաշ ուտելու «կտորն» է: Նստած են նրանք իրենց նախկին ամուսիննների «ինադու» ու վրեժ լուծելու ձեւ են գտել՝ հավաք են կազմակերպել ամենատղամարդկային կերակրի շուրջ, ի հեճուկս նախկին կողակիցների, «ֆեմինիզացրել» են խաշը: Ու հերթով գինովցած պատմում են, թե ինչ «ջահելություն» են արել ժամանակին:Ալեքսանդր Թոփչյանն էլ հավելում է. «Միայն մարմնականը ստորացնում է, պիտի նաեւ դեպի գեղեցիկը ձգտում լինի, հոգին ու մարմինը համերաշխվեն»:
Մի տպավորիչ դրվագ էլ կա. սիրող ամուսնուն ուղարկում են DVD-ի «գցված» կնոջ դավաճանության կադրերը: Դրանից հետո միշտ քնքուշ ու կնամեծար տղամարդը բռնաբարում է սեփական կնոջը եւ 1000 դրամանոց թողնում նրա վրա՝ ստորացնելու գերադրական աստիճան… Բայց, ի վերջո, ներում է, որովհետեւ հենց այդ կինն է իր բնազդով կանխել արյունապղծությունը ամուսնու՝ արտերկրում ապրող ու երբեք հորը չտեսած դստեր հետ:
Եվ հետո, եթե սիրում ես, ուրեմն դրանով արդեն ամեն ինչ ասված է, չնայած հայկական մենթալիտետի համաձայն, պարտավոր են ներել միայն դավաճանված կանայք, իսկ այդպիսի տղամարդիկ՝ հիմնականում ոչ:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.