Վերջին ժամանակներում լուրեր Էին շրջանառվում Կոտայքի մարզպետի պաշտոնանկության մասին, նաև շատ էր խոսվում, որ Կոտայքի մարզպետ` Կավալենկո Շահգալդյանը, տարաձայնություններ ունի Աժ նախագահի հետ: Հետաքրքիր է նաև ԲՀԿ — մարզպետ փոխհարաբերությունը, քանի որ, ԲՀԿ-ի շնորհազրկումից հետո մարզում մի տեսակ անհասկանալի իրավիճակ է ձևավորվել: Այս թեմաների շուրջ է, որ «Հայկական Վարկածը»-ը փորձեց զրուցել Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ:
—Պրն Շահգալդյան, վերադասավորումները Աժ—ի ընտրություններից հետո ինչ փոփոխություններ բերեցին մարզ.
— Ազգային ժողովի աշխատանքը կմտնի բնականոն հունի մեջ, դրանից հետո մենք կկարողանանք գնահատական տալ:
— Ձեր մարզի ԲՀԿ կուսակցության աշխատողների հետ հարաբերություններն ինչպիսի՞ն են, ճի՞շտ է, որ նրանք կամաց — կամաց լքում են պոստերը.
-Մարզպետարանում ընդամենը 2 հոգի կան, նորմալ, սովորական աշխատանքային փոխհարաբերություններ են: Մարզպետարանը քաղաքականացված կառույց չի և մարզպետ պաշտոնը քաղաքական պաշտոն չի, հայեցողական պաշտոն է:
—Ուզում եք ասել, որ որևէ պաշտոնատար անձ գործից չի՞ հեռացվել.
-Ոչ մեկը չի հեռացվել. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր չափահաս քաղաքացի իր աշխատանքի իրավունքն ունի, ինչի պիտի իրենց աշխատանքի իրավունքից զրկենք: Էդ մարդիկ աշխատանքի են ընդունվել ոչ կուսակցական պատկանելությամբ: Էդպես լիներ պիտի էս երկրում այլ կուսակցություններից ոչ մեկը պետք է աշխատանք չունենար, մենակ հանրապետականներն ունենան աշխատանք:
— Փոխմարզպետի ձերբակալման մասին որևէ մեկնաբանություն կանե՞ք.
— Ես բազմաթիվ մեկնաբանություններ արել եմ, արդեն: Էդ գնացքը գնացած է, հնացած հարց ա, ինչ իմաստ ունի: Հանցագործություն է արել, պիտի պատժվի օրենքի սահմաններում:
— Ապօրինի ծառաահատումների հետ կապված շատ շահարկումներ եղան, մասնավորապես Ծաղկաձորի մասով: Ի՞նչ կասեք այդ մասին: Արդյո՞ք իրականացվում է վերահսկողություն, եթե այո, ի՞նչ արդյունք է տալիս.
-Ձեր տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Վերջին տարիներին Ծաղկաձորում ծառահատման դեպք չի գրանցվել: Շատ լուրջ հետամուտ ենք էդ խնդրին, մինչև որ մարդիկ հասկացան, որ գոնե Ծաղկաձորում չի կարելի վայրագություն անել: Վերահսկողություն է եղել և Ծաղկաձորում մեծ չափով շինարարական աշխատանքներ չեն իրականացվել, ծառահատման դեպքեր չկան, անտառը պահպանվում է:
-Ձեր պաշտոնանկության շուրջ ժամանակ առ ժամանակ լուրեր են տարածվում, ինչո՞վ եք դա պայմանավորում.
-Էդ լուրերը գիտեք երբվանից են պտտվում, երբ որ ես նշանակվել եմ մարզպետի պաշտոնին 2001-ին` հունվարի 12-ին, 12 տարին կլրանա: Առաջին տարում խոսակցություններ չեղան, դրանից հետո պարբերաբար տարբեր լրատվամիջոցներ ուզում են սենսացիաներ անեն , էն էլ չի հաջողվում: Դուք հիմա Կոտայքի մարզի մարզպետի աշխատասենյակում եք, իմ տրամադրությունը շատ բարձր է, ինչ պաշտոնանկության մասին է խոսքը: Հավելեմ, որ ոչ մեկը պաշտոնը որպես ժառանգություն չի ստացել, կգա մի պահ, բնականաբար, որ պաշտոնը կթողնեմ, բայց ես դիտավորյալ չեմ ուզում էս պաշտոնից հեռանալ, հենց ի հեճուկս լրատվամիջոցների:
—Ի՞նչ ունեք լրագրողների դեմ.
-Որոշ լրատվամիջոցների դեմ, դե երբ իմ մասին կարդում եք էդ թերթերում. Կոտայքի մարզպետին պաշտոնանկ են արել. մի անգամ կարելի է սխալվել, 2 անգամ կարելի է սխալվել, 3 անգամ, կարելի՞ է 10 տարի սխալվել. Կարելի է սխալվել շաբաթը մեկ անգամ: Խելացի մարդիկ օգտվում են ուրիշների սխալներից, քիչ խելացիները գոնե իրենց սխալներից, իսկ հիմարներն էլ չեն օգտվում, նրանք օգտվում են ոչ մի բանից:
—Իսկ դուք վստա՞հ եք, որ դա իրոք սխալմունք է.
-Ես, Պարբերաբար, նույն միտքը արտահայտում եմ. «Սիրելիներս, հերիք ա սխալվեք, ձեր գունավոր երազները, մեկ ա, չի իրականանալու, ի՞նչ իմաստ ունի»: Օրինակ, ավելի քաղաքակիրթ երկրներում, մի լրատվամիջոց մի անգամ ապատեղեկատվություն տա հանրությանը, էլ էդ թերթը չեն առնի:
— Շատ է խոսվում ՀՀԿ վերնախավի՝ հատկապես ԱԺ նախագահի հետ ունեցած տարաձայնությունների մասին, մասնավորապես, ընտրություններին քիչ ձայներ հավաքելու հետ կապված.
-Պիտի ձեզ ասեմ, որ որևէ տարաձայնություն մեր ղեկավարների հետ, ներկուսակցական և տնտեսական որևէ տարաձայնություն չունեմ, կարող է հարցեր լինեն, մենք տարբեր կարծիք ունենանք, բայց չկան տարաձայնություններ: Եթե ես տարաձայնություններ ունենայի իշխանության հետ, 12 տարի էն էլ Կոտայքի մարզում, համաձայնեք, որ ամենաբարդ մարզն է երկրում, եթե դիմացել եմ, ուրեմն մի բան կա: Էդ ոնց էք որոշել, որ քիչ ձայներ են հավաքվել: Մենք ունենք բավարար քանակությամբ համակիրներ և չեմ համաձայնվում, որ Կոտայքի մարզում ՀՀԿ քիչ ձայներ է հավաքել, բնականաբար չեմ համաձայնվում, և վերնախավից ոչ մեկն էլ այդպիսի կարծիք չի հայտնել:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.