Ես հոգնել եմ էս կրկեսից: Հոգնել եմ ինձ օգտագործված զգալուց, հոգնել եմ էս մթնոլորտից, հոգնել եմ հարամ եղած էս հաղթանակից, Ազատության Հրապարակի փչովի այլանդակություններից, քավության նոխազի դեր ստանձնած Րաֆֆի Հովհաննիսյանի ուրվականից, Լևոն Տեր-Պետրոսյանի մճճող տեքստերից, գերլուսնից, գերսուղ ծախսելուց, ըմբոստ ու պոտենցիալ պայքարի ուժ ունեցող ու համակրելի իմ համաքաղաքացիների փոխադարձ կծոցներից, անձնական վիրավորանքների անցնելու սովորությունից, Ձկան համաստեղությունից, քաղցկեղով հիվանդների զանգերից` անուժ եմ, օգնել ցանկացողների սուղությունից, լուտանքների առատությունից, թվացյալ ազատությունից, ամեն մեկի մեջ շպիոն տեսնելուց, ամեն լավ քայլի մեջ թաքնված իմաստ փնտրելուց, Կարապետիչի մայմունությունից, Ժառանգության անտաղանդ PR-ից, էդ PR-ից օգտվողներից, երկերեսանի ճամբարե-ճամբար թռնողներից, դրանց թռցնողներից, Աստծուն ու աստվածայինը շահարկողներից, էդ շահարկումը ծափահարողներից, սրան ու նրան հարողներից, բոլոր -մետերից ու -ականներից, -իզմերից ու դրանց վրադիրներից, Ֆեյսի լակռահաչոցից, ընկերներիս ու բարեկամներիս բաժանողներից ու էդ բաժանումը ցնծալով վայելողներից, բանակում սպանվածների մասին հաղորդագրություններից, հայամետ ու հայատյաց դաշինքներից, ՄԵԿ ԱԶԳ-ի անճաշակ թռուցիկներից, Ճապոնիայի ռադիացիայից, ռուսախոս թուրքերից, գազի ու լույսի չեկերից, ինտերնետի գլյուկերից, ռազբորկեքից, համատարած գորշությունից, ուղեղները ըստ պահանջի չօգտագործողներից, «աչոկներ» հավաքողներից, խաբողներից, քցողներից, գողերից ու ավազակներից…
ՀԵՐԻՔ ԵՂԱՎ, ԹՈՂԵՔ ԱՊՐԵՆՔ
Հիմա փորձեմ մարդավարի: Քեզ եմ դիմում, էլեկտորատ, որ արթուն ես ու գիտակից, քեզ են նեղել, քո որակն են անտեսել ու տեսակդ թերագնահատել: Դու ես տերը էս երկրի, դու ես տանում աջ կամ ձախ, մնացածը բոլոր թևերի համար ոնց եղել են, տենց էլ կան. Կեսը` զոմբի, կեսը` ֆանատ, կեսը` մարմնի համապատասխան մասում բնակվել սիրողներ ու նաև` նվիրյալներ ու երդվյալ կռապաշտներ: Հարկ է խոնարհվել գուցե, գուցե վախենա՞լ, բայց նրանք միշտ անփոփոխ են, դու, դու, ո՞ւր ես նայում, ո՞ւր ես գնում, ո՞ւմ հետ, համոզվա՞ծ ես, ծանութեթև արե՞լ ես, կոզԸրները գցել-բռնե՞լ ես, հավատո՞ւմ ես, հա՞ որ, չէ՞, բա ի՞նչ էլ, ո՞ւր էլ, աթոռ ունե՞ս, հարցնում են, բա էլ քյարդ ո՞րն ա, ապեր, կամ էլ` քիրա, ի՞նչ բանի ես…
Ես փոփոխական մարդ եմ, պլաստիլինե, բայց ինձ չեն ծեփում, ես ինքնածեփվող եմ, ինքնաբուխ ու ինքնակազմակերպվող եմ: Եթե մի բան անել որոշեմ՝ չեմ կարա ասեմ` վախտը գա` կանե՞մ , թե՞ չեմ անի, վախտը կգա, օրը ցույց կտա:
