ՀՀ սփյուռքի նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ սփյուռքի նախարարությունում երեկ կայացել է հերթական հանդիպումը Սիրիայից վերջին շրջանում ժամանած և երևանաբնակ սիրիահայերի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են սիրիահայերի վիճակը և նրանց կողմից բարձրացված հիմնախնդիրները:
ՀՀ սփյուռքի նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող գլխադասային նախարարությունը` ՀՀ սփյուռքի նախարարությունն է:
Ամիսներ առաջ նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ոչ միայն բազմակողմանի ուսումնասիրել է սիրիահայերի կողմից բարձրացված հիմնախնդիրները, այլ դասակարգել է դրանք և վերահասցեագրել պետական կառավարման այն մարմիններին, որոնց գործունեության ոլորտին դրանք առնչվել են:
Նախարարը, մասնավորապես, տեղեկացրել է, որ ստեղծված աշխատանքային խումբը օդանավակայանում դիմավորում է սիրիահայերին, բաժանում տեղեկատվական թերթոններ և օրվա ընթացքում ընդունում է այն սիրիահայերին, որոնք այցելում են ՀՀ սփյուռքի նախարարություն: Այցելուները, որոնց թիվը անցնում է 10-ից տարբեր խնդիրներով դիմում են նախարարություն:
Հրանուշ Հակոբյանը նշել է, որ մոտակա 10 օրվա ընթացքում ուժի մեջ կմտնեն ՀՀ կառավարության կողմից ընդունված 2 կարևոր որոշումներ, որոնք ընդունվել են սիրիահայերի պահանջներին համապատասխան: Ըստ այդմ՝ ՀՀ քաղաքացիություն ստացած սիրիահայերն առաջին անգամ անձնագիր կարող են ստանալ Սիրիայում գործող դիվանագիտական ներկայացուցչություններում` ՀՀ դեսպանատանը Դամասկոսում և ՀՀ գլխավոր հյուպատոսությունում` Հալեպում:
ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ սիրիահայերը վիզա կարող են ստանալ ոչ միայն ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում, այլև ՀՀ սահմանի վրա:
Անդրադառնալով հանրակրթության ոլորտում սիրիահայ երեխաների կրթության հնարավորությանը` տիկին Հակոբյանը ընդգծել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության առջև բարձրացվել են մի շարք հարցեր: Դրանցից առաջնայինը արևելահայերենի արագացված դասընթացների կազմակերպման խնդիրն է: Այսօր արդեն Շահումյանի անվան դպրոցում ՀՀ սփյուռքի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի ջանքերով մեկնարկել են արևելահայերենի դասընթացները:
Նախարարությունը միաժամանակ դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը քննարկելու և գտնելու հնարավորություններ սիրիահայերի ԲՈՒՀ-եր ընդունվելու հարցազրույցներն առավել պարզեցված կարգով անցկացնելու, ինչպես նաև հավասարեցնելու նրանց ուսման վարձավճարները ՀՀ քաղաքացիների ուսման վարձավճարներին:
Եվ այսօր արդեն կա համաձայնություն այն մասին, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը քայլեր է ձեռնարկելու նախապատրաստական ֆակուլտետների վարձավճարները հաշվարկել 50 տոկոսի չափով, իսկ ուսման վարձավճարների զեղչման հարցը քննարկել` ելնելով տվյալ անձի սոցիալական վիճակից:
Ինչպես արդեն հաղորդվել է հնարավորության սահմաններում առաջնահերթության կարգով ուսանողական հանրակացարաններում տեղեր կտրամադրվի սիրիահայ ուսանողներին:
Նախարարը նշել է, որ ՀՀ առողջապահական նախարարությունը լուծում է առողջական խնդիրներ ունեցող սիրիահայերի բժշկական օգնության և սպասարկման հարցերը:
Ըստ ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության տվյալների մինչև այսօր նրանց է դիմել մոտ 30 ընտանիք, որոնք ապահովվել են համապատասխան կացարաններով:
Տիկին Հակոբյանը նշել է, որ «Արի տուն» ծրագրին, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին, և «Սփյուռք» ամառային դպրոցի «Լրագրողների վերապատրաստման դասընթացներին», «Երիտասարդ առաջնորդների դասընթացներին» մասնակցել և շարունակում են մասնակցել սիրիահայ երիտասարդները:
Նախարարը ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարությունը նպատակահարմար է գտնում համագործակցելով մասնավոր հատվածի հետ կազմակերպել հավելյալ չվերթներ Սիրիա` երեխաներ տեղափոխելու և նրանց ամառային հանգիստը Հայաստանում կազմակերպելու համար:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դիվանագիտական ծառայությունների և ներկայացուցչությունների, իսկ ՀՀ սփյուռքի նախարարությունը համահայկական կառույցների միջոցով փորձում են կազմակերպել երեխաների ընտրության և տեղափոխման հարցերը:
ՀՀ սփյուռքի նախարարությունը շնորհակալություն է հայտնում հասարակական կազմակերպություններին, շարժումներին (Դատական փորձագետների և իրավագետների ասոցիացիա, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն, Սիրիահայերի աջակցման գրասենյակ, «Հայազն», «Հայրենադարձության և սիրիահայության աջակցության» խումբ և «Հայրենադարձ ընտանիքներին աջակցության» ֆեյսբուքյան խումբ), որոնք փորձում են համախմբվել և սիրիահայերին ցուցաբերել համապատասխան աջակցություն:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ գործող աշխատանքային խումբը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ.Զաքարյանի գլխավորությամբ, համագործակցում է խնդրո առարկայով մտահոգ բոլոր կառույցների, շարժումների հետ:
Արդեն նախարարություն են դիմել մի շարք գործարարներ, որոնք պատրաստ են աշխատատեղեր տրամադրել մեր հայրենակիցներին:
Ողջունելի է նաև այն անհատների առաջարկությունները, ովքեր պատրաստ են իրենց բնակարանները ժամանակավորապես տրամադրել մեր հայրենակիցներին, եթե դրա անհրաժեշտությունը լինի:
Հանդիպման ժամանակ գոհունակությամբ ընդգծվել է, որ Սիրիայում հայ համայնքը, նրա կազմակերպություններն ու կառույցները, հոգևոր առաջնորդները գործում են միասնաբար, իսկ համայնքի առաջ ծառացած խնդիրներին փորձում են տալ լուծումներ` համագործակցելով տեղի դիվանագիտական կառույցների և ՀՀ սփյուռքի նախարարության հետ:
Խորհրդակցության սիրիահայ մասնակիցները շեշտել են, որ ՀՀ-ում ամենուր սիրիահայերի նկատմամբ կա ջերմ վերաբերմունք, կարևորվել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատանքային խմբի գործունեությունն ու հույս հայտնվել, որ ցանկացած հարց ժամանակին կստանա իր լուծումը պետական համապատասխան կառույցների կողմից:
Նրանք նաև առաջարկել են, որ ՀՀ ԿԳՆ քննարկի դիպլոմների նույնականացման հետ կապված հարցերը:
Խորհրդակցության ընթացքում կարևորվել է նաև, որ հիմնախնդիրներին ճիշտ լուծում գտնելու նպատակով կազմակերպվում են քննարկումներ Հայաստանում գործող համահայկական կազմակերպությունների ներկայացուցիչների, մտավորականների և գիտնականների հետ:
Հանդիպմանը մասնակից սիրիահայերը մասնավորապես խնդրել են, որ լրատվամիջոցները զուսպ և զգուշավոր գտնվեն սիրիահայերի խնդիրները լուսաբանելիս, որովհետև ցանկացած տեղին չօգտագործված խոսք կարող է վտանգի տակ դնել սիրիահայ համայնքը և խոչընդոտել խնդիրների լուծմանը:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.