Իրաքի կողմից Թուրքիայի դիմաց օդային տարածք փակելու որոշումը կապվում է տարբեր հանգամանքների հետ: Բայց երբ հաղորդվում է, որ Արբիլ-Իսթանբուլ կամ Արպիլ-Անթալիա թռիչքներն են, որոնք առկախված են, հստակորեն խնդիրը կապվում է ուղղակի քրտական գործոնին:
Թուրքիայի տարածքին քուրտ ապստամբների ծավալած շարժումները վերստին լուսարձակի տակ են եկել։ Այժմ կանխազգուշացման քայլի կդիմվի քրտական կողմից փակելու` Թուրքիայի դիմաց օդային տարածքը: Նման որոշում կարող է ժամանակավոր լինել, մինչեւ որ իրավիճակը վերահանդարտեցնելու համապատասխան միջոցառումների դիմվի: Ոչ պաշտոնական մեկնաբանությունները տարաբնույթ են: Մինչ թուրքական լրատուամիջոցները Արբիլից Թուրքիա հասնող քարյուղի ծրագիրին նկատմամբ Բաղդատի անհամաձայնությանն են վերագրում պատահարը, Իրաքի օդանավային իշխանությունները խոսում են վերահսկողական սարքերի խանգարման մասին: Դրա դիմաց, թուրքական կողմը առարկում է, որ էդ դեպքում ինչո՞ւ միայն դեպի Թուրքիա եւ դեպի Սեուտական Արաբիա առկախվել են թռիչքները: Ավելի ուշ, Իրաքի վարչապետը, առանց ակնարկություն անելու օդային տարածքի փակումին, հայտնում էր, որ Իրաքը չի կարող ձեռնածալ մնալ իր երկրի հյուսիսային տարածքին նկատմամբ գործադրվող օդանավային հարձակումներին դիմաց:
Խնդիրը որոշ ծխածածկույթի տակ է եւ որոշ ժամանակ է պետք ճշգրիտ հետեւություններ կատարելու համար:
Փորձենք տեսնել սակայն, թե այլ ուղղությունների վրա ի՞նչ իրադրություններ են արձանագրվում, որոնք Անկարայի վարիչներին կիրառած քաղաքականության հետ ուղղակի-անուղղակի կապ կարող են ունենալ: Արեւմտյան լրատուամեքենան հստակ ճիգ է թափում միջնորդական եւ դիտորդական առաքելության ժամկետի ավարտի նախօրյակին համոզելու, որ Սիրիայի գործող իշխանություններին նկատմամբ օղակը առավելագույնս սեղմվել է արդեն, թե՝ հակաիշխանություն ուժերը արդեն իսկ վերահսկում են մայրաքաղաքի մի շարք թաղամասեր:
Բոլոր երեւույթներն ու նախադրյալները համոզում են, որ խնդիրը արդեն վաղուց դուրս է եկել Սիրիայի սահմաններից, իշխանություն-ընդդիմություն քաղաքական թե ռազմական ընդհարումների շրջագծից եւ ստացել` ոչ միայն շրջանային տարողություն, այլ հայտնված աշխարհաքաղաքական օրակարգի վրա:
Այսպես. Մոսկվան, հայտնապես միջինարեւելյան իր ռազմակայանն է սեպում Սիրիան, ուր գործող վարչակարգի տապալումը համարում է իր ձախողությունը կամ իր սեփական դիրքերից զիջումը: Մի կողմից ռուսական ռազմանավերը մոտենում են սիրիական ծովափ, մյուս կողմից ՆԱԹՈ-ն հայտարարում է, որ համապատասխան վերահսկողություն սաստկացուցած է ռուսական նավերի նկատմամբ: Խնդիրը ուրեմն, արաբական աշխարհի սահմաններից շատ անդին անցած է եւ ուղղակիորեն առնչված` ՄԱԿ-ի ԱԽ-ին, ՆԱԹՈ-ին, Ռուսաստանին։
Վերադառնանք Թուրքիա. վարչապետ Էրդողան շուտով կժամանի Մոսկվա: Նախատեսվում է, որ ան լուծման առաջարկ է ներկայացնելու Կրեմլինին։ Սիրիայի նկատմամբ թուրքական կեցուածքները որոշ ելեւէջներից են անցնում։ Թուրքական զինվորական համակարգին եւ քաղաքական թեւին միջեւ ցուցադրվում է որոշ հակասություն: Սա այնքան էական չի կարող լինել, որքան ՆԱԹՈ-ի անդամ Թուրքիայի կատարած հաշվարկը ռուսական գործոնին նկատմամբ: Տավութողլուի ձախողած լինելու հայտարարությունը, թուրքական զորքերի սահմանային անհետեւանք կուտակումները, թուրքական օդանավի կործանման առիթով կատարված հերքումները ճակատից մի քայլ հետ քաշվելու երեւույթներ են: Կարեւոր է, թե ի՞նչ առաջարկ պիտի կատարե վարչապետ Էրդողանը Մոսկվայի վարիչներին:
Թուրքիայի տարածքին վերստին գլուխ ցցած քրտական դրսեւորումները, հիմա ալ Արբիլի հետ օդային տարածքի փակումը (թեկուզ ժամանակավոր) խնդիրներ են, որոնք ռուսականին առընթեր քրտական գործոնին հետ հաշվի նստելու են մղում Անկարայի պատասխանատուները: Ի վերջո գարնանային նորաձեւ հովերը դատապարտված չեն սահմանափակված մնալու արաբական երկնքների վրա:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.