Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին, այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ողջունելով դեսպանի՝ Հայաստանի խորհրդարանում անցկացրած մի շարք հանդիպումները՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ բարձր է գնահատում Թիան Չանչունի ջանքերը՝ խորացնելու և ամրապնդելու հայ-չինական հարաբերությունները, ամենատարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը:
Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ հարաբերությունների զարգացումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:
Շնորհավորելով Հերմինե Նաղդալյանին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ՝ Թիան Չանչունը նկատել է, որ նա ապացույց է և լավ օրինակ, թե ինչպես կինը կարող է քաղաքականության մեջ բարձր դիրքերի հասնել:
Դեսպանի խոսքով՝ Չինաստանը ևս կարևորում է կանանց ներկայացվածությունն ու ակտիվ մասնակցությունը քաղաքականության մեջ և մյուս ոլորտներում՝ այդ ուղղությամբ ներդնելով նորանոր ջանքեր:
Թիան Չանչունը ցանկություն է հայտնել ակտիվացնելու շփումները երկու երկրների կանանց հասարակական կազմակերպությունների միջև՝ նշելով, որ այդ հարցում ակնկալում է նաև Հերմինե Նաղդալյանի աջակցությունը:
Բարձր գնահատելով այս գաղափարը՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը, ով միաժամանակ նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի նախագահն է, դեպանի միջոցով հրավեր է փոխանցել Չինաստանը կերտելու գործում ներդրում ունեցող, հասարակական եւ քաղաքական ակտիվ գործունեություն ծավալող կանանց` այցելելու Հայաստան, քննարկելու համագործակցության, համատեղ արդյունավետ աշխատանքի ուղղությունները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական եւ այլ ոլորտներում հայ-չինական կապերի սերտացման, հարաբերությունների խորացման մեծ ներուժն իրացնելու անհրաժեշտությանը:
Հերմինե Նաղդալյանը կարևորել է այն հանգամանքը, որ տարեցտարի ավելի հաճախակի են դառնում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները, իսկ գործադիր մարմինների միջև հաստատված բարձր մակարդակի հարաբերություններին զուգահեռ դինամիկ կերպով զարգանում են նաև միջխորհրդարանական և միջկուսակցական կապերը:
Շահեկան արդյունքների հասնելու տեսանկյունից նա առանձնացրել է 2011 թ. մարտին ստեղծված հայ-չինական հարաբերությունների ուսումնասիրման և երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցերի համակարգման խորհրդի գործունեությունը:
Խոսելով կրթության ոլորտում համագործակցությունից՝ կողմերը հաստատել են, որ այստեղ ևս առաջընթացի բավական մեծ հնարավորություններ են նկատվում, Հայաստանում օրեցօր մեծանում է Չինաստանում կրթությամբ, չինական մշակույթով, լեզվով հետաքրքրվող երիտասարդների թիվը:
Հանդիպման ավարտին զրուցակիցները ևս մեկ անգամ շեշտել են իրենց պատրաստակամությունը՝ ներդնելու նորանոր ջանքեր հայ-չինական հարաբերություններն էլ ավելի զարգացնելու և խորացնելու ուղղությամբ՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարեկեցությանը:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.