2012 թ. մայիսի 14-ից Հայաստանի դատական դեպարտամենտի պաշտոնական էջում տեղադրված է զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների գործով Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը, որով սահմանվում է նաև, թե ինչ ասել է «տեղեկատվության պատշաճ աղբյուր» և «ոչ պատշաճ» աղբյուր: Որոշումը պարտադիր է բոլորի՝ պետական, տեղական կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար:
Ինչպես նշում է այսօրվա «Ժողովուրդը», այս «պատշաճ» և «ոչ պատշաճ սահմանումների» արդյունքում կստացվի, որ եթե մեկը լրագրողին ինչ-որ տեղեկություն թաքուն է փոխանցել (թեկուզ իրականությանը համապատասխանող), դա պատշաճ աղբյուր չէ, իսկ եթե նույն մարդը բացահայտ է ասել, և այդ մասին միանգամից նշվել է հրապարակված հոդվածում` պատշաճ է: Թերթը նկատում է, որ այս «տխրահռչակ» որոշման արդյունքում առաջիկայում լրագրողները լուրջ դժվարություններ կունենան իրենց փակ աղբյուրների հետ շփվելիս, ինչը խոսքի ազատության սահմանափակման ուղղակի դրսևորում է:
Դատական դեպարտամենտը ի հիմնավորում նշում է, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների նպատակն է օրենքների միատեսակ կիրառությունը, այսինքն՝ եթե օրենքը որոշակի ձևով կիրառվել է մի անձի նկատմամբ, ապա հասարակության մնացած անդամները նմանատիպ գործերով կարող են դատարանից պահանջել, որպեսզի նույն օրենքն իրենց նկատմամբ էլ նույն կերպ կիրառվի:
Ակնհայտ է, որ դատական գործընթացում այս երկու սահմանումների որակման ժամանակ ի հայտ կգա տեղեկատվության աղբյուրի բացահայտման խնդիր, սակայն Դատական դեպարտամենտի հանրային կապերի ծառայության ղեկավար է Արսեն Բաբայանն այդ կարծիքը չի կիսում:
Այս համատեքստում նա բերեց հետևյալ օրինակը: Օրինակ՝ եթե մեկը սրճարանում ինչ-որ բան է լսում, ապա չի կարող այն անմիջապես, առանց «մշակման»՝ տեղեկատվության աղբյուրի ճշտման և որոշակի այլ գործողությունների հրապարակել: Կամ կարող է, բայց այդ դեպքում լրագրողը դառնում է պատասխանատուն, եթե դատարանը որոշի, որ առկա է զրպարտություն կամ վիրավորանք:
Նշենք, որ սա ոչ այլ ինչ է, քան լրագրողական էթիկայի ոսկե կանոնների պահանջ, որն ասում է, որ տեղեկատվությունը պետք է ճշտվի գոնե երկու աղբյուրից, իսկ ցանկալի է՝ երեք:
Ի պատասխան հարցադրման, որ սրանով, փաստորեն, «սահմանվում են լրագրողական էթիկայի կամ ինքնակարգավորման կանոններ» Դատական դեպարտամենտի հանրային կապերի պատասխանատուն նշեց, որ, այո, դրանք լրատվամիջոցի համար կարող են ինքնակարգավորման հիմք դառնալ, բայց խնդիրը օրենքի միատեսակ կիրառումն է:
«Իսկ մեկ պատշաճ աղբյուրից, այո տեղեկատվությունը կարող է հրապարակվել, խոսքն այն մասին է, թե այդ մեկ աղբյուրը որքանո՞վ է պատշաճ. արդյո՞ք բամբասանք չէ կամ միտումնավոր կազմակերպված»,- ասաց Արսեն Բաբայանը:
Դիտարկմանը, թե այդ նախադեպային որոշմամբ, լրագրողը ստիպված կլինի բացահայտել իր աղբյուրը, Արսեն Բաբայանը նկատեց, որ լրագրողը ցանկացած դեպքում կարող է օգտվել իր այդ իրավունքից, սակայն այդ դեպքում կվերցնի իր վրա ողջ պատասխանատվությունը:
«Այսինքն՝ եթե շատ կարևոր է այդ աղբյուրը, մի նշիր, բայց քեզ վրա վերցրու: Եվ հետո մինչ այս էլ, դատարանը կարող էր որոշ դեպքերում աղբյուրը բացահայտելու հետ կապված որոշում կայացնել»,-ասաց նա՝ հավելելով, որ թող ընթերցողի մոտ տպավորություն չստեղծվի, թե հենց թերթը գրի «մեր աղբյուրը», առաջանալու է պատասխանատվության խնդիր: Այլ միայն այն դեպքում, եթե կա զրպարտանք և կամ վիրավորանք ու դատական հայց:
Երևանի մամուլի ակումբի փորձագիտական եզրակացության մեջ ասված է, որ դատարանների կողմից օրենքի միատեսակ մեկնաբանման անհրաժեշտությունը հասունացել էր վաղուց։
«Իսկ ինչո՞ւ կարելի է արդարացված համարել Վճռաբեկ դատարանի որոշումը նախադեպային գնահատելը … Առաջիկայում հնարավոր է տրվի այս որոշումների իրավական փորձաքննությունը, սակայն առայժմ նկատենք, որ դրանք գրեթե լիարժեքորեն սահմանել են վիրավորանքի և զրպարտության գնահատման չափանիշները, «հրապարակային» հասկացությունը, գնահատողական դատողության և փաստի տարբերությունը, հանրային գերակա շահով պայմանավորված լինելու դեպքում վիրավորանքի բացակայությունը, վիրավորանքի և զրպարտության գործերով պատասխանատվությունից ազատվելու դեպքերը և այլն»:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Tert.am–ի հետ զրույցում նշեց, որ այս որոշման մեջ տեսնում են որոշակի խնդիրներ և վերապահումներից մեկը վերաբերում է հենց տեղատվության աղբյուրի բացահայտման հնարավորությանը: «Մենք էդ խնդիրը նշում ենք այդտեղ»,- ասաց Բորիս Նավասարդյանը:
Վերաքննիչ դատարանը հանուն Հայաստանի Հանրապետության, անդրադառնալով կոնկրետ արտահայտության զրպարտությունը գնահատելու չափանիշներին, արձանագրել է, որ անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, դրանք չպետք է լինեն վերացական, իսկ «վիրավորանք» և «զրպարտություն» որակվելու համար պետք է առկա լինեն մի շարք չափանիշներ, ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, լինեն ոչ միայն սուտ, այլև անհիմն, և իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։
«Գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ, որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ»,- նշված է Վերաքննիչ դատարանի որոշման մեջ:
Թերթ.am
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.