Ուղիղ 21 տարի առաջ այս օրը Խորհրդային Հայաստանում տեղի ունեցան առաջին ու վերջին այլընտրանքային խորհրդարանական ընտրությունները: Գերագույն խորհրդի ընտրություններին, իշխող կոմունիստական կուսակցության թեկնածուներից բացի, մասնակցում էին նաև դեմոկրատական շարժման ներկայացուցիչները:
Ոչ ոք չի պնդում, որ այդ ընտրություններն իդեալական էին ու այդպիսին լինել չէին էլ կարող, որովհետև միութենական և տեղական կուսնոմենկլատուրան ամեն ինչ անում էր իշխանությունը պահպանելու համար:
Մոսկվան դիմեց սադրանքների, նաև` կեղծիքների, սակայն համաժողովրդական, համազգային շարժման էներգիան շատ մեծ էր, հանրապետությունն ապրում էր ոչ թե Մոսկվայից եկած ցուցումներով, այլ` հրապարակից, հասարակությունից եկած ազդակներով:
Մայիսի 20-ը 88-ի հուժկու շարժման տրամաբանական հանգրվանն էր, հետևանքը, ձեռքբերումը:
Համազգային շարժման ներկայացուցիչների հաղթանակն այդ ընտրություններում լուծեց երեք խնդիր:
Նոր խորհրդարանը, որ օգոստոս ամսից վերանվանվեց Ազգային Ժողով, 1990 թ.-ին ընդունեց մի կարևոր, պատմական փաստաթուղթ` Անկախության հռչակագիրը, որով դրվեց մեր երկրի անկախության հիմքը: Հենց այս խորհրդարանն էլ մեկ տարի անց` 1991 թ.-ի սեպտեմբերի 21-ին, հռչակեց Հայաստանի անկախությունը` հիմք ընդունելով երկու օր առաջ կայացած հանրաքվեի արդյունքները:
Նոր խորհրդարանը վերացրեց միակուսակցական համակարգը, օրենսդրորեն ամրագրեց մարդկանց քաղաքական, քաղաքացիական իրավունքները: Արդ, դրվեցին ժողովրդավարական Հայաստանի հիմքերը` անկախ հետագա տարիներին արձանագրված մեծ հետընթացից:
Եվ վերջապես, 1990 թ.-ի Գերագույն խորհրդի ընտրությունները նպաստեցին ժողովրդի վստահությունը վայելող իշխանության ձևավորմանը: Այս հանգամանքն էական բարենպաստ նշանակություն ունեցավ արցախյան պատերազմում հայկական կողմի տարած հաղթանակի գործում:
1990-ի խորհրդարանը Երրորդ հանրապետության պատմության մեջ միակն էր, որում որոշումները կայացվում էին քաղաքական երկարատև բանավեճերից հետո: 1995, 1999, 2003, 2007 թթ. խորհրդարանական ընտրություններն իրենց որակով զիջում էին 1990-ի ընտրություններին, խորհրդարանների քաղաքական և ինտելեկտուալ որակը` նույնպես: Դժբախտաբար, հայկական պառլամենտարիզմը խոր ճգնաժամ է ապրում` ապացուցելով, որ Հայաստանը հեռու է իրական դեմոկրատիայից և կառավարման ավտորիտար մշակույթի կրող է: Հուսանք, որ 2012 թ.-ի խորհրդարանական ընտրությունները և նոր ԱԺ-ի քաղաքական և մտավոր պոտենցիալը կխախտեն այս տխուր ավանդույթը:
Սուրեն Սուրենյանց
- 13:10G7 երկրների ԱԳՆ ղեկավարները հայտարարել են, որ Ուկրաինային պաշտպանելու իրենց հակվածությունն «անսասան» է
- 15:10Բացահայտվել է հերթական հանցավոր խմբի գործունեությունը. ԱԱԾ
- 14:12Ճանաչիր ինքդ քեզ ու արա քո գործը
- 14:31Եկեղեցին այժմ հույս դնելու չէ
- 17:19«Ժամանակի մեքենա».Ազատագրական պատերազմի ֆիզիկոսը. (լուսանկարներ)
- 12:28«Մանկապիղծ» խարանը չի մաքրվում
- 9:44Ինչպիսի՞նն են մեր երիտասարդները
- 16:11Հա՛լալ ա Պուտինին. Հեքիաթ արտագաղթի մասին
- 13:04Սմայլիկի ու ժպիտի մասին/«Բարություն արա։ Ժպտացրու մեկին»
- 13:58Կոռուպցիայի դեմ «պայքարի» նոր ձևեր ՊՆ-ում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.