Իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել Գյումրիում իշխանափոխություն իրականացնել, այսինքն՝ թույլ չտալ, որ Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 5-րդ անգամ առաջադրվի, որի դեպքում նա, ամենայն հավանականությամբ, նորից կընտրվեր քաղաքապետ:
Իշխանությունը ցանկանում է Գյումրիի քաղաքապետի պաշտոնը հանձնել իրեն «իշխանությանն այլընտրանք» հռչակած ԲՀԿ ներկայացուցչին՝ այս կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Սամվել Բալասանյանին: Իհարկե, Վարդան Ղուկասյանը փորձում է համառել, իր մամուլի քարտուղարի միջոցով հայտարարում է, թե ինքը, անկախ կուսակցության որոշումից, առաջադրվելու է քաղաքապետի թեկնածու, բայց դա այնքան էլ այդպես չէ:
Օրերս Ղուկասյանն այցելել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ով եւս փորձել էր համոզել նրան, որ պետք է ենթարկվել նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը եւ չառաջադրվել: Բայց նույնիսկ Հովիկ Աբրահամյանին չի հաջողվել կոտրել Վարդան Ղուկասյանի կամքը, ով ասում է, թե՝ թողեք առաջադրվեմ, հաղթեմ, հետո եթե ուզում եք, կարող եմ եւ հրաժարական տալ: Այսպիսով, նա փորձում է ցույց տալ, որ ինքը վայելում է գյումրեցիների սերն ու համակրանքը, եւ նրանք պատրաստ են իրեն հերթական անգամ ընտրել քաղաքապետ:
Այս շաբաթվա ընթացքում սպասվում է, որ Վարդան Ղուկասյանը կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանին, ով արդեն առանց միջնորդների, անձամբ խորհուրդ կտա նրան չառաջադրվել: Մեր տեղեկություններով, Ղուկասյանն իր մերձավոր շրջապատին ասել է, որ եթե իրեն չհաջողվի համոզել Սերժ Սարգսյանին, ինքը նախագահի կամքին հակառակ չի գնա: Իսկ քանի որ Սերժ Սարգսյանը որոշել է հրաժարվել Վարդան Ղուկասյանից, ապա կարելի է ասել, որ Գյումրիի ապագա քաղաքապետի հարցը կանխորոշված է:
Իսկ ինչո՞ւ որոշեցին փոխել Վարդան Ղուկասյանին, ի՞նչ մեղք է նա գործել, որ իշխանությունը չի ցանկանում նրան ներել: Ղուկասյանը 14 տարի ղեկավարում էր Գյումրին եւ այդ ընթացքում բազմաթիվ տհաճ պատմությունների մեջ է ընկել, որոնք կարող էին պատճառ հանդիսանալ, որ իշխանությունը հրաժարվեր նրանից: Միայն նրա եղբոր եւ որդու մասնակցությամբ Գյումրիում եւ հարակից տարածքներում բազմաթիվ հանցագործություններ են տեղի ունեցել, սակայն իշխանությունն ամեն անգամ աչք էր փակում դրանց վրա: Ինչո՞ւ. որովհետեւ Վարդան Ղուկասյանը մի բան կատարում էր անթերի. նա ցանկացած ընտրության ժամանակ ապահովում էր կենտրոնական իշխանության համար ցանկալի արդյունք, ինչը տեղի չունեցավ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Սա ցույց տվեց, որ Ղուկասյանն արդեն սպառել է իրեն, եւ նրան այլեւս անիմաստ է հանդուրժել: Իհարկե, Վարդան Ղուկասյանն ուներ այդ պարտությունների իր բացատրությունները, ուներ իր մեղսակիցները՝ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյան, ոստիկանապետ Կարեն Բաբակեխյան, բայց Գյումրիի պատասխանատուն, այնուամենայնիվ, Վարդան Ղուկասյանն էր, եւ նա էլ պետք է պատասխան տար կատարվածի համար: Իշխանությունը կարող է ներել ցանկացած հանցանք, բայց ոչ իր վերարտադրությանը սպառնալիք ներկայացնողներին:
Հիմա՝ իսկ ինչո՞ւ Սամվել Բալասանյանը եւ ոչ ուրիշը: Շատերի մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչու է Սերժ Սարգսյանը հանրապետության 2-րդ քաղաքը հանձնում մի կուսակցության, որը կարծես թե չի ենթարկվում իրեն եւ մերթընդմերթ ընդդիմադիր «զամաշկեք» է դրսեւորում: Նախ Սամվել Բալասանյանը լավագույն փոխզիջումն է Վարդան Ղուկասյանի եւ մեկ այլ ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի միջեւ, ով համարվում է ավելի արմատական ԲՀԿ-ական: Բալասանյանին դարձնելով քաղաքապետ՝ ազատվում է թիվ 35 ընտրատարածքը, որտեղից կարող է պատգամավոր ընտրվել Արման Սահակյանը, ով մայիսյան ընտրությունների ժամանակ պարտվեց Մարտուն Գրիգորյանին, եւ դրանով Վարդան Ղուկասյանի թույլ տված սխալն ուղղվում է: Իսկ ամենակարեւորը թերեւս այն է, որ սրանով Սարգսյանը ցույց կտա, որ ԲՀԿ-ի հետ իր հարաբերությունները կառուցվում են փոխադարձ վստահության վրա:
Հրապարակ
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.