Իրանի ներքաղաքական կեանքում գնալով աւելի է ակնյայտ դառնում գալիք նախագահական ընտրութիւնների հունաւորումը` նախընտրական անպաշտօն դրսեւորումներով ու անդրադարձումներով: Եթէ վերջին ամիսներին դա աւելիով քննարկւում-բարձրաձայնւում էր այս կամ այն քաղաքական գործչի թեկնածութեան հաւանականութեամբ, ապա այժմ, դրանք արտայայտւում են քաղաքական ենթատեքստի կարեւորմամբ. այսինքն թէ որ քաղաքական հոսանքին պէտք է վստահել նախագահական ինստիտուտը` գալիք 4 կամ 8-ամեակներին: Եւ քանի որ անցնող 8-ամեայ տիրապետութիւնը միանշանակ պատկանում էր պահպանողական հոսանքին, ընդորում` գործադիր, օրէնսդիր ու դատական եռեակ իշխանութիւններով, եւ որ միեւնոյն ուժերի մէջ դեռեւս առաջին քառամեայ շրջանից նկատելի դարձան մարտավարական թէ ռազմավարական խորքային տարակարծութիւններն ու դրանց հետեւանքներով` կոտորակումներ, ուստիեւ` չի բացառւում եւ աւելի իրական է թւում, որ նոյն հոսանքի առաւել բարեշրջական ու մեղմ քաղաքականութեանը կողմնակից թեւերի ներկայացուցիչները փոխարինելու գան նախորդ ծայրայեղական պահպանողականներին, որոնց ներկայացուցիչն էր համարւում նոյնինքն Ահմադինեժադի իշխանախումբը: Այժմ “նախընտրական՚ խմորումների տւեալ փուլում այս հարցն է առանցքում, որն էլ արդիւնաւորւելու է համապատասխան դէմքերի ու թեկնածուների առաջադրման փուլով:
Իրանական ներքին կեանքի ներկայիս ամենացաւոտ հարցը` դա ներտնտեսական աննախանձելի իրավիճակն է` սղաճի կտրուկ արտայայտութեամբ, բարձր ցուցանիշներով արձանագրւած գործազրկութեամբ, գիւղատնտեսութեան քայքայմամբ (ներմուծումների անհարկի կիրառման հետեւանքով), դրամական ու տարադրամային` ռիալի խիստ արժեզրկմամբ (1 դոլարի ռիալային փոխարժէքը` աւելի քան 25000 ռիալ) եւ այլնով… թէեւ փորձագէտների կարծիքով` արեւմտա-եւրոպական տնտեսական շրջափակումներն են վերոգրեալների առաջացման բուն պատճառները, բայցեւայնպէս` գործադիրին հակադրւող ուժերը արտաքինից բացի, մեղքի մեծ բաժինը վերագրում են կառավարութեան ապիկարութեանն ու մասնաւորապէս նրա տնտեսական քաղաքականութեան ձախողումներին` բոլոր ոլորտներում:
Այս գծով շատ դիպուկ է հնչում օրէնսդիրի ղեկավար, Իսլ. մեջլիսի խօսնակ դոկտ. Լարիջանիի վերջին յայտարարութիւնը, ըստ որի` “տնտեսութեան պատասխանատուները մշուշապատ արտայայտութիւնների փոխարէն` թող որ պարզորոշ խօսեն ժողովրդի հետ…՚, կամ նոյն խորհրդարանի Ծրագրային-բիւջետային յանձնաժողովի մեկնաբանմամբ. “Տնտեսական պատասխանտուների որոշ տեսակէտ-կարծիքները, յատկապէս տարադրամային ոլորտին կապւող, աւարտւեցին նրանով, որ մեր ազգային դրամն ու տնտեսութիւնն է այժմ տուժել…՚:
