Հայաստան ներմուծվող գենփոփոխված սննդի վտանգի գնահատումը
Վերջին շրջանում բավականին հաճախ է քննարկվում գենետիկորեն փոփոխվածապրանքների (ԳՓԱ) և նրանցվնասակարության հարցը: Հատկապես ուշագրավ է ԱՄՆ -ի և Եվրոմիության միջև ծավալված սկանդալային բնույթ կրող վեճերը: Եվրոմիության դժգոհությունն են առաջացրել ԱՄՆ -ից ներմուծվող ԳՓԱ -ների ծավալների մեծացումը, որոնք, ի դեպ, ԱՄՆ-ում արգելված չեն և իրացվում են ներքին շուկայում: ԳՓԱ-ների և նրանցից պատրաստվող ապրանքատեսակների հիմնական արտադրող պետություններն են ԱՄՆ-ն, Չինաստանը, Ավստրալիան, Կանադան, իսկ հիմնական ներկրողները` ԱՄՆ, Եվրոմիությունը, Ռուսաստանը: 2000 թ —ից սկսած, 13 պետություններ իրականացնում են ԳՓԱ —ներիարտադրություն, որը կազմում է նրանց ընդհանուր արտադրության 68% —ը:
Ինֆորմացիոն աղբյուրներում բերված իրարամերժ տեղեկատվությունը բնակչության մեջձևավորել է խուճապային մթնոլորտ, որն, ավելի շուտ, ճշգրիտ ինֆորմացիայի բացակայության և ապատեղեկացվածության արդյունք է, քան հակառակը:
Ի՞նչ են ԳՓԱ —ները, արդյոք նրանք վտանգավոր են մարդու առողջության և էկոլոգիայի համար:
Քաղաքակրթությունների զարգացումն ընթանում է գլոբալացման ուղով` առաջացնելով նաեւ նորանոր խնդիրներ: Երկրագնդի բնակչության թիվն արդեն 7 միլիարդ է և առաջիկա 50 տարում այնկկրկնապատկվի: Առաջնային խնդիր է դառնում բնակչությանը սննդով ապահովելու հարցը: Ծառացած խնդրի լուծման համար կարևոր և հեռանկարային են գիտական` կենսատեխնոլոգիական, ուղղությունների կատարելագործումը, հատկապես գենային ինժիներիայի զարգացումը:
Շնորհիվ գիտատեխնիկական աննախադեպ առաջընթացի, վերջին 100-ամյակի ընթացքում մարդուկերակրացանկը կտրուկ փոխվել է: Փաստացի, հասարակության ուրբանիզացված մասի արդեն 3-4-րդ սերունդը սնվում է ոչ այն սննդով, որով սնվում էին 1000-ամյակներ շարունակ: Գյուղապրանքները, մինչև սպառողին հասնելը, անցնում են մի շարք արտադրական վերամշակումներ, հավելվում են քիմիական արդյունաբերության մի շարք պրոդուկտներով (գունանյութեր, կոնսերվանտեր, համային ուժեղացուցիչներ և այլն), որոնց նպատակն է լավացնել ապրանքատեսակի համային չափանիշները և երկարացնել պահպանման ժամկետը: Քիմիական վերամշակման ճանապարհով փայտից ստանում են էթիլ սպիրտ, սննդային արժեք չունեցող ճարպերից (նավթից ևս)` մարգարին, իսկ երշիկեղենը պատրաստվում է սոյայի, օսլայի, ցելյուլոզի և գունանյութերի համակցությամբ: Սննդատեսակների պահածոյացման և ժամկետի երկարացման համար կիրառվում են կոնսերվանտներ, որոնք խիստ վտանգավոր են մարդու առողջության համար (ունեն ուռուցքառաջացնող և հակաբակտերյալ հատկություններ — առաջացնում են դիսբակտերիոզ): ԳՓԱ-ները մոդայի վերջին ճիչն են և սննդային այսբերգի միայն տեսանելի մասը, դրա համար էլ դառձել են տեղեկատվության ամենաքննարկվող խնդիրը, իսկ մնացածը «մանրուքներ են»:
