Հարցազրույց ՀՀ վաստակավոր արտիստ Կարինե Ջանջուղազյանի հետ
— Սեպտեմբերի 21-ից Դուք վաստկավոր արտիստ եք: Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում այդ կոչումն ստանալուց հետո: Լուրջ փոփոխություններ զգո՞ւմ եք:
— Ինչպե՞ս կարող է վաստակավոր արտիստի կոչումը մի բան փոխի իմ կյանքում: Դրանից որեւէ բան ոչ ավելացավ, ոչ պակասեց:
— Այնուամենայնիվ, զգացում, որ գնահատված ես, որ տարիների գործդ անպտուղ չէր…
— Այդ օրը հաստատ անկարեւոր չէր, որովհետեւ տոն էր ինձ համար, ընկերներիս համար: Ինքը` երեւույթը, բարի էր: Գնահատված լինելու խնդիր չեմ ունեցել երբեք, որովհետեւ ինձ գնահատողը իմ հանդիսատեսն է եւ ոչ էլ գնահատված լինելն է ինքնանպատակ եղել: Անշուշտ, հաճելի է, որ ցանածիդ ծիլերը նկատելի են, բայց ծիլերը տեսնելը կապ չունի այն հանգամանքի հետ, որ երկրի նախագահը քեզ պատվո կոչում է տալիս: Արվեստագետը, արտիստը գնահատված է, երբ իր հողի վրա, իր հայրենիքում ունի ստեղծագործելու, տարիների կուտակումները արտասփռելու լավագույն հնարավորությունները: Արվեստագետի նպատակը ոչ գնահատված լինելն է, ոչ էլ կոչումներ ունենալն է: Այսօր կոչումները կամ ծափահարությունները վայելելու ժամանակը չեն: Օդի մեջ տագնապ կա: Խռովք կա: Երկիրը դատարկվում է, եւ դա ինձ շատ է հուզում: Ինչիս են պետք էդ կոչումները, եթե ես կմնամ անհայրենիք, եթե իմ արվեստագետ ընկերները թողել գնացել են: Ես այդ օրը անընդհատ մտածում էի ինձնից էլ տաղանդավոր այն արվեստագետների մասին, որոնք խռովեցին, հոգնեցին ու գնացին մեր երկրից: Մեջս կանչ էր: Ուզում էի նրանց ասել, որ մեր երկրում էլ հնարավոր է ինչ-որ բան անել: Ես կուզեի կիսել գնահատանք ասվածը իմ հեռացած ընկերների հետ:
— Ասում եք` կուզեիք, որ երկրից թողած հեռացած Ձեր արվեստագետ ընկերները հավատային, որ այստեղ էլ կարող են ինչ-որ բան անել: Դուք, որ չխռովեցիք, չգնացիք, մնացիք Հայրենիքում, որքանո՞վ եք կարողանում ռեալիզացնել Ձեր մտահղացումները:
— Գիտեք, նույնիսկ ռեալիզացվելն ինձ համար խնդիր չէ: Շատերը մոտենում էին ասելու, թե ուշացրել են այդ կոչումը, շուտ պիտի տային: Ամեն բան իր ժամանակն ունի եւ իր տեղն ունի: Գուցե այն, ինչ մտածում ես ու չես կարողանում իրագործել, դեռ պիտի հասունանա: Մեծ հաշվով չեմ հավատում, թե հնարավոր չէ այստեղ ռեալիզացվել: Ուղղակի նայած, թե քո պահանջները, չափանիշները ինչպիսին են: Իհարկե, ով չէր ուզի, որ ունենայինք շքեղ կինոստուդիաներ` լավագույն տեխնիկայով վերազինված: Բայց չունեցած հնարավորությունների հարցում մեղավոր ենք բոլորս: Իմ սերունդը չկարողացավ պաշտպանել իր շահերը, վախկոտություն ցուցաբերեց:
— Ձեր թռիչքի դերասանուհին պիտի որ ներգրավված լիներ ֆիլմային աշխատանքներում: Եվ այնպես չէ, թե երկրում կինո չի նկարվում: Լավ, վատ` նկարվում է: Բայց դրանք նկարվում են նույն ռեժիսորների կողմից, նրանք էլ խաղացնում են նույն դերասաններին: Ինչո՞ւ Ձեզ չեն տալիս գլխավոր դերեր` ինչպես կասեր լուսահոգի Գալյա Նովենցը տաղանդավոր դերասան որդու համար:
