Երեկ ՄԻՊ-ի կազմակերպած ֆորումում խոսել է նաև Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը: Նա մատնանշել է մի շարք ցավալի ու արատավոր իրողություններ, որոնց բախվում են փաստաբանները և նրանց դիմողները` ՀՀ քաղաքացիները: Սահակյանն իր տեսակետն է հայտնել քրեական գործերով անարդար դատաքննություն իրականացնելու պատճառների մասին:
«Խախտումները սկսվում են հետաքննության մարմնի աշխատանքներից՝ ապօրինի բերման ենթարկումներ, բացատրություններ ճնշման տակ, ապօրինի անազատության մեջ պահել… Դատախազական հսկողությունը զրոյական մակարդակի վրա է, դատախազության աշխատակիցների մեջ ինչ-որ վախ կա, վախենում են իրենց կարծիքն արտահայտել», — ասել է Սահակյանը:
Մինչդեռ քննիչները ճիշտ հակառակն են պնդում: Նրանք ասում են, որ դատախազությունը հենց գործի սկզբից «թաթը» դնում է գործի վրա, և իրենք անզոր են ինչ-որ բան անել: Ասում են նաև, որ հարց լուծողը միմիայն դատախազությունն է, իսկ իրենք ընդամենը «սևագիր անողներ» են, ու հարցերը լուծվում են հիմնականում դատախազության մակարդակով: Հետաքրքիր է, պարոն Սահակյանը տեղյակ չէ՞ այս ամենին, թե՞ ինքն էլ, իր որոշ փաստաբանների նման, դատախազությանը սիրաշահելու խնդիր ունի:
Մեկ այլ հարց էլ է մտահոգել «գլխավոր» փաստաբանին. «Շուտով մենք չենք ունենա նախաքննական մարմին, քանզի ոստիկանության քննիչների աշխատավարձը ծայրահեղ ցածր է, և նրանցից շատերը, հիմնականում փորձառուները, ամեն տարի լքում են քննչական ապարատը՝ դիմելով Փաստաբանների պալատ՝ որակավորման քննությունների նպատակով: Անցած տարի Փաստաբանների պալատ են դիմել 39 քննիչ և քննչական բաժնի պետ, այս տարի՝ 42: Լավ օրից չէ, որ նրանք դուրս են գալիս աշխատանքից, իսկ տակը մնում են երկու-երեք տարվա աշխատանքային փորձ ունեցող քննիչները, որոնք որակ չունեն: Այսօր ծանոթանում ենք քրեական գործի նյութերին և տեսնում, որ խայտառակ վիճակ է՝ հարյուրավոր հարցեր չեն տրվել, փորձաքննություններ չեն նշանակվել, նշանակվածներն էլ խախտումներով են եղել: Կարևոր գործերով քննիչը չգիտի, որ իրեղեն ապացույցը պետք է փաթեթավորված ուղարկի փորձագետին»: Այս դեպքում նա իրավացի է, բայց արժե ավելացնել, որ չնայած փորձառու քննիչները դառնում են փաստաբաններ, բայց այդ ինստիտուտը մեր երկրում այդպես էլ չի կայանում և գուցե հենց՝ Ռուբեն Սահակյանի նշած պատճառով: Քննիչները, որպես կանոն, չեն մոռանում, որ իրենք բարիկադի մյուս կողմում են և քաղաքացիներից գումար են վերցնում ամենևին էլ ո՛չ նրանց պաշտպանելու արդար մղումով, և փաստաբանի նկատմամբ նրան դիմած ՀՀ քաղաքացու վստահությունն այդպես էլ չի աճում:
Սահակյանը խոսել է նաև օպերատիվ հետախուզական գործողությունների իրականացման խայտառակ վիճակի մասին և նշել, որ կամայականորեն ինչ ուզում անում են. «Ցավոք, չկա Ժորա Վարդանյանը, որը սովոր էր տալ օպերատիվ հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն՝ այն բանից հետո, երբ միջոցառումն արդեն անցկացված էր. նա մաքրում էր օպերատիվ հետախուզական մարմնի կեղտերն ու անպատիժ մնում»: Այո, ժորա Վարդանյանը պատվով գնաց թոշակի, իսկ նրան կփոխարինի որդին, որին, հավանաբար, հոր արժանիքների համար են Հատուկ քննչական ծառայությունում ընդունել աշխատանքի: Այս կառույցում, ըստ օրենքի, պետք է աշխատեն միայն տարիների փորձ ունեցող ու որակյալ քննիչներ. սակայն այսօր, չգիտես ինչ տրամաբանությամբ, ՀՔԾ-ի բոլոր քննիչների աշխատած տարիները գումարվում ու բաժանվում են քննիչների միջև:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.