Միւս կողմից, ահա, այսպէս ասած` կողք քաշւած (ոմանց կարծիքով` մեկուսացւած) բարեկարգչական ճամբարը այն կարծիքի է, որ այս ամենի պատասխանատուն “ոչ թէ լոկ Ահմադինեժադի գլխաւորած վերջին 8-ամեայ կառավարութիւնը, այլեւ նոյնինքն պահպանողական հոսանքներն ու ճամբարն է, որոնք ամբողջական իշխանութիւնն էին վայելում, իսկ այժմ նոյն պահպանողականները իրենց հովանաւորած Ահմադինեժադին պախարակում են, քանզի առջեւում նախագահական ընտրութիւններն են…՚: Իսկ ինչ խօսք` մինչ պահպանողականները ամէն կերպ վերարտադրւելու նպատակ են հետապնդում, նոյնինքն պահպանողական ճամբարի յայտնի ներկայացուցիչ, նախորդ մեջլիսի փոխխօսնակ Բահոնարը զգուշացնում է իր ֆրակցիական կոլեգաներին. “Մեր միջեւ տարակարծութիւնները կարող են աւարտւել 1376-ի (1997 թ.) նման անակնկալներով… (այդ թ.-ին նախագահ դարձաւ բարեկարգչական Խամաթին, ժողովրդի կտրուկ շրջադարձի շնորհիւ. իսկ նման շրջադարձի նախադրեալները այսօրւայ իրանական քաղաքական բեմահարթակում անպակաս են):
* * *
Արտաքին քաղաքական կեանքում, սակայն, կարծես թէ իրադարձութիւնները, հակառակ ներքին-տնտեսականի, համեմատաբար աւելի բարենպաստ են Իրանի համար` հաշւի առնելով այն հանգամանքը, որ վերջերս կայացած «Չմիաւորման շարժման՚ երկրների թեհրանեան համաժողովը ինչ-ինչ, բայց միջազգային պատկառելի վարկ ապահովեց Իրանի Իսլ. Հանրապետութեանը: Իսկ որպէս այդպիսին եւ յատկապէս որպէս նոյն “Շարժման՚ ապագայ եռամեայ նախագահող երկիր` աւելիով է հաշւառելի դառնալու Իրանի ազդեցիկութիւնն ու դերակատարութիւնը` մասնաւորապէս տարածաշրջանային իրադարձութիւնների ուղղութեամբ ինչպէս Սիրիայի, Իրաքի, այնպէս էլ Պաղեստինեան տագնապներում:
Եւ երեւի հէնց քանակական-որակական վերոգրեալ կրեդիտին ի տես էր, որ թեհրանեան համաժողովից անմիջապէս յետոյ, նախ Անգլիան հակադարձեց` Իրանի դէմ շրջափակումներն աւելիով խստացնելու ԱԳնախարար Հէյգի առաջադրանքով, ապաեւ` Կանադան, որն հէնց օրերս միակողմանիօրէն խզեց առանց այն էլ ոչ-բարեկամական դիւանագիտական յարաբերութիւններն Իրանի հետ` Թեհրանում իր դեսպանատան փակման մասին յայտարարութիւն ընդունելով:
Չուշացաւ, սակայն, Իրանի պատասխան քայլը. “Անգլիայի առաջադրանքը անպատասխանատւութեան դրսեւորման հերթական օրինակն է` Իրանի միջուկային խաղաղ նպատակ հետապնդող գործունէութեան նկատմամբ՚,- ասում էր ԻԻՀ ԱԳՆ խօսնակը, իսկ վերջինս, ի պատասխան Կանադայի քայլի, յայտարարում էր. “Կանադայի ծայրայեղական կառավարութիւնը խորապէս ազդեցութեան տակ է սիոնիստական ռեժիմի, իսկ նրա, ԱՄՆ-ի եւ սիոնիստական ռեժիմի հիստերիկ քայլերը Իրանի դէմ հետեւանքն են նաեւ թեհրանեան խիստ յաջող համաժողովի կայացման, որով դիւանագիտական մեծ յաղթանակ էր գրանցւել Իրանի օգտին…՚:
… Եւ հէնց զուգահեռ վերոնշեալ հակաիրան քայլերի` հերթական անգամ Ռուսաստանը, ԱԳնախարար Լաւրովի միջոցով վերահաստատեց իր դիրքորոշումը, առ այն, որ “Իրանի դէմ սպառնալիքի ու բոյկոտումների քաղաքականութիւնը չենք հովանաւորելու…՚:
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.