Մարտի 1-ի արյունոտ իրադարձությունները, տասը անմեղ զոհից բացի, ունեցան նաև երկու այլ հետևանք` դեպքերի ոչ լիարժեք բացահայտումը, ավելի ստույգ` հանցագործության կոծկումը, և քաղբանտարկյալների առկայությունը:
Մինչև վերջին շաբաթները շատերը մտածում էին, որ Մարտի 1-ն այդպես էլ չբացահայտված էջ է մնալու: Այդպես էին մտածում մարդիկ, ովքեր անկեղծորեն ձգտում են այդ ոճրագործության բացահայտմանը: Սերժ Սարգսյանի` նախաքննության մարմնին տված հրահանգը որոշակիորեն փոխել է իրավիճակը ու նաև սին դարձրել իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների նախորդիվ հնչեցրած պնդումները` Մարտի 1-ի էջը փակված համարելու մասին:
Շատերը նաև պնդում էին, որ այս կամ այն քաղկալանավորը ճաղերի հետևում մնալու է մինչև ընտրություններ: Այս պնդումն էլ, որ հիմնականում հնչում էր ընդդիմության ճամբարից` դարձյալ, կարծես թե, դատապարտված է իրականություն չդառնալուն:
Իշխանության, ընդդիմության ներկայացուցիչները խոսում են քաղբանտարկյալների շուտափույթ ազատարձակման հեռանկարի մասին: ՀԱԿ-ը նույնիսկ իր թռուցիկներում ծանուցում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը ելույթ են ունենալու մայիսի 31-ի հանրահավաքում: Ըստ էության նույն բանն է ասում նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` մի քիչ ավելի զուսպ տոնայնությամբ:
Քաղբանտարկյալների ազատարձակման հարցում առկա է նաև հասարակական վստահություն:
Բայց քաղբանտարկյալների խնդիրը Մարտի 1-ի հետևանքներից ընդամենը մեկն է:
Կարևոր է նաև այս ոճրագործության լիարժեք բացահայտումը՝ մարդկանց սպանության հանգամանքների պարզաբանումը, մեղավորներին պատասխանատվության ենթարկելը:
Առանց դրա` հնարավոր չէ ակնկալել քաղաքական լարվածության լիցքաթափում, քաղաքական նոր մշակույթի ձևավորում, ի վերջո` նման ոճիրների կրկնության բացառում:
Կբացահայտվի՞, արդյոք, Մարտի 1-ը: Այս հարցում կարծիքները երկփեղկվում են, մարդիկ հնչեցնում են հարցեր, որոնք չունեն պատասխաններ:
Մի կողմից, բանականությունը հուշում է, որ այդ ոճրագործության բացահայտումը բխում է բարեփոխվող իշխանության շահերից, մյուս կողմից` դժվար է հավատալ, որ մեկեն օրինապաշտ է դառնալու այն համակարգը, որը երեկ անմեղին ազատազրկում էր, մեղավորի հանցագործությունը՝ կոծկում:
Մարտի 1-ը, դրա բացահայտումը կամ կոծկումը, դրա նկատմամբ վերաբերմունքը` հետաքրքիր մի ջրբաժան են:
Կամ իսկապես գործող նախագահը նպաստում է այս ոճիրի բացահայտմանը` ձերբազատվելով Քոչարյանի ժառանգությունից, նոր` ավելի քաղաքակիրթ իշխանության հայտ ներկայացնելով:
Կամ կոծկելով իր նախորդի կատարած հանցագործությունը` գործող իշխանությունը վերջնականապես նույնանում է երկրորդ նախագահի համակարգի հետ, գծում իր և հասարակության, իր և ապագայի բարիկադները:
Առաջիկա ամիսները ցույց կտան, թե որ ջրբաժանն է նախընտրում Սերժ Սարգսյանը:
Սուրեն Սուրենյանց
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.