Գենետիկորեն փոփոխված ապրանքները հնարավորություն են տալիս մարդկության առջև ծառացած խնդիրների մի ստվար հատվածի լուծման, որը ունի ինչպես կողմնակիցներ, այնպես էլ քննադատողներ:Կողմնակիցների շարքերում են ԳՓԱ արտադրողները, արտադրող և արտահանող պետությունները, կենսատեխնոլոգները և գենետիկները (հատկապես ԳՓԱ-ների հետ աշխատող մասնագետները), իսկ քննադատողները` բնական ծագումով ապրանքատեսակներ արտադրողներ, որոնք մրցակցային առումով տուժում են, բժիշկների և էկոլոգների որոշ շրջանակներ, կրոնական կազմակերպություններ, որոնք խստիվ դեմ են «Աստծո գործերում» մարդու խառնվելուն: Էկոլոգները մատնանշում են, որ ԳՓ — բույսերը կարող են փոխել երկրագնդի էկոլոգիական պատկերը, սակայն մարդկությունն արդեն իր գոյությամբ և գործունէությամբ փոխել է այն, և սա ընդամենը կաթիլ է տակառի մեջ: Մասանավորապես, մատնանշվում է ԳՓ — եգիպտացորենը, որն ընդունակ է սպանելու վնասատու միջատներին, միաժամանակ սպանում է նաև օգտակար միջատներին, մեղուներին: ԳՓ — բույսերը կարող են խաչասերվել իրենց վայրի ազգակիցների հետ և փոխանցել փոփոխված հատկանիշները նրանց: Նկատվել են ալերգիաների դեպքեր ԳՓԱ-ների նկատմամբ, օրինակ ԳՓ -գետնանուշից (արախիս) և պոմիդորից:
Բայց հիմնական շեշտը դրվում է գենետիկական վտանգի վրա: Ենթադրվում է, որտրանսգենային ապրանքների մեջ ներդրված օտարածին գեները մարդու մարսողական համակարգով կարող են փոխանցվել մարդուն, և մարդը կենթարկվի մուտացիայի`կվտանգվիմարդկային գենոֆոնդը:
Արդյոք այս ամենը ռեալ է, ո՞րն է այս իրարամերժ տեղեկատվության մեջ ճշմարիտը, ի՞նչ են իրենցից ներկայացնում ԳՓԱ — ները և ինչո՞վ են սպառնում մարդկությանը:
Գենետիկորեն փոփոխված ապրանքներ (ԳՓԱ) տերմինը օգտագործվում է լաբորատոր պայմաններում գենետիկական փոփոխությունների ենթարկված օրգանիզմները մատնանշելու համար: Գենային ինժիներիայի ժամանակակից մեթոդները թույլ են տալիս անմիջականորեն արագ և ուղղորդված կերպով իրականացնել գենետիկական փոփոխություններ: Գենետիկական փոփոխությունները նպատակ ունեն բարելավելու ապրանքի որակը, բարձրացնելու սննդային արժեքը, ուժեղացնելու օրգանիզմների կայունությունը անբարենպաստ պայմանների ու վնասատուների նկատմամբ, օժտելու նոր օգտակար հատկանիշերով և այլն: Նախկինում նույն նպատակներին հասնելու համար կիրառվում էին մուտագենեզի, սելեկցիայի և կենսատեխնոլոգիական այլ մեթոդներ, որոնք ավելի ժամանակատար էին և պատահական բնույթ էին կրում:
Գենային ինժիներիայի ժամանակակից մեթոդներից է մոլեկուլային կլոնավորման մեթոդը, որտեղ օգտագործվում են պլազմիդներ, վիրուսներ (ֆագեր), տրանսպոզոններ` որպես օտարածին ԴՆԹ -ի տեղափոխիչներ (վեկտոր) թիրախ հանդիսացող օրգանիզմի ԴՆԹ -ի կազմի մեջ ներմուծելու նպատակով:
Պլազմիդներ: Բակտերաներում, բացի հիմնական` ժառանգական ԴՆԹ -ից, կարող են պարունակվել ոչ քրոմոսոմային ԴՆԹ -ի օղակաձև հատվածներ, որոնք ընդունակ են ներգրավվել քրոմոսոմային ԴՆԹ -ի մեջ և մասնակցել կենսասինթեզի պրոցեսներին: Պլազմիդները կարող են փոխանակվել մոտ ազգակից բակտերիաների միջև` փոխանցելով իրենց մեջ պարունակվող գենետիկական ինֆորմացիան:
Վիրուսներ և ֆագեր: Ցանկացած օրգանիզմ բնության մեջ ունի իրեն առանձնահատուկ վիրուսների տեսականի, որոնց նկատմամբ ընկալունակ կարող են լինել նաև նրան մոտ ազգակից տեսակները: Վիրուսային ԴՆԹ -ն կարող է ներառվել թիրախ հանդիսացող օրգանիզմի քրոմոսոմային ԴՆԹ -ի կազմի մեջ (պրովիրուս, պրոֆագ) և մասնակցել կենսասինթեզի պրոցեսներին:
Տրանսպոզոններ: Սա ԴՆԹ -ի շղթայի հաջորդականություն է, որը կարող է խցկվել (ներառվել) գենոմի զանազան մասերում, միառժամանակ անց կարող են դուրս գալ և ներառվել գենոմի այլ հատվածում կամ այլ քրոմոսոմի մեջ («թռչկոտել»): Տրանսպոզոնները, ի տարբերություն մյուսների , չափերով շատ փոքր են:
Նշված ԴՆԹ -ի հատվածների տարատեսակների ներգրավվելը հիմնական` քրոմոսոմային ԴՆԹ -ի մեջ կոչվում է ռեկոմբինացիա (սայտ-սպեցիֆիկ ռեկոմբինացիա): Ռեկոմբինացիայի ժամանակ ներգրավվող ԴՆԹ -ի հատվածը կորցնելով ինքնուրույնությունը անցնում է քրոմոսոմային ԴՆԹ -ի ենթակայության տակ (վիրուսի դեպքում կարող է տեղի ունենալ նաև հակառակը` քրոմոսոմային ԴՆԹ-ն կարող է կորցնել ինքնուրույնությունը):
Մոլեկուլային կլոնավորման նպատակով սինթեզվում կամ այլ օրգանիզմից ստանում են անհրաժեշտ գենետիկական ինֆորմացիա կրող ԴՆԹ -ի հատված: Այն ներմուծում են պլազմիդի, վիրուսի կամ տրանսպոզոնի կազմի մեջ, ստանալով հիբրիդային մոլեկուլ` կրող (վեկտոր): Կրողը ներմուծվում է թիրախ հանդիսացող բջջի մեջ, և եթե տեղի է ունենում գեների ռեկոմբինացիա` տրանսֆորմացիա (փոխանցում), ապա այս, հիբրիդային ԴՆԹ պարունակող, բջջի սերունդը լինում է միասեռ և հանդիսանում է կլոն: Կլոնը կրում է ծնողական բջջի բոլոր հատկանիշները գումարած ներմուծված ԴՆԹ -ի գենետիկական հատկանիշները, որը և պահանջվում էր ստանալ:
Ինչպես արդեն նշվել էր, ԳՓԱ —ների հակառակորդները շեշտում են ռեկոմբինացված գեների (վեկտորների) վտանգավորության մասին: Կենսաբանական և կենսաքիմիական բավարար գիտելիքներ ունենալու դեպքում պարզ է դառնում, որ սա անհիմն առասպել է: Մարդը սնվում է կենդանական ծագում ունեցող սննդով, որի բջիջների պարտադիր բաղադրիչն են քրոմոսոմային ԴՆԹ -ն, ռիբոսոմային ԴՆԹ -ն, պլազմիդները և տրանսպոզոնները: ԴՆԹ –ն, սննդի միջոցով անցնելով մարդու աղեստամոքսային համակարգ, թթվի և ֆերմենտների ազդեցությամբ շատ արագ քայքայվում է մինչև մոնոնուկլեոտիդների (փոքր մոլեկուլային միավորների), որից հետո միայն կարող է մարսվել` թափանցել աղիների լորձաթաղանթի բջջապատի միջով: ԴՆԹ —ի նույնիսկ ամենափոքր շղթաները (3-4նուկլեոտիդ) անկարող են ներթափանցել աղիներով, հետևաբար գենային վարակման այս ուղին բացառվում է: Բացի դրանից, պլազմիդների և վիրուսների կառուցվածքն այնպիսին է, որ նրանք կարող են փոխանցվել և ներազդել միայն մոտ ազգակից տեսակների միջև: Հետևաբար, նույնիսկ մարդու արյան մեջ նրանց թափանցումը վտանգ չի կարող հանդիսանալ. բուսական և բակտերիալ ծագում ունեցող վեկտորների ռեկոմբինացիան մարդկային քրոմոսոմների հետ բացառվում է:
