Եվրամիությունը բացատրություններ է պահանջում Ադրբեջանից՝ փաստելով, որ պաշտոնական Բաքուն խախտել է Սաֆարովի արտահանձնման շուրջ Հունգարիայի հետ ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ, և որ այդ վարքագիծը սասանում է տարածաշրջանի անվտանգությունը։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրամիության արտգործնախարար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոսիյանչիչը։
«Այս պահին մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ստացվում է, որ որոշակի պայմաններ ու պարտավորություններ, որոնք համաձայնեցվել էին Հունգարիայի և Ադրբեջանի միջև՝ Սաֆարովի արտահանձնման շուրջ, ի կատար չեն ածվել։ Եվ դա նկատի առնելով, մենք կշարունակենք կամ կփորձենք կապի մեջ լինել ադրբեջանական կողմի հետ՝ լսելու նրանց բացատրությունները՝ ինչու է այս դեպքը տեղի ունեցել, և ինչու է շարունակվում վարքագիծը, որը վտանգում է տարածաշրջանի փխրուն կայունությունը», — հայտարարել է Եվրամիության արտգործնախարարի խոսնակը։
Ավելի վաղ Եվրամիության արտգործնախարարն ու ընդարձակման հարցերով հանձնակատարը համատեղ հայտարարություն էին տարածել` կոչ անելով Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել՝ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այժմ Եվրամիության արտգործնախարարի խոսնակը փաստում է, որ Ադրբեջանը անտեսում է այդ կոչերը։
«Մենք հայտարարել ենք, որ ի սեր տարածաշրջանային կայունության և հաշտեցմանն ուղղված ջանքերի, մենք շատ կուզենայինք տեսնել զսպվածություն՝ տեղում և հրապարակային հայտարարություններում, և սա այն չէ, ինչ մենք տեսնում ենք ադրբեջանական կողմից», — ասել է Կոսիյանչիչը։
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ կարող է անել Եվրամիության արտգործնախարարն այս դեպքում՝ հետաքննությունից բացի, և եթե պարզվի, որ ադրբեջանական կողմը սխալ է թույլ տվել, կարող են արդյոք պաշտոնական Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվել, եվրոպացի պաշտոնյան պատասխանել է. — «Խոսքը պատժամիջոցների մասին չէ, այլ այն մասին, թե ինչ ենք մենք ուզում տեսնել տարածաշրջանում և ինչ հավակնություններ կան, որոնք, կարծում ենք, բխում են նաև Ադրբեջանի շահերից։ Մենք ունենք մեր հատուկ բանագնացը Կովկասում, տեղում ունենք պատվիրակություններ, հետևում ենք իրավիճակին, և ըստ այդմ կտեսնենք՝ արդյոք կարիք կա՞ հավելյալ քայլերի»։
Եվրամիության արտգործնախարարության պնդմամբ, չի բացառվում, որ այս հարցը կարող է քննարկվել նաև ԵՄ-ի արտգործնախարարների՝ այս շաբաթավերջին Կիպրոսում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում։
Սաֆարովի ազատ արձակման վերաբերյալ հատուկ հայտարարություն են տարածել նաև Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն ու Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։
«Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ կոնվենցիան չպետք է չարաշահվի քաղաքական նպատակներով», — հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահը։
«Անընդունելի է սպանության համար դատապարտված անձին ընդունել որպես հերոս», — իր հերթին, փաստել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարն ու հավելել. — «Սա այն Եվրոպան չէ, որ մենք կցանկանայինք թողնել մեր սերունդներին: Ես դատապարտում եմ հանցանքի փառավորումը և կոչ եմ անում, որ բոլորս աշխատենք պահպանել կյանքի նկատմամբ հարգանքն ու արժեքները, որոնք պաշտպանվում են Եվրոպայի խորհրդի կողմից»:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.