Այսօր «Ժառանգություն» կուսակցության ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ «Հարսնաքարի» վերջին դեպքերին և ասաց, որ հասարակությունը պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկի, որ Ռուբեն Հայրապետյանի նման անձինք իրապես հրաժարվեն մանդատից և չներկայացնեն մեր հասարակությունը ՀՀ-ի Ազգային ժողովում:
«Առաջին անգամ հասարակության ճնշման ներքո հրաժարական տվեց որևէ պաշտոնյա: Միգուցե այդ որոշումը իրենը չէր, միգուցե իր հայտարարությունը ինքը չի գրել, բայց նա իր ստորագրությունն է դրել դրա տակ: Սա հասարակական պահանջի արդյունք է: Մենք պետք է այնպիսի հասարակություն լինենք, որը պահանջատեր լինի ու կանչի պատասխանատվության յուրաքանչյուրին՝ ոչ միայն մեկին, ոչ միայն մի դեպքով»,- ասաց նա:
«Սա պետք է լինի շարունակական բնույթ կրող գործընթաց: Ռուբեն Հայրապետյանը մենակ չէ ԱԺ-ում: Իմ կարծիքով ԱԺ-ում մարդիկ կան, որ Ռուբեն Հայրապետյանից շատ ավելի «պայծառ» դեմքեր են: Հետևաբար` սա ոչ միայն նրա, այլ նաև տասնյակից ավելի մարդկանց է վերաբերում»,-նկատեց նա և հավելեց, որ այդ մարդիկ Հայաստանի խորհրդարանի հետ կապ չպետք է ունենան:
Ըստ պատգամավորի` ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվեց հասարակական ընդվզման համատեքստում: Զարուհի Փոստանջյանը նաև նշեց, որ պետության ներսում տեղի են ունենում այնպիսի գործընթացներ, որին պետք է տրվի ոչ միայն իրավական գնահատական, այլ նաև՝ քաղաքական:
«2001թ-ին քաղաքական գնահատական պետք է տրվեր «Առագաստ» սրճարանում կատարված սպանությանը, որի բռնարարքի խորհրդանիշը այդ ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր: Եթե ժամանակին մեղավորները պատժվեին, միգուցե այսօր այդ դեպքը տեղի չունենար»,-ասաց նա:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.