Հայ ազգային կոնգրեսի համակարգող, պատգամավոր Լևոն Զուրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է «Հարսնաքարում» սպանված զինվորական Վահե Ավետյանի հիշատակի և բողոքի ակցիաներին իր մասնակցությանը:
«Հայաստանում արդարադատության և օրենքի գերակայության հաստատման Շարժման սիրելի մասնակիցներ.
«Հարսնաքարի» դեպքերը դարձան այն դետոնատորը, որ պայթեցրեց մեր կյանքի սովորական ընթացքը և բոլորիս, տարբեր քաղաքական հայացքներ և համակրանքներ ունեցող, ինչպես նաև որևէ քաղաքական ուղղվածություն չունեցող քաղաքացիներիս միավորեց արդարադատության պահանջի, մեր երկրում ապօրինություններին, բռնություններին և անպատժելիության վերջ դնելու նպատակի շուրջ: Մեզ միավորել է արժանապատվության սուր զգացումը, քաղաքացիական համարձակությունը և երկրում օրենքի իշխանություն հաստատելու երազանքը: Մեր ամբողջ հասարկությունը վրդովված է նրանից, որ տարիներ շարունակ, վայելելով իշխանության հանցավոր հովանավորությունը, մի խումբ մարդիկ իրենց են վերագրել վերին «արդարադատություն» լինելու, մարդկանց իրենց քմահաճույքով Լինչի դատաստանի ենթարկելու իրավունքը:
«Հարսնաքարի» դեպքերին հասարակության հզոր արձագանքը անակնկալ էր իշխանությունների համար, և բոլորս կարող ենք հպարտանալ, որ մեր գործողություններով կարողացանք մթնոլորտ փոխել երկրում, արթնացնել ժողովրդի մեջ արդարատաության և օրինականության համար պայքարելու ամհրաժեշտության գիտակցումը:
Բայց չգիտես ինչու հենց այս պահին, երբ շարժումը վայելում է իր վճռականության և հաստատակամության առաջին պտուղները, երբ սարսափելով հասարակության ընդվզման չափերից, իշխանությունները ստիպված էին պարտադրել Ռուբեն Հայրապետյանի հրաժարումը ԱԺ պատգամավորի մանդատից, մեր այս ազնիվ նախաձեռնության մասնակիցների մեջ սկսվել են փոխադարձ մեղադրանքներ, որոնք միայն կարող են ջլատել հզոր թափ հավաքած շարժումը:
Որոշ մասնակիցներ խոսում են այն մասին, որ պետք չէ քաղաքականացնել բողոքի ակցիաները: Նրանց հակադարձողները փաստարկում են, որ հնարավոր չէ նպատակի հասնել առանց բողոքներ ուղղելու հանցագործերին հովանավորող իշխանությունների դեմ: Ոմանք ասում են, թե Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները փորձում են քաղաքական դիվիդենտներ քաղել բողոքի ակցիաներից և սեփականացնել շարժումը, նրանց պատասխանողները պնդում են, որ Կոնգրեսը արդեն հինգերորդ տարին է զբաղված այս պայքարով և որ ակցիաների մասնակիցների ճնշող մեծամասնությունը Կոնգրեսից են:
Ես կարծում եմ, որ հանուն Վահե Ավետյանի հիշատակի և հանուն արդարադատության այս շարժման հաղթանակի’ պետք է ամնմիջապես դադարեցնել փոխադարձ մեղադրանքները և բոլոր խոսակցություններն այն մասին, թե ով ունի իրավունք մասնակցելու այս շարժմանը, և ով’ ոչ:
Սա բոլորիս Շարժումն է:
ՆՐԱՆՑ, ովքեր պնդում են, որ պետք չի քաղաքականացնել այն, և ՆՐԱՆՑ, ովքեր գտնում են, որ պետք է քաղաքականացնել:
ՆՐԱՆՑ, ովքեր կատարվածի համար մեղավոր են համարում Սերժ Սարգսյանի ռեժիմին և ստեղծված արատավոր համակարգը, և ՆՐԱՆՑ ովքեր կատարվածի համար մեղադրում են միայն Ռուբեն Հայրապետյանին կամ նրա հովանավորված թիկնապահներին:
ՆՐԱՆՑ ովքեր արդեն հինգ կամ տաս տարի պայքարում են արդարության համար Հայաստանի հրապարակներում կամ բանտերում, և ՆՐԱՆՑ, ովքեր առաջին անգամ են մասնակցում նման ակցիաների:
ՆՐԱՆՑ, ովքեր եկել են որպես անկախ քաղաքացի, և ՆՐԱՆՑ, ովքեր որևէ քաղաքական հոսանքի կամ կուսակցության մաս են կազմում:
Այս Շարժումը կհաղթանակի, եթե իրար չվանենք և համախմբվենք ընդհանուր նպատակի’ արդարադատության հաղթանակի շուրջ: և ամեն ոք թող անկաշկանդ ներկայացնի իր պատկերացումները չարիքի և նրա հաղթահարման մասին: Կարծիքների բազմազանությունից ոչինչ չենք կորցնելու, այլ շահելու ենք, դա միայն նպաստելու է, որ նորանոր մարդիկ միանան այս սրբազան գործին:
Ինչ վերաբերում է իմ մասնակցությանը ակցիաներին, ապա ԱԺ պատգամավոր, Կոնգրեսի խմբակցության ղեկավար լինելը, ինձ չի կարող զրկել քաղաքացու իմ իրավունքներից, և ես բոլոր այս ակցիաներին առաջին հերթին մասնակցում եմ հենց որպես վրդովված, արդարադատություն փնտրող ՔԱՂԱՔԱՑԻ: Վստահ եմ, նույն կերպ են վարվում Կոնգրեսի մյուս բոլոր ներկայացուցիչները: Մեր մասնակցությունից դժգոհող բոլոր անհատներին և ուժերին առաջարկում եմ օգտվել հենց այդ՝ ՔԱՂԱՔԱՑՈՒ իրավունքից: Այդ դեպքում ոչ ոք չի կարողանա սեփականացնել ժողովրդական շարժումը:»
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.