Արյունալի գործողությունների ողբերգական շարքը կրկնվում է հայ-ադրբեջանական սահմանին մարդկային մեծ կորստի գնով: Ամեն անգամ, երբ ղարաբաղյան հակամարտության նպատակով բարձրաստիճան պաշտոնյանների այցելություններ կամ միջազգային հանդիպումներ են պլանավորվում, Ադրբեջանն անպայման հարձակումներ է իրականացնում հայ սահմանապահների վրա, ինչի հետևանքով գրանցվում են բազմաթիվ զոհեր:
Ադրբեջանի ղեկավարները հույս ունեն, որ նման թշնամական գործողություններով միջնորդ երկրների ուշադրությունը կհրավիրեն հակամարտության կարգավորման հրատապության վրա՝ ճնշում գործադրելով Հայաստանի ղեկավարության վրա, որպեսզի վերջինս Արցախի հարցում տարածքային զիջումների գնա:
Անցյալ շաբաթ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այցելեց կովկասյան հանրապետություններ: Երևան ժամանելու օրն ադրբեջանական ուժերը հարձակում գործեցին հայկական երկու դիրքերի վրա, ինչի հետևանքով երեք զինծառայող զոհվեց, շատերն էլ վիրավորվեցին: Հաջորդ օրերին գրանցվեցին ադրբեջանական այլ հարձակումներ, որոնք ստիպեցին հայերին հակահարված տալ, ինչի հետևանքով հիմնականում ադրբեջանական կողմը կրեց տասնյակ կորուստներ:
Հայերն ակնկալում էին, որ առաջին հարձակումից հետո պետքարտուղար Քլինթոնը խստորեն կդատապարտի Ադրբեջանին: Անկասկած, Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունը հաշվարկված էր այնպես, որ այն համընկնի Քլինթոնի՝ Հայաստան կատարած այցի հետ: Սակայն պետքարտուղարը կոչ արեց երկու պետություններին զերծ մնալ ռազմական գործողություններից՝ ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտությունը «կարելի է լուծել բացառապես խաղաղ միջոցներով»: Քլինթոնի անընդունելի հայտարարությունը ագրեսորներին հավասարեցրեց զոհերի հետ: Ավելին, չդատապարտելով ադրբեջանական հարձակումները` նա իրոք քաջալերեց Ադրբեջանին, որպեսզի հավելյալ ագրեսիվ գործողությունների դիմի Հայաստանի դեմ:
Քանի որ բոլորը քաջատեղյակ են, որ Ադրբեջանը նմանատիպ հարձակումները պլանավորում է այնպես, որ դրանք համընկնեն բարձրաստիճան պաշտոնյաների՝ տարածաշրջան այցի հետ, ապա մինչև ճանապարհ ընկնելը պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պետք է զգուշացրած լիներ Ադրբեջանին, որ վերջինս զերծ մնա որևէ թշնամական գործողություններից տարածաշրջանում իր գտնվելու ընթացքում:
Պետական դեպարտամենտը պետք է Ադրբեջանի կառավարությանը խորհուրդ տված լիներ, որ Քլինթոնի այցի ընթացքում հրադադարի ցանկացած խախտում անձնական վիրավորանք կհամարվեր հատկապես պետքարտուղարի համար`չթողնելով նրան այլ ընտրություն, քան չեղյալ հայտարարեր իր` Բաքու այցը: Նույնիսկ եթե նախապես նման զգուշացում չտրվեր, այնուամենայնիվ հարձակումներից հետո Քլինթոնը պետք է հրաժարվեր Բաքու իր այցից: Ցավոք, քարտուղարն ադրբեջանական նավթը հայկական արյունից բարձր գնահատեց: Իր այս քայլերով նա վնաս հասցրեց ԱՄՆ-ի միջազգային հեղինակությանը և բարոյական կերպարին:
Քանի որ սա կարող է լինել Քլինթոնի տարածաշրջան վերջին այցը (տարեվերջին նա
հեռանում է պետական ծառայությունից), ցավալի է, որ նա իր հետևում կթողնի բռնության և հակամարտության, այլ ոչ թե խաղաղության և հաշտեցման ժառանգություն: ԱՄՆ պետքարտուղարը հավանաբար եկել էր Երևան և Բաքու` խրախուսելու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, սակայն տարածաշրջանում նա առաջացրեց ավելի անկայունություն, քան նախկինում:
Մեկ այլ գործոն, որը խրախուսեց ադրբեջանական հարձակումները 1994 թվականից ի վեր զինադադարի խախտմանը հայերի կողմից ոչ արժանի հակահարված տալն էր: Պարզապես կրակ արձակելով` հայերը չէին կարողանա զսպել ադրբեջանական ագրեսիան: Պետք է ձեռնարկվեին այլ քայլեր հասկացնելու ալիևյան վարչակազմին, որ հրադադարի խախտումը թանկ կնստի նրանց վրա: Պատասխան կրակ արձակելու փոխարեն հայերը պետք է չեզոքացնեին հարձակումներ նախաձեռնող ադրբեջանական ռազմական դիրքերը:
Չնայած ոմանք մտավախություն ունեն, որ հայերի կողմից ավելի ուժեղ հակազդեցությունը կհանգեցնի լայնատարած բախումների, այնուամենայնիվ նման մտահոգություններն անտեղի են, քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմ մղելու, ինչպես փաստում է ռազմական փորձագետների մեծ մասը: Վաղաժամ պատերազմ սկսելու դեպքում լուրջ վտանգ կա, որ ադրբեջանցիները կկորցնեն հավելյալ տարածքներ և կունենան հսկայական տնտեսական կորուստներ:
Ադրբեջանական հետագա ագրեսիան կանխելու և հայկական կողմի զոհերի թիվը նվազեցնելու նպատակով, ստորև ներկայացված են յոթ առաջարկներ, որոնք կարող է նախաձեռնել Հայաստանը, եթե Ադրբեջանը շարունակի խախտել հրադադարի ռեժիմը`
— հակահարված տալ՝ նշանակետ բռնելով Ադրբեջանի նավթի արդյունաբերության վրա, ոչնչացնելով գազատար և նավթատար խողովակները: Լավագույն պաշտպանությունը լավ հարձակումն է:
— ձեռնարկել քայլեր՝ ադրբեջանական դիպուկահարներին չեզոքացնելու ուղղությամբ, ովքեր պարբերաբար նշանակետ են բռնում Հայաստանի սահմանապահների և մոտակա գյուղերի խաղաղ բնակչության վրա:
— յուրաքանչյուր հարձակումից հետո անորոշ ժամանակով դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ: Չի կարելի խոսել խաղաղության մասին և միևնույն ժամանակ կռվել:
— պահանջել բոլոր երկրներից զերծ մնալ Ադրբեջանին զինամթերք վաճառելուց:
— հորդորել ՀԱՊԿ-ին (հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն)՝ պաշտպանական դաշինքին, որի կազմում մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկիստանը, որպեսզի նրանք զգուշացնեն Ադրբեջանին, որ Հայաստանի վրա հետագա ցանկացած հարձակման դեպքում, ՀԱՊԿ-ի անդամ երկրները հավաքական ռազմական հակահարված կտան:
— հայտարարել, որ Ղարաբաղի հակամարտության հարցերում Ադրբեջանին Թուրքիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը համարվում է թշնամական արարք և ուստի հետ վերցնել հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը:
— ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես անկախ պետություն և հրավիրել այլ երկրներին վարվել նույն կերպ:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.