Հիմա գիշերվա` առավոտին մոտ, ժամը հինգն է, ես արթուն եմ, մտածում եմ, անալիզ եմ անում, ինքս ինձնից քաղաքացի եմ ծեփում: Անալիզս ինձ ասաց, որ ոչ մեկին չեմ հավատում, ասի՝ ես էլ գցեմ-բռնեմ, բալքիմ մի ոսկե ձկնիկ բռնեմ, ելքը ցույց տա: Ոսկե ձկնիկ չբռնվեց: ՐՀ-ն հացադուլից դուրս չի գալիս, աչքիս` ԼՏՊ-ին է սպասում: Մի սպասեք, չի գա, բայց մի նեղվեք՝ խասյաթ ի… Ես լինեի, ոչ էլ կսպասեի, մի սիրուն բան կմտածեի, էդ սաղ կատակի կտայի, կմոռանայի ամեն ինչ, ու ինձ համակրողներին կասեի. «Մենք ուժեղ ենք մեր միասնությամբ, եկեք միանանք մեծամասնությանը»: Ախր, էական չի՝ բարև տվեց, թե չտվեց, համ էլ` բարև տալը կամ չտալը բարոյական տեսանկյունից նույնիսկ տվողի-չտվողի պրոբլեմն է, իսկ Դուք սարքել եք. քիչ է, Ձերը, դեռ PR-շիկներն էլ շարունակում են ներբեռնել էդ «պրոբլեմը» սաղ ազգին… Ո՞վ է տեսել էդպիսի բան էս եքա աշխարհում…
Ինչո՞ւ եք թույլ տալիս զանազան կասկածելի կարապետիչներ խղճահարության դիմակ հագած այցելեն Ձեզ, ինչո՞ւ եք թույլ տալիս Ձեր սիրուն արարքը վերածել զավեշտի, շահարկել Ձեզ` գցելով կուսակցության վարկանիշը… Ախր դուք Զառա ունեք՝ աշխարհը չունի, Ստյոպա ունեք ու Դավիթ, Արմեն ու Անահիտ, Լյուդմիլա ու… լիքը սեր ու համակրանք… որը էս կրկեսի մեջ կկորչի, կվերածվի կլոունադայի… Ձեր կուսակցության պատգամավորները հիրավի ժողովրդական են, հիրավի սիրելի, կարծում եմ՝ մոլոր են հիմա, ու հեչ լավ չեն…
ԼՏՊ ջան, ես Ձեզ հետ եմ, ու Ձեզ հետ չեմ, նայած օր, նայած վախտ… Հավատում եմ, որ ուզում եք երկիր փոխել, բայց Դուք հո չե՞ք ուզում Ձեր հետևորդները լինեն կասկածելի մարդկային որակների… Վաղը նրանք չեն մոռանա, այսօրվա Ձեր մտերիմները կարող են դառնալ ընտրապայքարի Ձեր հակառակորդները… Ու չեմ կասկածում, որ նրանք էլ կշահարկեն էս օրերը, վախտը գիտի, շահը գիտի… Ես ո՞վ եմ, որ առաջնորդին էսպիսի բաներ ասեմ, ո՞վ եմ, որ համակրելով հանդերձ` համարձակություն ունեմ:
Ես եմ տերը էս երկրի, ես եմ քաղաքացին գիտակից, դուք, դուք երկուսդ էլ սպասել եք ինձ, ուզել եք, որ ես ծնվեմ, որ ընտրեմ խղճի մտոք ու գիտակցված, ուրեմն՝ բարի եղեք, ինձ մի տանջեք, քանզի (էս բառն էլ կյանքումս առաջին անգամ տեղին եկավ) ես չեմ կարողանում ընտրել, երկու կրակի արանքում եմ, էլ չեմ դիմանում, մի արեք, խնդրում եմ, աղաչում ու պաղատում եմ, մի սպանեք ինձ, մի խեղդեք օրորոցում քաղաքացիական ըմբոստությունս, մարդկայնությունս ու հպարտությունս: Ես էլ եմ մարդ, ուշքի´ եկեք:
ՀԵՐԻՔ ԵՂԱՎ, ԹՈՂԵՔ ԱՊՐԵՆՔ
Ապրիլի 8-ին, ես` Լուսինե Վայաչյանս (քաղաքացի), հրավիրում եմ Համերաշխության Հանրահավաքի: Կազմակերպիչներ` Հայ Ազգային Կոնգրես ու Ժառանգություն կուսակցություն
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.