Այսօր` հուլիսի 6ին, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ «Ժառանգություն» կուսակցությունն առաջիկա նախագահական ընտրություններում կունենա իր թեկնածուն և այդ մարդը անվեհապահորեն կլինի կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այն հարցին, թե արդյո՞ք նման հստակ որոշում արդեն կա կուսակցության ներսում, քանի որ մինչ այժմ կուսակցության մյուս անդամները պարբերաբար ասել են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ վերջնական որոշում չի կայացրել, նա պատասխանեց. «Իհարկե, որոշում չկա, քանի որ դեռևս չենք հասել գործընթացի այդ փուլին: Դեռ ժամանակ կա, բայց դա կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը»:
Զարուհի Փոստանջյանը հույս հայտնեց, որ «Ժառանգության» առաջնորդը կլինի ընդդիմության միասնական թեկնածուն:
«Մենք այն ուժն ենք, որն ուզում է իրական ու համակարգային փոփոխությունների հասնել»,- ասաց նա:
Զարուհի Փոստանջյանը ասաց, որ եթե «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջիկա նախագահական ընտրությունների իր թեկնածությունն առաջադրի, «Ժառանգություն» կուսակցությունը չի ընդունի նրան՝ որպես միասնական թեկնածու ու չի սատարի նրան:
«Միասնական թեկնածուի գաղափարին դրական ենք վերաբերվում, բայց թեկնածուին չենք տեսնում Լևոն Տեր–Պետրոսյանին:
Մենք բացառում ենք գործող և արդեն ոչ գործող նախագահների թեկնածուներին սատարումը: Նրանք ունեցել են իրենց ներդրումը, բայց ավելի շատ խոչընդոտել են ՀՀ-ի զարգացմանը»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.