«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնությունը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, պահանջելով ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին ներգրավել հարուցված քրգործում, որպես կասկածյալ:
Դիմումում ասվում է.
«Ձեզ ենք դիմում հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում կայացված ինքնադատաստանի գործով, որի տուժածներից Վահե Ավետյանը դաժան ծեծի ու խոշտանգման արդյունքում մահացավ հունիսի 29-ին:
Սույն դեպքի առթիվ հարուցվել է քրգործ, որը քննվում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում, կա 6 կալանավորված:
Դեպքի առաջին իսկ պահից հանրության մոտ ձևավորվել է այն կասկածը, որ ինքնադատաստանի հրամանը տվել է Հանրապետական կուսակցության անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Դեպքից անցել է արդեն երկու շաբաթ, սակայն դեռևս չի քննարկվում նրան գործում որպես կասկածյալ ներգրավելու վարկածը: Ավելին, հանցագործության ոչ բոլոր մասնակիցներն են կալանավորվել. ըստ տուժողների հրապարակային հայտարարության` ինքնադատաստանին մասնակցել է 10-15 հոգի:
Հաշվի առնելով, որ ՀՀ Դատախազության սահմանադրական գործառույթն է` պաշտպանել հանրային իրավունքը և պետական շահը, պահանջում ենք հետևյալը.
Դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործում Ռուբեն Հայրապետյանին ներգրավել որպես կասկածյալ և ձերբակալել նրան: Ըստ մամուլի կալանավորվածների մեջ կան նաև նրա անձնական թիկնազորի անդամներ: Իր կողմից նախկինում հրավիրված ասուլիսի ժամանակ Ռուբեն Հայրապետյանը հրապարակավ հանդես է եկել բռնության կոչերով և հայտարարել է, որ մարդկանց պատժում է ծեծի միջոցով, ինչը հիմք է տալիս մեզ եզրակացնելու, որ «Հարսնաքարի» հանցագործության պարագայում ևս նա ընդունակ էր նման հրաման տալու: Բացի այդ, հուլիսի 3-ին Ազգային Ժողովի մանդատից հրաժարվելու հայտարարության մեջ նա ընդունել է իր մեղավորությունը:
Քրեական գործում ներգրավել հունիսի 17-ի հանցագործության հետ առնչված բոլոր անձանց:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործը վերցնել ոստիկանության վարույթից և տեղափոխել Հատուկ Քննչական Ծառայության վարույթ, քանի որ այս ընթացքում ոստիկանության քննչական գործողությունները չեն համապատասխանում անկողմնակալ հետաքննություն անցակացնելու հանրության պահանջին: Ավելին, դեպքի առաջին իսկ օրերին մի քանի բարձրաստիճան ոստիկաններ ի սկզբանե հայտարարել են, որ Ռուբեն Հայրապետյանն անմեղ է` առանց հետաքննության ավարտի եզրակացության: Մամուլում նաև շրջանառվել է այն լուրը, որ Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը բարեկամական կապեր ունի Ռուբեն Հայրապետյանի հետ:
Հստակ քայլեր կատարել և որոշումներ կայացնել` թույլ չտալու, որ Ռուբեն Հայրապետյանը լքի Հայաստանի Հանրապետության տարածքը մինչև քննության ավարտը և չկարողանա փախչել Հայաստանից` խուսափելով արդարադատությունից: Եթե Ռուբեն Հայրապետյանը լքի Հայաստանի Հանրապետությունը և խուսափի հնարավոր պատժից, ապա դրա ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ դատախազությունը` ի դեմս ձեզ:
Պահանջում ենք հստակ, վճռական և շտապ գործողություններ ու որոշումներ մեր պահանջներն ի կատար ածելու վերաբերյալ, պահանջում ենք նաև հրապարակային կերպով պատասխանել մեր պահանջներին և տեղեկացնել հանրությանը գործի բոլոր մանրամասների և զարգացումների վերաբերյալ, գործել թափանցիկ և հաշվետու:
Այս գործը քննություն կլինի ՀՀ դատախազության համար`փաստելու, որ ինքը կատարում է իր Սահմանադական գործառույթները` պաշտպանում է հանրության իրավունքներն ու պետական շահը, այլ ոչ թե փոքրաթիվ արտոնյալ խավի քրեաօլիգարխիկ շահերը: Հակառակ պարագայում մենք կփաստենք, որ ՀՀ դատախազությունը անգործության է մատնված` իր բոլոր հետևանքներով, և հնարավորություն կստանանք քաղաքացիական ուղիղ գորոծողություներով ինքներս հասնելու արդարության հաստատամանը` իրավունքի գերակայության և սահմանդրական գործառույթների իրականացման հիման վրա»:
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
- 15:10-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»
- 15:10Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլինի
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.