«Վահե Ավետյան» հասարակական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարսնաքար» ռեստորանում դրա սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի «թիկնազորի» անդամների կողմից զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի սպանության և նրա ծառայակիցներին ու ընկերներին ծանր մարմանական վնասվածքներ հասցնելու օրվանից անցել է երկուսուկես ամիս: Այդ ընթացքում հանցագործության բացահայտումը և մեղավորների արժանի պատիժը տեսնելու փոխարեն հասարակությունն ականատես է լինում այս անգամ արդեն իրավապահ, դատափորձաքննական ու արդարադատության մարմինների և պաշտոնատար անձանց կողմից իրականացվող մի նոր հանցագործության: Հանցագործություն, որն իրականացվում է համակարգված քաղաքականությամբ և անթաքույց ցինիզմով, օրենքի ոչ միայն ոգու այլ հենց տառի կոպիտ և բացահայտ խախտումներով: Այս երկրորդ հանցագործությունը` տուժող կողմի նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելը, դատաբժշկական փորձաքննության ակնհայտ կեղծ և ապակողմնորոշող եզրակացության ներկայացնելը, սպանության հանգամանքները դիտավորյալ կերպով չբացահայտելը, խեղաթյուրելը և կոծկելը, հավանական մեղավորների մի մասի (ըստ հիմնավոր կասկածների` նաև հանցագործությանը տեղյակ և սպանության հրահանգ տված Ռուբեն Հայրապետյանի և նրա «թիկնազորի» անդամների մի մասի) պատասխանատվությունը բացառելը, տուժող կողմի փաստաբանների աշխատանքի խափանման ու ձախողման նպատակով նրանց համար անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծելը, խիստ ընդգծված կերպով ցուցադրում է երկրում քրեաօլիգարխիկ կառավարման համակարգի գործունեությամբ առաջացած արդարության ճգնաժամի կործանարար խորությունն ու դրա անհամատեղելիությունը պետության կողմից արժանապատիվ կյանքի ու բնական իրավունքների պաշտպանվածության անքննելի պահանջի հետ:
1. «Վահե Ավետյան» շարժման նախաձեռնող խումբը,
առաջնորդվելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով ու նորմերով և դրանցից բխող ու պետության համար առանցքային համարվող պաշտպանության պատասխանատվության թելադրանքով,
գործելով անցյալում բռնարարքներին պատշաճ իրավական գնահատական չտված ու կատարողներին հովանավորող պետական մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից հիմնարար պետական գործառույթի խախտմամբ հանրապետությունը բռնապետության փոխակերպելու փորձերը կանխարգելելու հաստատակամությամբ,
ձգտելով հասարակությանը զերծ պահել բռնարարքներին բռնարարքներով պատասխանելուց,
հիմնվելով միջազգային իրավական պրակտիկայում կիրառվող անցումային արդարության սկզբունքների վրա (Նյուրեմբերգյան դատավարության, ինչպես նաև տարբեր բռնապետական ռեժիմներից անցում կատարած երկրների փորձի հաշվառմամբ)
նպատակ ունենալով երկրում ստեղծել բնական արդարության վրա խարսխված արդարադատության համակարգի սաղմեր,
հայտարարում է.
Հայաստանի Հանրապետությունում առկա արդարության ճգնաժամի, մասնավորապես՝ իրավապահ և արդարադատության մարմինների ու պաշտոնատար անձանց հանցավոր անգործության, հանցագործությունները դիտավորությամբ և համակարգված կերպով կոծկելու և դրանք կատարող անձանց հովանավորելու պայմաններում Հանրային արդարության տրիբունալ ստեղծելու անհրաժեշտության մասին։
Հանրային արդարության տրիբունալի հիմնական գործառույթներից պետք է լինեն.
— իշխանական համակարգի ներկայացուցիչների կամ նրա շահառուների կատարած հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը, դատաիրավական մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ առնչվող անձանց գործունեության վերահսկողությունը և նրանց գործողություններին պատշաճ ու հիմնավոր իրավաքաղաքական գնահատականներ տալը,
— բռնարարքների զոհերի արժանապատվության պաշտպանության և հանրության իրազեկման նպատակով մասնագիտական ու հասարակական-քաղաքական եզրակացությունների հրապարակումը.
— արդարադատության իրականացումից զրկած հասարակության հոգեբանական վերաբերմունքի ու վարքի ուղղորդումը արժանապատվության և բնական իրավունքների ու արդարության ճանապարհով, այսպիսով կանխելով գործող դատաիրավական համակարգի` հասարակությանը ինքնադատաստանի մղելու ներկայիս աղետաբեր ընթացքը:
2. Միևնույն ժամանակ` Շարժման նախաձեռնող խումբը.
— գործող դատաիրավական մարմիններից ու պաշտոնատար անձանցից պահանջում է կատարել Վահե Ավետյանի սպանության և նրա ընկերներին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի լրիվ, համակողմանի ու անաչառ քննություն,
— դիտավորյալ գործողություններով արդարադատությունը խափանած ու արդարադատական համակարգը որպես հանցագործության կոծկման և պաշտոնեական հանցագործությունների կատարման գործիք օգտագործելու փորձ կատարող պաշտոնյաներին հիշեցնում է օրենքի առջև նրանց պարտականության ու անհատական պատասխանատվության կանչվելու անխուսափելի հեռանկարի մասին»:
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.