— Ցավոտ տեղիս կպաք: Կինոյում նկարվելու ցանկությունն ինձ խեղդում է: Վերջին 2-3 տարում 2 կարճամետրաժ ֆիլմում եմ նկարվել, բայց դա շատ քիչ է: Որովհետեւ ներսիս կուտակումները լիովին կբավարարեին լիամետրաժ ֆիլմում նկարվելու համար: Ֆիլմատրադրության որակը շատ ցածր է Հայաստանում, որովհետեւ կինոյին հատկացվելիք գումարները վատնում են սերիալներում: Իհարկե, կնճռոտ հարցեր շատ ունենք, բայց երկրից խռովել գնալը, միեւնույն է, ճիշտ չեմ համարում: Պետք է ուղղակի պայքարել, կռիվ տալ…
— Ինչպե՞ս պիտի պայքարել, կռիվ տալ… Գարեգին Նժդեհի մասին ֆիլմ է նկարահանվում: Կարո՞ղ եք գնալ ու կռիվ տալ, որ Ձեզ այդ ֆիլմում որեւէ դեր տան:
— Եթե ռեժիսորը չի գտնում, որ ես համապատասխան եմ եղած դերերից որեւէ մեկին, ես ինչպե՞ս կարող եմ ստիպել, որ ինձ դեր տան: Ամենացավալին գիտե՞ք որն է` մեր ռեժիսորները թատրոնի տեղը չգիտեն: Ես չեմ հավատում, որ ռեժիսորներից որեւէ մեկն ինձ թատրոնում տեսել է, որ ինձ` որպես դերասանուհի, ծանոթ են: Չեմ հավատում: Ես չգիտեմ, թե ինչպես են ընտրում դերասաններին…
— Իսկ երբեւէ մտքովդ չի՞ անցել, որ թատրոնում` բեմի վրա, լավ եք խաղում Ձեր դերը, բայց մեծ կյանքի թատրոնում չեք յուրացրել, լավ չգիտեք հայկական կինոմատոգրաֆիայի խաղի կանոնները:
— Ես էդ ամեն ինչի կարիքը չունեմ… Ինձ բավարարում է այն բեմն ու դահլիճը, որտեղ հնարավորություն ունեմ խոսք փոխանցելու: Ես չեմ պատրաստվում իմ տեսակը փոխել: Սկսել եմ ազնիվ եւ շարունակելու եմ նույն կերպ:
— Եթե թատրոնը հենց կյանքն է, ապա մեր կյանքն այսօր առատ հումք կարող է սպասարկել թատրոնին: Ինչո՞ւ թատրոնը չի խոսում մեր կյանքի հետ, մեր կյանքի մասին:
— Մշակույթն այսօր չպիտի լինի անձի կամ արտիստի համար: Թատրոնի, առհասարակ, արվեստի քաղաքականությունը, պետք է ուղղված լինի շատ կոնկրետ ուղղությամբ: Առաջին ցավոտ խնդիրն արտագաղթն է: Ես կուզեի, որ կոնկրետ այս խնդրի շուրջ ներկայացումներ բեմադրվեին, այս հարցի շուրջ հասարակության հետ խոսեին:
— Ի՞նչ պիտի ասեն բեմից մարդկանց` ոչինչ, որ կիսաքաղց եք, ոչինչ, որ վատ եք ապրում, ոչինչ, որ ամեն ինչ արվում է ձեզ երկրից արտահանելու համար, բայց դուք պինդ կառչեք ձեր արմատներից եւ շարունակեք մաքառելով ապրե՞լ…
— Մենք կիսաքաղց ենք, որովհետեւ մենք մեր իրավունքները չգիտենք ու չենք պաշտպանում, չենք կռվում: Մեր իրավունքների պաշտպանությունն սկսվում է ամենատարրական հարցերից` սկսած իր բակային երաժշտությունից վերջացրած որեւէ չինովնիկի հետ գործ ունենալուց: Էնքան տրտնջուջով է լցված մեր երկիրը: Աստվածաշնչն ասում է` “Շատերը տրտնջացին եւ օձերեն խայթվեցին”: Անսեր ապրում ենք` չոր ու ցամաք: Մենք ներսից պիտի փոխվենք: Եթե մարդը ներսից արդար չի, ո՞նց կարող է արդարություն պահանջել, եթե իմ աչքի մեջ գերան կա, ո՞նց կարող եմ քո աչքի միջի փշի մասին մտածել: Ես հավատում եմ արդար մարդու արդարության պահանջին. Անհնար է, որ դա չկատարվի: Որովհետեւ հնարավոր է, որ պահանջն արդար է, բայց արդյո՞ք պահանջողն արդար է: Կուզեի, որ մեր ժողովուրդը մի քիչ կրթվեր: Դրա համար մենք շատ գործ ունենք անելու: Ուզում եմ խստատեսությունը մի քիչ մարի, մի քիչ հանդարտվի, մեր ժողովուրդը սովորի լույսը զգալ, տեսնել: Լույսը ոնց որ փակված լինի: Եվ սա շատ վտանգավոր է:
Հարցազրույցը` Մարինա Բաղդագյուլյանի
Շարունակելի
Հայելի.am
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.