Ալլերգիաների առումով ցանկացած սննդատեսակի նկատմամբ կգտնվեն մարդիկ, որոնց իմունային համակարգը թույլ է և չի բացառվում, որ ԳՓԱ -ների նկատմամբ որոշ մարդկանց կամ մեծամասնության մոտ կարող են լինել ալլերգիկ ռեակցիաներ: Հետևաբար պետք է նախապես տարվեն բժշկական համապատասխան հետազոտություններ, մինչև ԳՓԱ -ի շուկա հանելը:
Մոլեկուլային կլոնավորման մեթոդը լայն կիրառություն է ստացել միկրոբիոլոգիայում: Եթե բակտերիալ բջջի նկատմամբ իրականացվում է օտարածին ԴՆԹ -ի էքսպրեսիա (ներմուծում), դա թույլ է տալիս միկրոբիոլոգիական ճանապարհով ստանալ բակտերիաներին ոչ հատկանշական միացություններ, օրինակ մարդկային հորմոններ և ֆերմենտներ: Պանրագործության մեջ օգտագործվող հորթի ռենին ֆերմենտի գենը մտցվել է բակտերիայի մեջ և հիմա ռենինը ստացվում է արդյունաբերական եղանակով: Դեղարդյունաբերության մեջ լայն տարածում են ստացել հակաբիոտիկների, ամինաթթուների, մարդկային հորմոնների և ինսուլինի արդյունաբերական ճանապարհով ստացման եղանակները:Մասնավորապես, շաքարախտի բուժման նպատակով նախկինում օգտագործվող տավարիկամ խոզի լյարդից ստացված
ինսուլինի փոխարեն, ներկայումս ամբողջապես օգտագործվումէ բակտերիաներից ստացված մարդկային ինսուլինը, որի գենը ներմուծվել է մոլեկուլային կլոնավորման մեթոդով:
Մոլեկուլային կլոնավորման մեթոդի օգնությամբ ստացվել են բանջարաբոստանային և պտղատու ԳՓ -կուլտուրաներ, որոնք բնօրինակի համեմատ օժտված են մի շարք առավելություններով: Մեթոդը թույլ է տալիս մի բույսի հատկանիշները տեղափոխել մեկ այլ կուլտուրայի մեջ, բակտերիաների կամ կենդանիների գեները պատվաստել բույսերին: Նշենք մի շարք օրինակներ.
— կարտոֆիլի վնասատու Կոլորադյան բզեզը չունի ոչ մի բնական թշնամի, նրա վրա չեն ազդում թունաքիմիկատները և պայքարի մյուս միջոցները: Ստացվել է ԳՓ -կարտոֆիլ, որի մեջ մտցվել է բակտերիաներից վերցվաժ խիտին քայքայող ֆերմենտի գենը (խիտինը միջատների կմախքի հիմնական բաղադրիչնէ): Միջատը սնվելով ԳՓ -կարտոֆիլի տերևներով իսկույն սատկում է, մինչդեռ մարդու և ողնաշարավոր կենդանիների համար այն անվնաս է:
— նույն կերպ ԳՓ —եգիպտացորենի մեջ մտցվել է Bacillus thuringiensis բակտերիայի ինսեկտիցիդ (միջատասպան) արտադրող գենը;
— ստեղծվել են ԳՓ —կուլտորաներ, որոնք կայուն են վիրուսների, սնկերի, բակտերիաների նկատմամբ, ցրտադիմացկուն և երաշտադիմացկուն են, ունեն բարձր բերքատվություն և որակային բարձր հատկանիշներ;
— ԳՓ —պոմիդորը կարելի է 15 C -ում պահել խակ վիճակում 6 ամիս շարունակ, բարձր ջերմաստիճանում այն արագ հասունանում, կարմրում է և ստանում շուկայական տեսք` երկարում է պահպանման ու տեղափոխման ժամկետը;
— ստեղծվել են ԳՓ —ծառեր, որոնք ոչնչացնում են արդյունաբերական թափոնները և հողը մաքրում են ծանր մետաղներից;
— ԳՓ —բրինձը, սոյան, կարտոֆիլը լայնորեն օգտագործվում են սննդարդյունաբերության մեջ` սոյայի կաթ, երշիկեղեն, վիտամինացված բրնձի հաց, չիփսեր և այլն:
