Թերթը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ.
Ինչո՞վ է պայմանավորված ընդդիմադիր դաշտում տիրող ներկա վակուումային իրավիճակը, և ո՞ր ուժերը կարող են այն լրացնել:
Քաղաքական դաշտում ստեղծված ներկա իրավիճակը Հայաստանի պետության դժբախտություններից մեկն է, և դա վերաբերում է ոչ միայն ընդդիմությանը, այլ նաև իշխանությանը: Ինչու եմ ասում, որ սա նաև իշխանության խնդիրն է, քանի որ եթե իշխանությունը հայտարարում է, որ կառուցում է ժողովրդավարական համակարգ, ապա դրա հիմքն այլընտրանքային ընտրություններն են, ինչը մեր երկրում բացակայում է: Դա նշանակում է, որ ժողովրդավարական հասարակարգ կառուցելու նպատակը ձախողված է: Եվ դրա առաջին պատասխանատուն իշխանությունն է:
Համաձայն եմ, որ այս պահին կարծես թե չի ուրվագծվում իշխանության թեկնածուի հիմնական հավակնորդը: 2003թ. նախագահական ընտրություններից առաջ էլ էր այդպիսի իրավիճակ, բայց քաղաքական գործընթացներ ծավալվեցին, և 2003թ. փետրվարին հրապարակում մեր շուրջ համախմբվել էր այնքան մարդ, որը բավարար էր, որպեսզի երկրում տեղի ունենար իշխանափոխություն: Նույն վիճակը, կարելի է ասել, 2008-ին էր. 2007թ. սեպտեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանի մուտքը քաղաքական դաշտ փոփոխությունների հույս ներշնչեց: Ես չէի ասի, թե այդ ժամանակ Հայաստանի ամբողջ հանրությունը հիացած էր Լևոն Տեր-Պետրոսյանով, քանի որ շատերի հիշողության մեջ առկա էին նախկինում ձևավորված կարծրատիպեր, բայց իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքը բերեց նրան, որ 2008թ. փետրվարի 26-ին մարդիկ, ովքեր մասնակցում էին Սերժ Սարգսյանին սատարող հանրահավաքին, թափեցին իրենց ձեռքի դրոշները և միացան Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին, և այդ զանգվածը բավարար էր երկրում իրական փոփոխությունների հասնելու համար:
Համոզված եմ, որ 2013թ. նախագահական ընտրություններում էլ ժողովուրդը գտնելու է այն թեկնածուին, որն իրեն ոտքի է հանելու: Որովհետև ժողովրդի տեսակետը, վերաբերմունքն այս իշխանությունների նկատմամբ չի փոխվել: Չի փոխվել, որովհետև դրական տեղաշարժ սոցիալական իրավիճակի, արդարադատության, արտաքին քաղաքականության, սեփականության իրավունքի պաշտպանության առումով տեղի չի ունեցել, և այն բողոքը, որ կուտակված է ժողովրդի հոգում, սրտում, մտքում, ինչ-որ տեղ, ինչ-որ մեկով արտահայտվելու է:
2003-ի և 2008-ի նախագահական ընտրություններից առաջ քաղաքական դաշտում կար ակտիվ քննարկում ապագա թեկնածուի անձի շուրջ, հիմա կատարյալ անորոշություն է:
Համաձայն եմ, որ այն ժամանակ, ընտրություններից վեց ամիս առաջ, երևում էին թեկնածուներ, ովքեր կարող էին հասարակությանը փոփոխությունների հույս ներշնչել: Այսօր դա չկա, բայց դա ոչ միայն ընդդիմության խնդիրն է, այլ նաև իշխանության, իշխանությանը ևս պետք է անհանգստացնի այս փաստը:
Բայց ինչո՞ւ դա պետք է անհանգստացնի իշխանությանը, եթե նման վիճակը հեշտացնում է իշխանության թեկնածուի հաղթանակը:
Եթե ՀՀ-ն լիներ միապետություն, որտեղ ամրագրված կլիներ միապետի անձի անփոփոխելիությունը, նրա ղեկավարած կուսակցության հեգեմոն դերը, ապա այդ դեպքում իսկապես խնդիր չէր լինի: Բայց Հայաստանն աշխարհին փորձում է ներկայանալ որպես ժողովրդավարական երկիր, և մեր երկրի նախագահը ժողովրդավարությունն է համարում երկրի զարգացման թիվ մեկ գրավականը, ուրեմն այսօրվա իրավիճակը նրա հայտարարությունների կեղծ լինելու թիվ մեկ ապացույցն է: Քաղաքագիտությունն է ասում, որ ուժեղ է այն իշխանությունը, որն ունի ուժեղ ընդդիմություն, ժողովրդավարական է այն հասարակությունը, որտեղ իշխանությանը հակակշռում է նրան համարժեք ընդդիմությունը: Հայաստանում այդ հավասարակշռությունը խախտված է, ինչը պետք է մտահոգի բոլորին:
Բայց իշխանությունը հասարակությանը նոր այլընտրանք է առաջարկում՝ ի դեմս ԲՀԿ-ի. «եթե դեմ եք ՀՀԿ-ին, քվեարկեք ԲՀԿ-ի օգտին» տարբերակով: Այդ սցենարը փորձարկվեց և լավ քննություն բռնեց 2007 և 2012 թթ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ և հնարավոր է փորձարկվի նաև 2013-ին: Դուք տեսնո՞ւմ եք նման հնարավորություն:
Գիտեք, ես միշտ պնդել եմ, որ ԲՀԿ-ի հետևում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, երբեք այն կարծիքին չեմ եղել, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություն է, և ես իմ այս դիրքորոշումն արտահայտել եմ մշտապես՝ թե հանրահավաքներում, թե մամուլում: Ես Ձեր ասած սցենարի մեջ լուրջ վտանգ չեմ տեսնում, քանի որ այն հիմնավորումները, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություն է, նույնիսկ հասարակության ամենաոչքաղաքականացված շերտերում չեն ընկալվում և ազդեցություն չեն թողնում:
Բայց ես չեմ բացառում, որ եթե ընդդիմության իրական հատվածը չկարողանա այլընտրանք առաջարկել իշխանությանը, ապա այդ դեպքում, աշխատեցնելով փողի գործոնը և այլ գործոններ, հասարակությունը կարող է ԲՀԿ թեկնածուին դիտել որպես իշխանության թեկնածուին հաղթելու ունակ թեկնածու և իր ինչ-որ մասով աջակցի նրան: Սա ասելով հանդերձ, ես հույս ունեմ, որ նախընտրական շրջանում ընդդիմության դաշտում և հասարակության մեջ տեղի կունենա համախմբում, ներկա անորոշ վիճակը կզուլալվի, և կգտնվի իրական այլընտրանք, որովհետև հասարակության գիտակից հատվածը հասկանում է, որ ԲՀԿ-ն չի կարող լինել ՀՀԿ-ի իրական այլընտրանքը, որ անձերի փոփոխությունը, եթե անգամ երևակայենք, որ կարող է տեղի ունենալ, ոչինչ չի տա հասարակությանը:
Մինչև հիմա ԲՀԿ-ի ու նրա ղեկավարի բերանից որևէ մեկը լսե՞լ է որևէ քննադատություն ՀՀԿ-ի հասցեին, որևէ մեկը լսե՞լ է, որ ասվի, թե այս բանը նախագահ Սարգսյանը սխալ է անում, նրա կառավարությունը սխալ է անում, և եթե մենք գանք իշխանության, այլ ձևով ենք անելու: Ավելին՝ վերջին շրջանում իրենք ավելի շատ շեշտում են իրենց ոչ ընդդիմադիր լինելը: Այնպես որ, հասարակությանն այդքան հեշտ չէ խաբել:
Հրապարակ
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.