Կենդանիներից, ստացվել են ԳՓ — ձկնատեսակներ, որոնք սննդային արժեք չեն ներկայացնում և չեն օգտագործվում: Գյուղատնտեսական կենդանիների ԳՓ տեսակներ դեռևս չկան` պայմանավորված գիտության ներկայիս մակարդակով, բայց սննդի շուկայի ապագան ԳՓ -մսամթերքներինն է: Հեռանկարում` ԳՓ գյուղատնտեսական կենդանիները կարող են օժտվել հիվանդությունների նկատմամբ կայուն իմունիտետով, աճի արագությամբ և բարձր մթերատվությամբ (պայմանավորված աճի հորմոնների գեներով):
Մի բան ակնհայտ է, ԳՓԱ -ները արդեն մեր առօրյա սննդի մասն են, և մենք չենք կարող հսկել և կանխարգելել նրա օգտագործումը: Հայաստանի (և ոչ միայն) օրենսդրության մեջ չկան ԳՓԱ -ների արտադրությունը, իրացումը և ներմուծումը կարգավորող օրենքներ, չկան կանոններ և չափանշվածք (ստանդարտ): Երկիր ներմուծվող ապրանքները չեն ստուգվում ԳՓ լինելու առումով: Նույն կարգավիճակում են բոլոր երկրները, թեև համապատասխան չափանշվածքներ և ԳՓԱ -ների ստուգման ժամանակաշրջան մշակելու փորձեր նրանց կողմից իրականացվում են, Եվրոմիությունը վարում է չստուգված ԳՓԱ —ներ չներմուծելու քաղաքականություն:
Ելքը
Մի շարք միջազգային կազմակերպություններ փորձում են մշակել կանոններ և չափանշվածքներ, կատարել փորձարկումներ և ստուգումներ, մշակել համապատասխան օրենքներ: Իսկ մինչ այդ, անհրաժեշտ է օրենք, որը կպարտադրի արտադրվող և ներմուծվող ապրանքների վրա նշել նրանց բաղադրիչների ծագումը և աղբյուրները (ԳՓԱ -ների, քիմիական բաղադրիչների և հավելնյութերի պարունակելն ու ծագումը), որպեսզի սպառողը սեփական ընտրության հնարավորություն ունենա: Դա անհրաժեշտ է նաև առողջապահության տեսանկյունից. եթե իսկապես ԳՓԱ -ների երկարատև օգտագործումը բաթսական ազդեցություն ունենա` ալլերգիաներ, խրոնիկ թունավորումներ, «մուտացիաներ» ևս, ապա հետևելով հիվանդի սննդակարգին, կարելի կլինի պարզել ԳՓԱ -ների վտանգավորության իրական պատկերը:
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի» գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Հակոբյան
- 12:10Իրանը և Հայաստանն Արաքս-Մեղրի համատեղ ազատ տնտեսական գոտի կստեղծեն. Իրանցի պաշտոնյա
- 22:15Լևոն Ալթունյանի խայտառակ «կապրիզը» մարդկային կյանքերի հետ է խաղում. ահազանգում է քաղաքացին
- 12:23Ավանդական չինական բժշկություն. մարդու կյանքը կաթվածի ժամանակ հնարավոր է փրկել
- 13:35Մոտակա 14 տարում մահվան հավանականությունը՝ արյան անալիզի շնորհիվ
- 18:10Խնայեք ձեր երեխաներին՝սմարթֆոնները կուզիկության պատճառ կարող են դառնալ (լուսանկարներ)
- 11:30Աչքերը շատ բան կարող են ասել ձեր հիվանդության մասին
- 11:53Անսպասելի բացահայտում. գեյ տղամարդիկ և բիսեքսուալներն ավելի հաճախ են տառապում մաշկի քաղցկեղով
- 13:20Մարմնի տհաճ հոտը գուժում է ձեր հիվանդության մասին
- 17:36Ինչպե՞ս պահպանել տեսողությունը համակարգչով աշխատելու ժամանակ
- 12:41Հայազգի բժիշկ Գագիկ Ավագյանն Ուկրաինայում բուժել է քաղցկեղով տառապող մարդկանց (տեսանյութ)
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.